00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:38
22 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
54 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Թրամփի ուղին» դառնալու է Հայաստանի ամենամեծ անվտանգային սպառնալիքը. ՀՀ 2–րդ նախագահ

© Getty Images / Andrew HarnikԹրամփը, Փաշինյանն ու Ալիևը
Թրամփը, Փաշինյանն ու Ալիևը - Sputnik Արմենիա, 1920, 29.01.2026
Բաժանորդագրվել
Ըստ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի` «Թրամփի ուղին» հայ-ամերիկյան պրոյեկտ է, բայց նախատեսված Ադրբեջանի և Թուրքիայի համար։
ԵՐԵՎԱՆ, 29 հունվարի – Sputnik. «Թրամփի ուղին» (TRIPP) դառնալու է Հայաստանի ամենամեծ անվտանգային սպառնալիքը։ Այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ այս մասին հայտարարեց ՀՀ 2–րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։
«Այս ֆորմատով հայկական շահն այստեղ չի երևում ընդհանրապես, Հայաստանը նույնիսկ կողմ չէ այստեղ, այլ կիսակողմ է` 25 տոկոսով»,– ասաց Քոչարյանը։
Ըստ նրա` Թրամփի ուղին հայ-ամերիկյան պրոյեկտ է, բայց նախատեսված Ադրբեջանի և Թուրքիայի համար։
Նա բացատրեց, որ տրանզիտային ուղիները ունեն երկու գործոն։ Առաջինն աշխարհաքաղաքական կշիռ է հաղորդում նրան, ով վերահսկողություն տակ է պահում տարածքը և երկրորդը տնտեսական գործոնն է։
«ԱՄՆ–ն բրդելու է այս ծրագիրն առաջ, բայց իր տնտեսական շահը չեմ տեսնում, միակ բացատրության անունն է` Իրան։ Նրանք ուզում են Իրանը վերցնել հսկողության տակ։ Այսպիսով` այս ծրագրով Հայաստանն իրեն դնում է աշխարհաքաղաքական խոշոր շահերի բախման կետում։ Մեկ անգամ արդեն այդ հարվածը կերել ենք, չգիտեմ` ինչի ենք նորից անում»,– հավելեց Քոչարյանը։
Ռոբերտ Քոչարյանի կարծիքով` այս ծրագիրը կարող է Հայաստանին հանել այդ բախման կետից, եթե ընդլայնվի ու բոլոր խաղացողները դառնան շահառուներ, օրինակ` Չինաստանը կամ Ռուսաստանը:
Հիշեցնենք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը 2025 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ստորագրեցին 7 կետից բաղկացած համատեղ հռչակագիր, որով նախատեսվում է Հայաստանի հարավային հատվածով (Սյունիքի մարզ) ռազմավարական տարանցիկ ճանապարհ ստեղծել, որը կկոչվի «Թրամփի ուղի» (TRIPP) և Ադրբեջանին առևտրային հասանելիություն կապահովի դեպի Նախիջևան:
Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանն ու Ջեյհուն Բայրամովն էլ Հայաստանի, Ադրբեջանի և ԱՄՆ ղեկավարների ներկայությամբ նախաստորագրեցին «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագիրը։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 11-ին հայտարարեց, որ ՀՀ–ն ոչ թե 99 տարով հողը վարձակալության է տալիս ամերիկյան կողմին, այլ տալիս է կառուցապատման իրավունք։
2026 թվականի հունվարի 14-ին հրապարակվեց «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» նախագծի (TRIPP) իրականացման շրջանակը։
Լրահոս
0