https://arm.sputniknews.ru/20260129/evs-mek-zrpartich-bagrat-srbazany-ararat-mirzvojani-hajtararutjan-masin-98228926.html
Եվս մեկ զրպարտիչ. Բագրատ սրբազանը՝ Արարատ Միրզոյանի հայտարարության մասին
Եվս մեկ զրպարտիչ. Բագրատ սրբազանը՝ Արարատ Միրզոյանի հայտարարության մասին
Sputnik Արմենիա
Բագրատ սրբազանն իր ելույթում հույս հայտնեց, որ Հայաստանը շուտով ազատ կլինի, երկրում էլ կտիրի արդարություն։ 29.01.2026, Sputnik Արմենիա
2026-01-29T19:35+0400
2026-01-29T19:35+0400
2026-01-29T19:44+0400
հայաստան
բագրատ սրբազան
արարատ միրզոյան
տեսանյութ
տեսանյութեր
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/01/1d/98229135_0:0:1920:1080_1920x0_80_0_0_54011560592582196e88299f2922a866.jpg
ԵՐԵՎԱՆ, 29 հունվարի – Sputnik. ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը զրպարտիչ է։ «Սրբազան պայքար» շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանն այս հայտարարությունն արեց դատական այսօրվա նիստի ժամանակ` անդրադառնալով Միրզոյանի` ԵԽԽՎ–ում հնչեցրած հայտարարությանը, թե Հայաստանում հոգևորականների նկատմամբ հալածանք չկա։Այնուհետև նա անդրադարձավ ԵԽԽՎ–ի ընդունած բանաձևին, որում վեհաժողովը մտահոգություն է հայտնում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Հայ առաքելական եկեղեցու առաջնորդի միջև լարվածության, ինչպես նաև այն հաղորդագրությունների առնչությամբ, որոնք վերաբերում են «եկեղեցու մի քանի հոգևորականների կողմից իշխանությունը զավթելու դավադրություններին»։«Հիմա հայտարարություն եմ ուզում անել, ու այն անգլերենով է` I wish you the same democrasy, that we have in Armenia (Ես ցանկանում եմ ձեզ նույն ժողովրդավարությունը, որը մեզ մոտ Հայաստանում է. խմբ․)»,- ասաց սրբազանը։Նա ընդգծեց՝ եվրոպական արյունոտ ու կեղտոտ աշխարհաքաղաքական քայլերի օրակարգի հետևանք է Հայաստանում այսօր կատարվողը։ Նա իր ելույթում նաև հույս հայտնեց, որ Հայաստանը շուտով կլինի ազատ, ու երկրում էլ կտիրի արդարություն։Հիշեցնենք` ըստ ՀՀ քննչական կոմիտեի` «Սրբազան պայքար» շարժման մասնակիցները և ղեկավարները պլանավորել էին ՀՀ-ում իրականացնել ահաբեկչական և իշխանությունը զավթելուն ուղղված գործողություններ։ Այս գործով 18 անձ է անցնում, այդ թվում` Բագրատ սրբազանը։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Եվս մեկ զրպարտիչ. Բագրատ սրբազանը՝ Արարատ Միրզոյանի հայտարարության մասին
Sputnik Արմենիա
Եվս մեկ զրպարտիչ. Բագրատ սրբազանը՝ Արարատ Միրզոյանի հայտարարության մասին
2026-01-29T19:35+0400
true
PT2M19S
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/01/1d/98229135_205:0:1645:1080_1920x0_80_0_0_971eead2a8abe915c9844c6f7c0c681f.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, բագրատ սրբազան, արարատ միրզոյան, տեսանյութ, տեսանյութեր, видео
հայաստան, բագրատ սրբազան, արարատ միրզոյան, տեսանյութ, տեսանյութեր, видео
Եվս մեկ զրպարտիչ. Բագրատ սրբազանը՝ Արարատ Միրզոյանի հայտարարության մասին
19:35 29.01.2026 (Թարմացված է: 19:44 29.01.2026) Բագրատ սրբազանն իր ելույթում հույս հայտնեց, որ Հայաստանը շուտով ազատ կլինի, երկրում էլ կտիրի արդարություն։
ԵՐԵՎԱՆ, 29 հունվարի – Sputnik. ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը զրպարտիչ է։ «Սրբազան պայքար» շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանն այս հայտարարությունն արեց դատական այսօրվա նիստի ժամանակ` անդրադառնալով Միրզոյանի` ԵԽԽՎ–ում հնչեցրած
հայտարարությանը, թե Հայաստանում հոգևորականների նկատմամբ հալածանք չկա։
«Էս գործն ամբողջության մեջ բանաձևված է այս անպատասխանտու մարդու խոսքում։ Եվս մեկ զրպարտիչ, ևս մեկ ստախոս։ Եթե հիմա դատարան գնանք այս խոսքի համար, կասի` ես քաղաքական գնահատական եմ տվել, վերացական բաներ եմ ասել։ Հիմա եթե ես այստեղ ինչ ուզեմ ասեմ, հետո էլ ասեմ` քաղաքական գնահատական եմ տվել, կընդունվի՞ ձեր կողմից»,– ասաց հոգևորականը` դիմելով դատարանին։
Այնուհետև նա անդրադարձավ
ԵԽԽՎ–ի ընդունած բանաձևին, որում վեհաժողովը մտահոգություն է հայտնում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Հայ առաքելական եկեղեցու առաջնորդի միջև լարվածության, ինչպես նաև այն հաղորդագրությունների առնչությամբ, որոնք վերաբերում են «եկեղեցու մի քանի հոգևորականների կողմից իշխանությունը զավթելու դավադրություններին»։
«Հիմա հայտարարություն եմ ուզում անել, ու այն անգլերենով է` I wish you the same democrasy, that we have in Armenia (Ես ցանկանում եմ ձեզ նույն ժողովրդավարությունը, որը մեզ մոտ Հայաստանում է. խմբ․)»,- ասաց սրբազանը։
Նա ընդգծեց՝ եվրոպական արյունոտ ու կեղտոտ աշխարհաքաղաքական քայլերի օրակարգի հետևանք է Հայաստանում այսօր կատարվողը։ Նա իր ելույթում նաև հույս հայտնեց, որ Հայաստանը շուտով կլինի ազատ, ու երկրում էլ կտիրի արդարություն։
«Մեզ ասում են, որ մենք ահաբեկչություն ենք ցանկացել կազմակերպել, ես էլ ասում եմ՝ դուք կեղծավորներ եք, ինչպես Սուրբ գիրքն է ասում, փտած գերեզմաններ»,- եզրափակեց Բագրատ արքեպիսկոպոսը։
Հիշեցնենք` ըստ
ՀՀ քննչական կոմիտեի` «Սրբազան պայքար» շարժման մասնակիցները և ղեկավարները պլանավորել էին ՀՀ-ում իրականացնել ահաբեկչական և իշխանությունը զավթելուն ուղղված գործողություններ։ Այս գործով 18 անձ է անցնում, այդ թվում` Բագրատ սրբազանը։