https://arm.sputniknews.ru/20260129/chinastanum-mahapatzhi-en-entarkel-spanutjan-ev-khardakhutjan-hamar-datapartvats-11-andzi-zlm-98198922.html
Չինաստանում մահապատժի են ենթարկել սպանության և խարդախության համար դատապարտված 11 անձի. ԶԼՄ
Չինաստանում մահապատժի են ենթարկել սպանության և խարդախության համար դատապարտված 11 անձի. ԶԼՄ
Sputnik Արմենիա
Հանցագործները մեղավոր են ճանաչվել նաև Չինաստանի 14 քաղաքացիների սպանության և վեց անձանց վիրավորելու համար: 29.01.2026, Sputnik Արմենիա
2026-01-29T11:32+0400
2026-01-29T11:32+0400
2026-01-29T11:32+0400
չինաստան
մահապատիժ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/07/02/28141746_0:115:1601:1015_1920x0_80_0_0_02ef250c64f1c22d710caeaf03acd6e1.jpg
ԵՐԵՎԱՆ, 29 հունվարի – Sputnik. Չինաստանում մահապատժի են ենթարկել սպանության, խարդախության և թմրանյութերի վաճառքի գործերով մեղավոր ճանաչված հանցավոր խմբավորման 11 անդամներին։ Ինչպես փոխանցում է ՌԻԱ Նովոստին, այս մասին այսօր հայտնել է Չինաստանի կենտրոնական հեռուստատեսությունը։Ավելի վաղ Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Գերագույն ժողովրդական դատախազությունը հայտնել էր, որ 2025 թվականի սեպտեմբերի վերջին Վենչժոուի միջին աստիճանի ժողովրդական դատարանը մահապատժի է դատապարտել «Մին ընտանիք» հանցավոր խմբավորման 11 անդամների՝ կանխամտածված սպանության, խարդախության, մարդկանց անօրինական պահման, խաղատուն ստեղծելու, թմրանյութերի վաճառքի և մարմնավաճառություն կազմակերպելու համար։Դատախազությունը պահանջում է մահապատժի ենթարկել Հարավային Կորեայի նախկին նախագահինՀաղորդվում էր, որ հանցավոր խմբավորումը գործել է Մյանմայի հյուսիսում՝ Չինաստանի հետ սահմանին, խարդախության զոհ են դարձել Չինաստանի քաղաքացիները: 2023 թվականի նոյեմբերին հանցավոր խմբի առաջնորդներ Մին Գոպինը, Մին Ծյույլանը և Մին Չժենչժենը կալանավորվել էին, իսկ խմբի առաջնորդ Մին Շյուեչանը ինքնասպան է եղել ռեյդի ժամանակ: Նույն թվականի աշնանը Մյանման Չինաստանին է արտահանձնել հեռահաղորդակցության ոլորտում խարդախության մեջ կասկածվող մեծ թվով անձանց:Նշվում էր, որ «Մին ընտանիքը» գործել է 2015 թվականից և առնչություն է ունեցել մոլախաղերի ոլորտի հետ և ավելի քան 10 մլրդ յուանի (մոտ 1.4 մլրդ դոլար) խարդախություններ է իրականացրել: Հանցագործները նաև մեղավոր են ճանաչվել Չինաստանի 14 քաղաքացիների սպանության և վեց անձանց վիրավորելու համար:
չինաստան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/07/02/28141746_0:0:1421:1066_1920x0_80_0_0_df788be9248fb1a2972819bdf621895f.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
չինաստան, մահապատիժ
Չինաստանում մահապատժի են ենթարկել սպանության և խարդախության համար դատապարտված 11 անձի. ԶԼՄ
Հանցագործները մեղավոր են ճանաչվել նաև Չինաստանի 14 քաղաքացիների սպանության և վեց անձանց վիրավորելու համար:
ԵՐԵՎԱՆ, 29 հունվարի – Sputnik. Չինաստանում մահապատժի են ենթարկել սպանության, խարդախության և թմրանյութերի վաճառքի գործերով մեղավոր ճանաչված հանցավոր խմբավորման 11 անդամներին։ Ինչպես փոխանցում է ՌԻԱ Նովոստին, այս մասին այսօր հայտնել է Չինաստանի կենտրոնական հեռուստատեսությունը։
«Գերագույն ժողովրդական դատարանից որոշումը և մահապատժի կատարման հրամանը ստանալուց հետո Չժեծյան նահանգի Վենչժոու քաղաքի միջին աստիճանի ժողովրդական դատարանը օրենքի համաձայն հրապարակել է վճիռն ու իրականացրել մահապատիժը 11 հանցագործների նկատմամբ», – հաղորդել է հեռուստաընկերությունը։
Ավելի վաղ Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Գերագույն ժողովրդական դատախազությունը հայտնել էր, որ 2025 թվականի սեպտեմբերի վերջին Վենչժոուի միջին աստիճանի ժողովրդական դատարանը մահապատժի է դատապարտել «Մին ընտանիք» հանցավոր խմբավորման 11 անդամների՝ կանխամտածված սպանության, խարդախության, մարդկանց անօրինական պահման, խաղատուն ստեղծելու, թմրանյութերի վաճառքի և մարմնավաճառություն կազմակերպելու համար։
Հաղորդվում էր, որ հանցավոր խմբավորումը գործել է Մյանմայի հյուսիսում՝ Չինաստանի հետ սահմանին, խարդախության զոհ են դարձել Չինաստանի քաղաքացիները: 2023 թվականի նոյեմբերին հանցավոր խմբի առաջնորդներ Մին Գոպինը, Մին Ծյույլանը և Մին Չժենչժենը կալանավորվել էին, իսկ խմբի առաջնորդ Մին Շյուեչանը ինքնասպան է եղել ռեյդի ժամանակ: Նույն թվականի աշնանը Մյանման Չինաստանին է արտահանձնել հեռահաղորդակցության ոլորտում խարդախության մեջ կասկածվող մեծ թվով անձանց:
Նշվում էր, որ «Մին ընտանիքը» գործել է 2015 թվականից և առնչություն է ունեցել մոլախաղերի ոլորտի հետ և ավելի քան 10 մլրդ յուանի (մոտ 1.4 մլրդ դոլար) խարդախություններ է իրականացրել: Հանցագործները նաև մեղավոր են ճանաչվել Չինաստանի 14 քաղաքացիների սպանության և վեց անձանց վիրավորելու համար: