https://arm.sputniknews.ru/20260129/tehrany-vashingtvoni-ev-tel-avivi-het-hakamartutjan-errvord-pul-e-mtnum-pvokhartgvortsnakharar-98197148.html
Թեհրանը Վաշինգտոնի և Թել Ավիվի հետ հակամարտության երրորդ փուլ է մտնում. փոխարտգործնախարար
Թեհրանը Վաշինգտոնի և Թել Ավիվի հետ հակամարտության երրորդ փուլ է մտնում. փոխարտգործնախարար
Sputnik Արմենիա
Իրանցի պաշտոնյան ընդգծել է, Թեհրանը թշնամություն չի անում ո՛չ ԱՄՆ-ի, ո՛չ էլ արևմտյան երկրների հետ։ 29.01.2026, Sputnik Արմենիա
2026-01-29T10:55+0400
2026-01-29T10:55+0400
2026-01-29T10:55+0400
իրանի իսլամական հանրապետություն
ամն
իսրայել
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/01/15/84987856_0:54:801:504_1920x0_80_0_0_3fd9c77fa03c0cd62f362f0e4bf679cd.jpg
ԵՐԵՎԱՆ, 29 հունվարի – Sputnik. Իրանը Իսրայելի և ԱՄՆ-ի հետ հակամարտության երրորդ փուլ է մտնում։ Առաջին և երկրորդ փուլերն էին 2025 թվականի հունիսի 12-օրյա պատերազմը և վերջերս Իրանում տեղի ունեցած բողոքի ցույցերը, որոնք կազմակերպվել էին Վաշինգտոնի և Թել Ավիվի աջակցությամբ։ Այս մասին հայտարարել է Իսլամական Հանրապետության միջազգային հարաբերությունների հարցերով փոխարտգործնախարար Քազեմ Ղարիբ Աբադին։Դիվանագետն ընդգծել է, որ ԱՄՆ–ն և Իսրայելը կպարտվեն հակամարտության այս փուլում, ինչպես պարտվեցին նախորդ երկուսում, և նշել է, որ չգիտի, թե ինչ հետևանքներ կլինեն։ Իրանի հակառակորդները կփորձեն ինչ-որ կերպ հրահրել հակամարտության հաջորդ՝ չորրորդ փուլը, կամ վերջապես կհասկանան, որ Իսլամական Հանրապետությանը հակազդելն անիմաստ է։Հիշեցնենք` հունվարի 22-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ ԱՄՆ ռազմածովային ուժերի նավերը «ամեն դեպքում» շարժվում են դեպի Իրան։ Մինչ այդ նա չէր կարողացել հստակ պատասխանել այն հարցին` արդյոք օրակարգից հանված է Իրան ներխուժելու տարբերակը, թե ոչ։ Նա միայն նշել էր, որ չի կարող ասել, թե ինչ կլինի ապագայում։Ավելի վաղ Թրամփն աջակցություն էր հայտնել Իրանի բողոքի ցույցերի մասնակիցներին և հնարավոր էր համարել Իրանի Իսլամական Հանրապետության դեմ ցանկացած գործողություն, այդ թվում` օդային հարվածներ։ Թեհրանն իր հերթին հայտարարել էր, որ ԱՄՆ առաջնորդի հայտարարությունները սպառնում են Իրանի ինքնիշխանությանը։Թրամփն Իրանին ռազմական հարված հասցնելու ծրագրեր չունի. Պակիստանում ԻԻՀ դեսպան
իրանի իսլամական հանրապետություն
ամն
իսրայել
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/01/15/84987856_28:0:771:557_1920x0_80_0_0_112a61cca0784aa36ded30cd3d2af821.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
իրանի իսլամական հանրապետություն, ամն, իսրայել
իրանի իսլամական հանրապետություն, ամն, իսրայել
Թեհրանը Վաշինգտոնի և Թել Ավիվի հետ հակամարտության երրորդ փուլ է մտնում. փոխարտգործնախարար
Իրանցի պաշտոնյան ընդգծել է, Թեհրանը թշնամություն չի անում ո՛չ ԱՄՆ-ի, ո՛չ էլ արևմտյան երկրների հետ։
ԵՐԵՎԱՆ, 29 հունվարի – Sputnik. Իրանը Իսրայելի և ԱՄՆ-ի հետ հակամարտության երրորդ փուլ է մտնում։ Առաջին և երկրորդ փուլերն էին 2025 թվականի հունիսի 12-օրյա պատերազմը և վերջերս Իրանում տեղի ունեցած բողոքի ցույցերը, որոնք կազմակերպվել էին Վաշինգտոնի և Թել Ավիվի աջակցությամբ։ Այս մասին հայտարարել է Իսլամական Հանրապետության միջազգային հարաբերությունների հարցերով փոխարտգործնախարար Քազեմ Ղարիբ Աբադին։
Դիվանագետն ընդգծել է, որ ԱՄՆ–ն և Իսրայելը կպարտվեն հակամարտության այս փուլում, ինչպես պարտվեցին նախորդ երկուսում, և նշել է, որ չգիտի, թե ինչ հետևանքներ կլինեն։ Իրանի հակառակորդները կփորձեն ինչ-որ կերպ հրահրել հակամարտության հաջորդ՝ չորրորդ փուլը, կամ վերջապես կհասկանան, որ Իսլամական Հանրապետությանը հակազդելն անիմաստ է։
Ղարիբ Աբադին պարզաբանել է, որ Իրանը թշնամություն չի անում ո՛չ ԱՄՆ–ի, ո՛չ էլ արևմտյան երկրների հետ։ Միևնույն ժամանակ հիմնական սպառնալիքն այն է, որը գալիս է Իսրայելից։
Հիշեցնենք` հունվարի 22-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ ԱՄՆ ռազմածովային ուժերի նավերը
«ամեն դեպքում» շարժվում են դեպի Իրան։ Մինչ այդ նա չէր կարողացել հստակ պատասխանել այն հարցին` արդյոք օրակարգից հանված է Իրան ներխուժելու տարբերակը, թե ոչ։ Նա միայն նշել էր, որ չի կարող ասել, թե ինչ կլինի ապագայում։
Ավելի վաղ Թրամփն աջակցություն էր հայտնել Իրանի բողոքի ցույցերի մասնակիցներին և հնարավոր էր համարել Իրանի Իսլամական Հանրապետության դեմ ցանկացած գործողություն, այդ թվում` օդային հարվածներ։ Թեհրանն իր հերթին հայտարարել էր, որ ԱՄՆ առաջնորդի հայտարարությունները սպառնում են Իրանի ինքնիշխանությանը։