https://arm.sputniknews.ru/20260129/dzmerajin-zvorakvochi-anckacman-zhamkety-erkaradzgvec-98197437.html
Ձմեռային զորակոչի ժամկետը երկարաձգվեց
Ձմեռային զորակոչի ժամկետը երկարաձգվեց
Sputnik Արմենիա
Այսպիսով զորակոչի ենթակա քաղաքացիներին անհարկի տարկետումներ տրամադրելու կամ նրանց բժշկական փորձաքննությունը 2026 թ. ամառային զորակոչ տեղափոխելու դեպքերը... 29.01.2026, Sputnik Արմենիա
2026-01-29T11:01+0400
2026-01-29T11:01+0400
2026-01-29T11:08+0400
զորակոչիկ
զորակոչ
հայաստան
բանակ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/06/16/28034537_0:0:1601:901_1920x0_80_0_0_fe1af96cf641eebc9eab9700152a74ce.jpg
ԵՐԵՎԱՆ, 29 հունվարի – Sputnik. ՀՀ–ում 2025 թ–ի ձմեռային զորակոչի անցկացման ժամկետը հունվարի 31–ից երկարաձգվել է մինչև 2026 թ. փետրվարի 13-ը ներառյալ։ Համապատասխան որոշումն ընդունվեց ՀՀ կառավարության այսօրվա նիստի ժամանակ։Այսպիսով, ըստ ՀՀ պաշտպանության նախարարության, 2025 թ. ձմեռային զորակոչին ենթակա քաղաքացիներին անհարկի տարկետումներ տրամադրելու կամ նրանց բժշկական փորձաքննությունը 2026 թ. ամառային զորակոչ տեղափոխելու դեպքերը կբացառվեն։ԶՈւ համալրումն անհրաժեշտ է ոչ թե պատերազմի, այլ երկրի անվտանգության համար. ԱբրահամյանՆշենք, որ ՀՀ–ի արական սեռի քաղաքացիների շարքային կազմի պարտադիր զինվորական և այլընտրանքային ծառայությունների ձմեռային զորակոչը հայտարարված էր 2025 թ. նոյեմբերի 24-ից մինչև 2026 թ. հունվարի 31-ը ներառյալ, իսկ զինված ուժերի համալրումը շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության կամ այլընտրանքային զինվորական ծառայության ենթակա քաղաքացիների դեպքում` 2026 թ. հունվարի 7-ից մինչև հունվարի 31-ը ներառյալ։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/06/16/28034537_50:0:1473:1067_1920x0_80_0_0_bd7ff4873e29e67c7e6825dac050e183.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
զորակոչիկ, զորակոչ, հայաստան, բանակ
զորակոչիկ, զորակոչ, հայաստան, բանակ
Ձմեռային զորակոչի ժամկետը երկարաձգվեց
11:01 29.01.2026 (Թարմացված է: 11:08 29.01.2026) Այսպիսով զորակոչի ենթակա քաղաքացիներին անհարկի տարկետումներ տրամադրելու կամ նրանց բժշկական փորձաքննությունը 2026 թ. ամառային զորակոչ տեղափոխելու դեպքերը կբացառվեն։
ԵՐԵՎԱՆ, 29 հունվարի – Sputnik. ՀՀ–ում 2025 թ–ի ձմեռային զորակոչի անցկացման ժամկետը հունվարի 31–ից երկարաձգվել է մինչև 2026 թ. փետրվարի 13-ը ներառյալ։ Համապատասխան որոշումն ընդունվեց ՀՀ կառավարության այսօրվա նիստի ժամանակ։
«Որոշման ընդունումը պայմանավորված է 2025 թ. ձմեռային զորակոչի շրջանակում զորակոչի ենթակա քաղաքացիների առողջական վիճակի հետազոտման գործընթացը ավարտին հասցնելու և դրանց արդյունքներով քաղաքացիների զորակոչի կարգավիճակը հստակեցնելու նպատակով զորակոչի անցկացման ժամկետը երկարաձգելու անհրաժեշտությամբ»,– ասված է որոշման հիմնավորման մեջ:
Այսպիսով, ըստ ՀՀ պաշտպանության նախարարության, 2025 թ. ձմեռային զորակոչին ենթակա քաղաքացիներին անհարկի տարկետումներ տրամադրելու կամ նրանց բժշկական փորձաքննությունը 2026 թ. ամառային զորակոչ տեղափոխելու դեպքերը կբացառվեն։
Նշենք, որ ՀՀ–ի արական սեռի քաղաքացիների շարքային կազմի պարտադիր զինվորական և այլընտրանքային ծառայությունների ձմեռային զորակոչը հայտարարված էր 2025 թ. նոյեմբերի 24-ից մինչև 2026 թ. հունվարի 31-ը ներառյալ, իսկ զինված ուժերի համալրումը շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության կամ այլընտրանքային զինվորական ծառայության ենթակա քաղաքացիների դեպքում` 2026 թ. հունվարի 7-ից մինչև հունվարի 31-ը ներառյալ։