https://arm.sputniknews.ru/20260129/inch-klini-ete-rdn-gvortsi-trampi-pes-qvocharjany-hibridajin-paterazmi--masin-98212473.html
Ի՞նչ կլինի, եթե ՌԴ–ն գործի ԱՄՆ-ի պես. Քոչարյանը՝ «հիբրիդային պատերազմի» մասին
Ի՞նչ կլինի, եթե ՌԴ–ն գործի ԱՄՆ-ի պես. Քոչարյանը՝ «հիբրիդային պատերազմի» մասին
Sputnik Արմենիա
Ռոբերտ Քոչյանի խոսքով` ՌԴ-ն համբերատար է, սակայն ՀՀ–ի վրա ազդելու լծակները հսկայական են։ 29.01.2026, Sputnik Արմենիա
2026-01-29T13:18+0400
2026-01-29T13:18+0400
2026-01-29T13:31+0400
ռոբերտ քոչարյան
ասուլիս
ռուսաստան
հայաստան և հապկ
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/01/1d/98207386_0:0:1600:901_1920x0_80_0_0_c79b8684e5873f1d3b80aa8dbd5a5aca.jpg
ԵՐԵՎԱՆ, 29 հունվարի – Sputnik. Հայաստանի 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը ԵՄ բարձրաստիճան պաշտոնյաների կողմից ՀՀ-ում հիբրիդային պատերազմները կանխելու հայտարարությունները դիտարկում է որպես ակնարկ ուղղված ՌԴ-ի դեմ։ Այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ Քոչարյանն այս մասին ասաց՝ ի պատասխան հարցին, թե ընտրություններին լրացուցիչ ինչ դիվիդենտներ կտա դա իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը։ Անդրադառնալով հիբրիդային պատերազմներին և խոշոր պետությունների ազդեցությանը փոքրերի վրա՝ նա հորդորեց ուսումնասիրել Դոնալդ Թրամփի քաղաքականությունը։Ավելի վաղ հայտնել էինք, որ դեկտեմբերի 2-ին Երևանն ու Բրյուսելը գործակցության նոր փաստաթուղթ ստորագրեցին։ Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասը հայտարարեց, որ ԵՄ–ն ՀՀ–ին 15 մլն եվրո կտրամադրի ականազերծման հետ կապված աշխատանքների, ինչպես նաև հիբրիդային պատերազմի շրջանակում աջակցության համար։ «Հիմա տեսնում ենք՝ Թրամփն ինչպես է հարցերը լուծում. 200 տոկոսով է տարիֆը բարձրացնում, 50 տոկոսով, նույնիսկ եվրոպացիների վրա, որոնց ասածն իր դուրը չի գալիս։ Ու ասեմ, որ դա աշխատում է, քանի որ հենց ասում է 80 տոկոս, սկսում են բանակցել ու դառնում է 25 տոկոս։ Դուք պատկերացրեք, որ ՌԴ-ն որդեգրի նման աշխատելաոճ այն տարածքների նկատմամբ, որոնք պատմականորեն համարվում են Ռուսաստանի ազդեցության գոտի։ Հիմա պատկերացրեք, որ մեկը խոսեց հիբրիդային պատերազմից, կամ Ալեն Սիմոնյանը հերթական հիմարությունն ասաց, ու ՌԴ նախագահը որոշի տարիֆը ՀՀ-ի վրա 200 տոկոսով բարձրացնել։ Ի՞նչ ենք անելու»,– ասաց նա։Քոչարյանի խոսքով՝ ՌԴ-ն նման քաղաքականություն չունի, և ՀՀ-ում չեն էլ պատկերացնում, որ ՌԴ-ն կարող է նման բան անել։Հանրապետության 2-րդ նախագահը հիշեցրեց, որ 1000 խոշոր հարկատուների ցուցակի առաջին տասնյակից 8-ի բիզնեսը կապված է ՌԴ-ի հետ, և «գրիչի մեկ հարվածով» կարելի է փակել այդ բիզնեսների մուտքը ՌԴ։Քոչարյան անդրադարձավ նաև ՀԱՊԿ–ի հետ հարաբերություններին` նշելով, որ ինքն էլ ունի որոշակի հիասթափություն, որը գալիս է նրանից, որ ՀԱՊԿ բոլոր երկրները, բացի Ռուսաստանից, Ադրբեջանի հետ ունեն շատ ավելի լավ հարաբերություններ, քան Հայաստանի։«Սա արդեն խնդիր է մեզ համար։ Ի՞նչ ենք արել մենք, որ մեր հարաբերությունները չփչացնենք ՀԱՊԿ–ի հետ, հակառակը՝ արել ենք ամեն ինչ, որ այս պատկերը ստեղծվի»,– ասաց նա։ՀՀ 2–րդ նախագահի խոսքով` ՀԱՊԿ– ն առանց Ռուսաստանի իրենից ոչինչ չի ներկայացնում, այսինքն` ՀԱՊԿ–ին պետք է նայենլ որպես ռուսաստանակենտրոն մի կառույց, որտեղ գործ ունենք Ռուսաստանի հետ։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/01/1d/98207386_110:0:1532:1066_1920x0_80_0_0_9dc64a8a42dd56946c9f448d7f9da029.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ռոբերտ քոչարյան, ասուլիս, ռուսաստան, հայաստան և հապկ
ռոբերտ քոչարյան, ասուլիս, ռուսաստան, հայաստան և հապկ
Ի՞նչ կլինի, եթե ՌԴ–ն գործի ԱՄՆ-ի պես. Քոչարյանը՝ «հիբրիդային պատերազմի» մասին
13:18 29.01.2026 (Թարմացված է: 13:31 29.01.2026) Ռոբերտ Քոչյանի խոսքով` ՌԴ-ն համբերատար է, սակայն ՀՀ–ի վրա ազդելու լծակները հսկայական են։
ԵՐԵՎԱՆ, 29 հունվարի – Sputnik. Հայաստանի 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը ԵՄ բարձրաստիճան պաշտոնյաների կողմից ՀՀ-ում հիբրիդային պատերազմները կանխելու հայտարարությունները դիտարկում է որպես ակնարկ ուղղված ՌԴ-ի դեմ։ Այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ Քոչարյանն այս մասին ասաց՝ ի պատասխան հարցին, թե ընտրություններին լրացուցիչ ինչ դիվիդենտներ կտա դա իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը։ Անդրադառնալով հիբրիդային պատերազմներին և խոշոր պետությունների ազդեցությանը փոքրերի վրա՝ նա հորդորեց ուսումնասիրել Դոնալդ Թրամփի քաղաքականությունը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ դեկտեմբերի 2-ին Երևանն ու Բրյուսելը գործակցության նոր փաստաթուղթ ստորագրեցին։ Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ
Կայա Կալասը հայտարարեց, որ ԵՄ–ն ՀՀ–ին 15 մլն եվրո կտրամադրի ականազերծման հետ կապված աշխատանքների, ինչպես նաև հիբրիդային պատերազմի շրջանակում աջակցության համար։
«Հիմա տեսնում ենք՝ Թրամփն ինչպես է հարցերը լուծում. 200 տոկոսով է տարիֆը բարձրացնում, 50 տոկոսով, նույնիսկ եվրոպացիների վրա, որոնց ասածն իր դուրը չի գալիս։ Ու ասեմ, որ դա աշխատում է, քանի որ հենց ասում է 80 տոկոս, սկսում են բանակցել ու դառնում է 25 տոկոս։ Դուք պատկերացրեք, որ ՌԴ-ն որդեգրի նման աշխատելաոճ այն տարածքների նկատմամբ, որոնք պատմականորեն համարվում են Ռուսաստանի ազդեցության գոտի։ Հիմա պատկերացրեք, որ մեկը խոսեց հիբրիդային պատերազմից, կամ Ալեն Սիմոնյանը հերթական հիմարությունն ասաց, ու ՌԴ նախագահը որոշի տարիֆը ՀՀ-ի վրա 200 տոկոսով բարձրացնել։ Ի՞նչ ենք անելու»,– ասաց նա։
Քոչարյանի խոսքով՝ ՌԴ-ն նման քաղաքականություն չունի, և ՀՀ-ում չեն էլ պատկերացնում, որ ՌԴ-ն կարող է նման բան անել։
«ՌԴ-ի լծակները մեզ վրա նման քաղաքականությամբ ազդելու համար հսկայական են։ Եթե նման քայլ անեն գյուղատնտեսության նկատմամբ, ապա խնդիր է լինելու, որովհետև բացի ՌԴ-ից՝ որևէ այլ տեղ չենք արտահանում։ ՌԴ-ն համբերատար է ու նման բան չի արել, որովհետև այնտեղ մտածում են՝ հայ ժողովուրդը մեր մասին ի՞նչ կմտածի, եթե նման քայլ անենք։ Շատ զգայուն են, թե ինչ կմտածի հայ ժողովուրդը նրանց մասին, ինչը գալիս է ընդհանուր անցյալից, անձնական կապերից, որ մի երկրում են եղել։ Իսկ Թրամփը չի մտածում, թե մեքսիկացին կամ կանադացին ինչ կմտածի»,– ընդգծեց Քոչարյանը։
Հանրապետության 2-րդ նախագահը հիշեցրեց, որ 1000 խոշոր հարկատուների ցուցակի առաջին տասնյակից 8-ի բիզնեսը կապված է ՌԴ-ի հետ, և «գրիչի մեկ հարվածով» կարելի է փակել այդ բիզնեսների մուտքը ՌԴ։
Քոչարյան անդրադարձավ նաև ՀԱՊԿ–ի հետ հարաբերություններին` նշելով, որ ինքն էլ ունի որոշակի հիասթափություն, որը գալիս է նրանից, որ ՀԱՊԿ բոլոր երկրները, բացի Ռուսաստանից, Ադրբեջանի հետ ունեն շատ ավելի լավ հարաբերություններ, քան Հայաստանի։
«Սա արդեն խնդիր է մեզ համար։ Ի՞նչ ենք արել մենք, որ մեր հարաբերությունները չփչացնենք ՀԱՊԿ–ի հետ, հակառակը՝ արել ենք ամեն ինչ, որ այս պատկերը ստեղծվի»,– ասաց նա։
ՀՀ 2–րդ նախագահի խոսքով` ՀԱՊԿ– ն առանց Ռուսաստանի իրենից ոչինչ չի ներկայացնում, այսինքն` ՀԱՊԿ–ին պետք է նայենլ որպես ռուսաստանակենտրոն մի կառույց, որտեղ գործ ունենք Ռուսաստանի հետ։