00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:38
22 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
54 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Պուտին – Շարաա բանակցությունների ժամանակ քննարկվել է ռուսական ռազմաբազաների թեման. Պեսկով

© Sputnik / Кристина КормилицынаԴմիտրի Պեսկով
Դմիտրի Պեսկով - Sputnik Արմենիա, 1920, 29.01.2026
Բաժանորդագրվել
ՌԴ նախագահի խոսնակը նշել է, որ բանակցությունների հիմնական թեման երկկողմ առևտրատնտեսական հարաբերություններն էին։
ԵՐԵՎԱՆ, 29 հունվարի – Sputnik. Սիրիայում ռուսական ռազմաբազաների թեման եղել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Սիրիայի առաջնորդ Ահմեդ ալ–Շարաայի միջև բանակցությունների օրակարգում։ Այս մասին լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Ինչ վերաբերում է ռուսական ռազմաբազաներին, այդ թեման եղել է բանակցությունների օրակարգում», – լրագրողներին ասել է Պեսկովը՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք որոշումներ են կայացվել Սիրիայում ռուսական ռազմաբազաների վերաբերյալ։
Նրա խոսքով՝ Կրեմլում ռուս-սիրիական բանակցությունները հիմնականում կենտրոնացած են եղել երկկողմ առևտրատնտեսական հարաբերությունների վրա։
ՌԴ առաջնորդի մամուլի քարտուղարն ընդգծել է, որ Ռուսաստանը և Սիրիան առևտրատնտեսական հարցերում համագործակցության լայն ներուժ ունեն, փոխադարձ հետաքրքրություն կա։
«Դրանք (բանակցությունները – խմբ.) նվիրված են եղել երկկողմ առևտրատնտեսական հարաբերություններին, դրանց զարգացմանը։ Բավական լայն ներուժ և փոխադարձ հետաքրքրվածություն կա», – ասել է Պեսկովը։
Ռուսաստանը կառուցում է իր հարաբերությունները Սիրիայի նոր իշխանությունների հետ. Պեսկով
Նշենք, որ ալ Շարաան հերթական աշխատանքային այցով գտնվում էր Ռուսաստանում և հունվարի 28–ին բանակցություններ է ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։
Ինչպես ավելի վաղ հայտնել էր ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, բանակցությունների ընթացքում կողմերը կքննարկեն ռուս-սիրիական համագործակցությանն առնչվող հարցեր և կարծիքներ կփոխանակեն Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակի վերաբերյալ։ Առաջնորդները կանդրադառնան նաև Սիրիայում ռուսաստանցի զինվորականների ներկայությանը։
Լրահոս
0