https://arm.sputniknews.ru/20260130/irany-patrast-e-mijukajin-tsragri-shurj-krkin-banakcutjunner-varel-amn-i-het-araghchi-98265521.html
Իրանը պատրաստ է միջուկային ծրագրի շուրջ կրկին բանակցություններ վարել ԱՄՆ-ի հետ. Արաղչի
Իրանը պատրաստ է միջուկային ծրագրի շուրջ կրկին բանակցություններ վարել ԱՄՆ-ի հետ. Արաղչի
Sputnik Արմենիա
Իրանի ԱԳ նախարարը հայտարարել է, որ Իսլամական Հանրապետությունը երբեք չի ծրագրել ստեղծել միջուկային զենք: 30.01.2026, Sputnik Արմենիա
2026-01-30T19:43+0400
2026-01-30T19:43+0400
2026-01-30T19:43+0400
իրանի իսլամական հանրապետություն
աբբաս արաղչի
ամն
բանակցություն
իսրայել
միջուկային ծրագիր
միջուկային վառելիք
միջուկային զենք
միջուկային պայմանագիր
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/06/17/90532903_49:150:1537:987_1920x0_80_0_0_ec77959fc5d77ea4c226c6a99fde7b39.jpg
ԵՐԵՎԱՆ, 30 հունվարի - Sputnik. Իրանը պատրաստ է միջուկային թեմայի շուրջ կրկին բանակցել ԱՄՆ-ի հետ, եթե բանակցությունները հիմնված լինեն հավասարության, փոխշահավետ և փոխադարձ հարգանքի սկզբունքների վրա։ Իսլամական Հանրապետությունը երբեք չի ծրագրել միջուկային զենքի ստեղծում: Այս մասին հայտարարել է Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին Ստամբուլում իր թուրք գործընկեր Հաքան Ֆիդանի հետհանդիպման ժամանակ:Իրանի արտգործնախարարի խոսքով՝ Թեհրանը ԱՄՆ-ին թույլ չի տա պարտադրել իր կամքը:«Մենք ոչ մի պարագայում պատրաստ չենք համաձայնել թելադրանքին և պարտադրանքին»,- ասել է նախարարը:ՄԱԳԱՏԷ–ն միջուկային փորձարկումներ չի արձանագրել. Գրոսին արձագանքել է ԹրամփինԱրաղչին նշել է, որ Մերձավոր Արևելքի գործերին ցանկացած արտաքին միջամտություն սպառնում է տարածաշրջանի անվտանգությանը, և հիմա առավել, քան երբևէ զգացվում է երկկողմ համագործակցության անհրաժեշտությունը: Իրանի արտգործախարարի խոսքով՝ իր երկիրը ողջունում է ցանկացած նախաձեռնություն, որը կհանգեցնի տարածաշրջանում լարվածության նվազեցմանը և խաղաղության պահպանմանը:Իրանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը հավելել է, որ միջուկային թեմայի շուրջ ԱՄՆ-ի հետ բանակցությունների ծրագիրը դեռ մշակված չէ: Նրա խոսքով՝ համաձայնության դեպքում կողմերը պետք է որոշեն բանակցությունների ձևաչափը, անցկացման վայրն ու ժամանակը։Հիշեցնենք` Իսրայելը հունիսի 13-ի գիշերը լայնածավալ գործողություն սկսեց Իրանի դեմ ՝ նրան մեղադրելով գաղտնի ռազմական-միջուկային ծրագրի իրականացման մեջ, որն իբր մոտեցել է անվերադարձության կետին: Օդային ռմբակոծությունների և դիվերսիոն խմբերի արշավանքների թիրախներն էին ատոմային օբյեկտները, գեներալիտետը, ականավոր միջուկային ֆիզիկոսները, ավիաբազաները, հակաօդային պաշտպանության միջոցները, «երկիր-երկիր»հրթիռները:Իրանը, որը հերքում է իր ատոմային նախագծի ռազմական բաղադրիչը, սկսեց պատասխանել հրթիռային համազարկերով և հարվածային անօդաչու թռչող սարքերի արձակմամբ Իսրայելի տարածքում գտնվող օբյեկտների ուղղությամբ:Իսկ հունիսի 22-ին Իրանին հարվածներ հասցրեց ԱՄՆ ավիացիան։ Հարձակման ենթարկվեցին Իրանի միջուկային օբյեկտները Նաթանզում, Ֆորդոյում և Սպահանում։ Հարձակումը, ըստ Վաշինգտոնի, նախատեսված էր Իրանի միջուկային ծրագիրը ոչնչացնելու կամ լրջորեն թուլացնելու համար: Հունիսի 23-ի երեկոյան Իրանը հարվածներ հասցրեց Կատարի Ալ-Ուդեյդ ամերիկյան ռազմակայանին։Հունիսի 24-ի առավոտյան ԱՄՆ նախագահը հայտարարեց, որ Թեհրանն ու Թել Ավիվը պայմանավորվել են հրադադարի մասին:
իրանի իսլամական հանրապետություն
ամն
իսրայել
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/06/17/90532903_88:0:1404:987_1920x0_80_0_0_2f07d66a6240b8f35672234af17a9e37.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
իրանի իսլամական հանրապետություն, աբբաս արաղչի, ամն, բանակցություն, իսրայել, միջուկային ծրագիր, միջուկային վառելիք, միջուկային զենք, միջուկային պայմանագիր
իրանի իսլամական հանրապետություն, աբբաս արաղչի, ամն, բանակցություն, իսրայել, միջուկային ծրագիր, միջուկային վառելիք, միջուկային զենք, միջուկային պայմանագիր
Իրանը պատրաստ է միջուկային ծրագրի շուրջ կրկին բանակցություններ վարել ԱՄՆ-ի հետ. Արաղչի
Իրանի ԱԳ նախարարը հայտարարել է, որ Իսլամական Հանրապետությունը երբեք չի ծրագրել ստեղծել միջուկային զենք:
ԵՐԵՎԱՆ, 30 հունվարի - Sputnik. Իրանը պատրաստ է միջուկային թեմայի շուրջ կրկին բանակցել ԱՄՆ-ի հետ, եթե բանակցությունները հիմնված լինեն հավասարության, փոխշահավետ և փոխադարձ հարգանքի սկզբունքների վրա։ Իսլամական Հանրապետությունը երբեք չի ծրագրել միջուկային զենքի ստեղծում: Այս մասին հայտարարել է Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին Ստամբուլում իր թուրք գործընկեր Հաքան Ֆիդանի հետհանդիպման ժամանակ:
«Իրանի Իսլամական Հանրապետությունը կրկին պատրաստ է միջուկային գործարքի շուրջ բանակցություններ սկսել ԱՄՆ-ի հետ և երբեք չի ծրագրել ստեղծել միջուկային զենք։ Այն երբեք չի եղել մեր պաշտպանական հաշվարկներում։ Մենք պատրաստ ենք վերադառնալ բանակցություններին, եթե դրանք հիմնված լինեն հավասարության, փոխշահավետ և փոխադարձ հարգանքի սկզբունքների վրա», - ասել է նա:
Իրանի արտգործնախարարի խոսքով՝ Թեհրանը ԱՄՆ-ին թույլ չի տա պարտադրել իր կամքը:
«Մենք ոչ մի պարագայում պատրաստ չենք համաձայնել թելադրանքին և պարտադրանքին»,- ասել է նախարարը:
Արաղչին նշել է, որ Մերձավոր Արևելքի գործերին ցանկացած արտաքին միջամտություն սպառնում է տարածաշրջանի անվտանգությանը, և հիմա առավել, քան երբևէ զգացվում է երկկողմ համագործակցության անհրաժեշտությունը: Իրանի արտգործախարարի խոսքով՝ իր երկիրը ողջունում է ցանկացած նախաձեռնություն, որը կհանգեցնի տարածաշրջանում լարվածության նվազեցմանը և խաղաղության պահպանմանը:
Իրանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը հավելել է, որ միջուկային թեմայի շուրջ ԱՄՆ-ի հետ բանակցությունների ծրագիրը դեռ մշակված չէ: Նրա խոսքով՝ համաձայնության դեպքում կողմերը պետք է որոշեն բանակցությունների ձևաչափը, անցկացման վայրն ու ժամանակը։
Հիշեցնենք` Իսրայելը հունիսի 13-ի գիշերը
լայնածավալ գործողություն սկսեց Իրանի դեմ ՝ նրան մեղադրելով գաղտնի ռազմական-միջուկային ծրագրի իրականացման մեջ, որն իբր մոտեցել է անվերադարձության կետին: Օդային ռմբակոծությունների և դիվերսիոն խմբերի արշավանքների թիրախներն էին ատոմային օբյեկտները, գեներալիտետը, ականավոր միջուկային ֆիզիկոսները, ավիաբազաները, հակաօդային պաշտպանության միջոցները, «երկիր-երկիր»հրթիռները:
Իրանը, որը հերքում է իր ատոմային նախագծի ռազմական բաղադրիչը, սկսեց
պատասխանել հրթիռային համազարկերով և հարվածային անօդաչու թռչող սարքերի արձակմամբ Իսրայելի տարածքում գտնվող օբյեկտների ուղղությամբ:
Իսկ հունիսի 22-ին Իրանին հարվածներ հասցրեց ԱՄՆ ավիացիան։
Հարձակման ենթարկվեցին Իրանի միջուկային օբյեկտները Նաթանզում, Ֆորդոյում և Սպահանում։ Հարձակումը, ըստ Վաշինգտոնի, նախատեսված էր Իրանի միջուկային ծրագիրը ոչնչացնելու կամ լրջորեն թուլացնելու համար: Հունիսի 23-ի երեկոյան
Իրանը հարվածներ հասցրեց Կատարի Ալ-Ուդեյդ ամերիկյան ռազմակայանին։
Հունիսի 24-ի առավոտյան
ԱՄՆ նախագահը հայտարարեց, որ Թեհրանն ու Թել Ավիվը պայմանավորվել են հրադադարի մասին: