https://arm.sputniknews.ru/20260129/shrjanarutjan-harky-defvormacvel-e-inch-khndirner-unen-pmdznery-hajastanum-98139801.html
Շրջանառության հարկը դեֆորմացվել է. ի՞նչ խնդիրներ ունեն ՓՄՁ–ները Հայաստանում
Շրջանառության հարկը դեֆորմացվել է. ի՞նչ խնդիրներ ունեն ՓՄՁ–ները Հայաստանում
Sputnik Արմենիա
ՓՄՁ–ին պետք են պարզ, հստակ կանոններ, որոնք կարող է սահմանվել զարգացման ռազմավարությամբ, որը մինչ օրս չկա։ 29.01.2026, Sputnik Արմենիա
2026-01-29T22:58+0400
2026-01-29T22:58+0400
2026-01-29T22:58+0400
հայաստան
փոքր և միջին ձեռնարկություն (փմձ)
նախարար
վահե հովհաննիսյան
բիզնես
հարկեր
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/0b/1c/69306488_0:947:1600:1847_1920x0_80_0_0_520f3b1d6f6c467dfc4f19eb15b55f09.jpg
ԵՐԵՎԱՆ, 29 հունվարի – Sputnik. Հարկային օրենսդրության հաճախակի փոփոխությունից դժգոհ է ոչ միայն ՓՄՁ–ն, այլև ամբողջ բիզնեսը։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս տեսակետը հայտնեց «ՓՄՁ ասոցիացիա» հասարակական կազմակերպության տնօրեն Հակոբ Ավագյանը` անդրադառնալով ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանի հայտարարություններին։Հովհաննիսյանը հունվարի 21-ին ասել էր, որ ՓՄՁ–ն բողոքում է ոչ այնքան հարկերի բարձրացումից, որքան «Հարկային օրենսգրքի» հաճախակի փոփոխություններից։Հակոբյանի խոսքով` 2018–2025 թվականներին ավելի քան 140 փոփոխություն է արվել «Հարկային օրենսգրքում», ինչը խոսում է բիզնեսի համար անկայուն կանոններ ապահովելու մասին։ Նա հատկապես առանձնացրեց շրջանառության հարկի փոփոխությունները. այս հարկատեսակը ժամանակի ընթացքում շեղվել է իր սկզբնական գաղափարախոսությունից։Նա հիշեցրեց` ՓՄՁ–ին պետք են պարզ, հստակ կանոններ, որոնք կարող է սահմանվել ՓՄՁ զարգացման ռազմավարությամբ, որը մինչ օրս չկա։Հակոբյանն անդրադարձավ նաև նախարարի այն հայտարարությանը, թե շրջանառության հարկի փոփոխությունների արդյունքում նույնիսկ հարկային բեռի իջեցում է եղել։Նա ընդգծեց` իրականում հարկային բեռի բարձրացման մասին են փաստում ՀՀ պետական եկամուտների կոմիտեի տվյալները։«ՀՀ–ում փոքր և միջին բիզնեսի հարկային դրույքաչափերի բարձրացում եղել է։ Դա ոչ թե էմոցիոնալ, այսպես ասած, հակառակ պատասխան է նախարարին, այլ ՊԵԿ–ի հստակ տվյալները: Օրինակ` 0.2 կետով բարձրացել է արդյունավետ դրույքաչափը (շրջանառության հարկ, հանած ծախսեր) առևտրի ոլորտում, մոտավորապես մեկ տոկոսով` մեզ մոտ փոքրամասնություն կազմող արտադրողների ոլորտի հարկը: Եվ ամենաշատը բարձրացել է ծառայություն մատուցողների (1,3%) և մասնավորապես նաև հանրային սննդի ոլորտի բիզնեսների հարկը (3,3%)»,– նշեց Հակոբյանը։Նա հիշեցրեց` երբ կառավարությունը բարձրացնում էր շրջանառության հարկը, նախատեսում էր, որ ՓՄՁ հարկերի հաշվին պետական բյուջեն կունենա լրացուցիչ 18 մլրդ դրամի եկամուտ, մինչդեռ այդ գումարը հնարավոր էր հավաքագրել, օրինակ, բանկային ոլորտից, որը չարվեց։Ըստ նրա` ոչ միայն ՓՄՁ հարկերն են ավելացել, այլև հաշվապահին վճարվող ծախսերը։Հիշեցնենք` այն միկրոձեռնարկատերերը և ՓՄՁ–ները, որոնք գործում են կամ կսկսեն գործել շրջանառության հարկի համակարգում (այս հարկման շեմը տարեկան մինչև 120 մլն դրամ է. խմբ.), 2025 թ. սկսեցին վճարել կրկնակի դրույքաչափով` առևտրի սուբյեկտների համար հարկը սահմանվեց 10%, արտադրության դեպքում` 7%, հանրային սննդի դեպքում` 12%։ Բիզնեսը կարող է կրճատել այս հարկը, եթե մաքուր հաշվապահություն վարի: Այս դեպքում առևտրի սուբյեկտները կկարողանան հարկը նվազեցնել մինչև 1%, արտադրության ոլորտի սուբյեկտները՝ մինչև 3%, հանրային սննդի ոլորտի սուբյեկտները՝ մինչև 6%:
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/0b/1c/69306488_0:797:1600:1997_1920x0_80_0_0_7990ce10dc2464a93ff7fd7bb6a360f0.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, փոքր և միջին ձեռնարկություն (փմձ), նախարար, վահե հովհաննիսյան, բիզնես, հարկեր
հայաստան, փոքր և միջին ձեռնարկություն (փմձ), նախարար, վահե հովհաննիսյան, բիզնես, հարկեր
Շրջանառության հարկը դեֆորմացվել է. ի՞նչ խնդիրներ ունեն ՓՄՁ–ները Հայաստանում
ՓՄՁ–ին պետք են պարզ, հստակ կանոններ, որոնք կարող է սահմանվել զարգացման ռազմավարությամբ, որը մինչ օրս չկա։
ԵՐԵՎԱՆ, 29 հունվարի – Sputnik. Հարկային օրենսդրության հաճախակի փոփոխությունից դժգոհ է ոչ միայն ՓՄՁ–ն, այլև ամբողջ բիզնեսը։
Sputnik Արմենիայի հետ զրույցում այս տեսակետը հայտնեց «ՓՄՁ ասոցիացիա» հասարակական կազմակերպության տնօրեն Հակոբ Ավագյանը` անդրադառնալով ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանի հայտարարություններին։
Հովհաննիսյանը հունվարի 21-ին ասել էր, որ ՓՄՁ–ն բողոքում է ոչ այնքան հարկերի բարձրացումից, որքան «Հարկային օրենսգրքի» հաճախակի փոփոխություններից։
Հակոբյանի խոսքով` 2018–2025 թվականներին ավելի քան 140 փոփոխություն է արվել «Հարկային օրենսգրքում», ինչը խոսում է բիզնեսի համար անկայուն կանոններ ապահովելու մասին։ Նա հատկապես առանձնացրեց շրջանառության հարկի փոփոխությունները. այս հարկատեսակը ժամանակի ընթացքում շեղվել է իր սկզբնական գաղափարախոսությունից։
«Շրջանառության հարկի պարզ կանոնը հետևյալն է` պետությունն ասում է բիզնեսին՝ դու քո վաճառքի, քո եկամտի մասին տեղեկությունը ճիշտ ներկայացրու պետությանը, մի խաբիր, վճարիր շրջանառության տոկոսը, և վերջ, մեր հարաբերությունները վերջացած են։ Մինչդեռ այսօր շրջանառության հարկատեսակը դեֆորմացվել է. այն ո՛չ շահութահարկ է, ո՛չ շրջանառության հարկ է. անունը շրջանառության հարկ է, բայց հաշվառումը շատ նման է շահութահարկին»,– ասաց Հակոբյանը։
Նա հիշեցրեց` ՓՄՁ–ին պետք են պարզ, հստակ կանոններ, որոնք կարող է սահմանվել ՓՄՁ զարգացման ռազմավարությամբ, որը մինչ օրս չկա։
Հակոբյանն անդրադարձավ նաև նախարարի այն հայտարարությանը, թե շրջանառության հարկի փոփոխությունների արդյունքում նույնիսկ հարկային բեռի իջեցում է եղել։
Նա ընդգծեց` իրականում հարկային բեռի բարձրացման մասին են փաստում ՀՀ պետական եկամուտների կոմիտեի տվյալները։
«ՀՀ–ում փոքր և միջին բիզնեսի հարկային դրույքաչափերի բարձրացում եղել է։ Դա ոչ թե էմոցիոնալ, այսպես ասած, հակառակ պատասխան է նախարարին, այլ ՊԵԿ–ի հստակ տվյալները: Օրինակ` 0.2 կետով բարձրացել է արդյունավետ դրույքաչափը (շրջանառության հարկ, հանած ծախսեր) առևտրի ոլորտում, մոտավորապես մեկ տոկոսով` մեզ մոտ փոքրամասնություն կազմող արտադրողների ոլորտի հարկը: Եվ ամենաշատը բարձրացել է ծառայություն մատուցողների (1,3%) և մասնավորապես նաև հանրային սննդի ոլորտի բիզնեսների հարկը (3,3%)»,– նշեց Հակոբյանը։
Նա հիշեցրեց` երբ կառավարությունը բարձրացնում էր շրջանառության հարկը, նախատեսում էր, որ ՓՄՁ հարկերի հաշվին պետական բյուջեն կունենա լրացուցիչ 18 մլրդ դրամի եկամուտ, մինչդեռ այդ գումարը հնարավոր էր հավաքագրել, օրինակ, բանկային ոլորտից, որը չարվեց։
Ըստ նրա` ոչ միայն ՓՄՁ հարկերն են ավելացել, այլև հաշվապահին վճարվող ծախսերը։
«Չմոռանանք, որ 2025 թ. հուլիսի 1–ից հաշվապահների հարկային բեռը ևս բարձրացավ, և նրանք տեղափոխվեցին ԱԱՀ դաշտ։ Հետևաբար հաշվապահական ծառայություն սպառող փոքր բիզնեսի մոտ նույնպես ավելացան այս ծառայությունից օգտվելու վճարները։ Հարկային բեռ ասելիս, ցավոք սրտի, ոչ թե միայն պաշտոնական թվերը պետք է հաշվի առնել, այլ նաև պետք է հաշվել, թե ինչ է արժենում բիզնեսի համար հարկերը հաշվարկելու և հաշվետվություններ ներկայացնելու ընդհանուր գումարը»,– ասաց Հակոբյանը։
Հիշեցնենք` այն միկրոձեռնարկատերերը և ՓՄՁ–ները, որոնք գործում են կամ կսկսեն գործել շրջանառության հարկի համակարգում (այս հարկման շեմը տարեկան մինչև 120 մլն դրամ է. խմբ.), 2025 թ. սկսեցին վճարել կրկնակի դրույքաչափով` առևտրի սուբյեկտների համար հարկը սահմանվեց 10%, արտադրության դեպքում` 7%, հանրային սննդի դեպքում` 12%։ Բիզնեսը կարող է կրճատել այս հարկը, եթե մաքուր հաշվապահություն վարի: Այս դեպքում առևտրի սուբյեկտները կկարողանան հարկը նվազեցնել մինչև 1%, արտադրության ոլորտի սուբյեկտները՝ մինչև 3%, հանրային սննդի ոլորտի սուբյեկտները՝ մինչև 6%: