00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ԵՄ–ում բացահայտ հայտարարեցին Ուկրաինայի պատերազմը շարունակելու ցանկության մասին. Սիյարտո

© Sputnik / Кирилл Зыков / Անցնել մեդիապահոցՊետեր Սիյարտո
Պետեր Սիյարտո - Sputnik Արմենիա, 1920, 29.01.2026
Բաժանորդագրվել
Հունգարիայի արտգործնախարարը նշել է` Բրյուսելը և անդամ երկրների զգալի մասը միտված են, որ ռազմական գործողությունները շարունակվեն։
ԵՐԵՎԱՆ, 29 հունվարի – Sputnik. Բրյուսելում առաջին անգամ բացահայտ խոստովանեցին, որ ԵՄ պետությունների մեծ մասը պատրաստ չէ ուկրաինական հակամարտության խաղաղ կարգավորմանը։ Ինչպես տեղեկացնում է ՏԱՍՍ–ը, այս մասին հայտարարել է Հունգարիայի արտաքին գործերի և արտաքին տնտեսական կապերի նախարար Պետեր Սիյարտոն՝ ամփոփելով ԵՄ արտաքին գործերի խորհրդի նիստի արդյունքները։
Նախարարի խոսքով՝ հանդիպման ժամանակ ակնհայտ է դարձել, որ Բրյուսելը և անդամ երկրների զգալի մասը միտված են ռազմական գործողությունների շարունակմանը:
«Բացահայտ ասվեց, որ Եվրամիությունը պատրաստ չէ խաղաղության։ Շատերն ուղղակի հայտարարեցին, որ մերժում են խնդրի խաղաղ լուծման հնարավորությունը։ Առաջին անգամ դա ասվեց այդքան բացահայտ», - նշել է Սիյարտոն հունգարացի լրագրողների հետ զրույցում։
Հանդիպումից հետո նախարարի ասուլիսը հեռարձակվել է հունգարական «M1» հեռուստաալիքով։
Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։
Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։
Լրահոս
0