https://arm.sputniknews.ru/20260129/amni-ev-irani-mijev-glkhavvor-taradzajnutjuny-balistik-hrtirneri-harcvov-e-zlm-98224876.html
ԱՄՆ–ի և Իրանի միջև գլխավոր տարաձայնությունը բալիստիկ հրթիռների հարցով է. ԶԼՄ
ԱՄՆ–ի և Իրանի միջև գլխավոր տարաձայնությունը բալիստիկ հրթիռների հարցով է. ԶԼՄ
Sputnik Արմենիա
Ըստ հրապարակման՝ Վաշինգտոնը պնդում է, որ իրանական հրթիռների հեռահարությունը սահմանափակվի, Թեհրանը հրաժարվում է կատարել այդ պահանջը: 29.01.2026, Sputnik Արմենիա
2026-01-29T17:27+0400
2026-01-29T17:27+0400
2026-01-29T17:35+0400
իրանի իսլամական հանրապետություն
իսրայել
հակաօդային պաշտպանություն (հօպ)
ամն
բալիստիկ հրթիռ
ռիալ (իրանի դրամը)
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/07/19/63436566_49:0:716:375_1920x0_80_0_0_e294f24278225e90600eb8462f9922ca.jpg
ԵՐԵՎԱՆ, 29 հունվարի - Sputnik. ԱՄՆ-ի և Իրանի միջև գլխավոր տարաձայնությունը իրանական բալիստիկ հրթիռների հեռահարությունը սահմանափակելու՝ Վաշինգտոնի պահանջն է։ Այս մասին հայտնում է CNN հեռուստաալիքը՝ հղում անելով իր աղբյուրներին:Ավելի վաղ «New York Times» թերթը, հղում անելով իր աղբյուրներին, հայտնել էր, որ Իրանի շուրջ լարվածության թուլացմանն ուղղված բանակցություններում անցած շաբաթ արդյունք չի եղել, քանի որ Թեհրանը նախկինի պես հրաժարվում է զիջել Թրամփի պահանջներին:Աղբյուրների տվյալներով՝ Իրանը հրաժարվել է կատարել ԱՄՆ-ի պահանջը և հայտարարել է, որ քննարկելու է միայն իր միջուկային ծրագիրը:Հրապարակման համաձայն՝ Իրանի բալիստիկ հրթիռներն ամենից շատ անհանգստացրել են Իսրայելին, որը 2025 թվականի հունիսին Իրանի հետ հակամարտության սրման ժամանակ իր հակահրթիռային պաշտպանության միջոցների զգալի մասը ծախսել է իրանական հրթիռները որսալու վրա:ԱՄՆ – ն միջմայրցամաքային բալիստիկ հրթիռի ուսումնական արձակում է իրականացրելՀիշեցնենք` Իրանում բողոքի զանգվածային ակցիաներ էին անցկացվում 2025–ի դեկտեմբերի 28-ից։ Դժգոհության հիմնական պատճառները փոխարժեքի տատանումներն են ու գների բարձրացումը։ Սակայն ավելի ուշ Իրանի մի շարք քաղաքներում բողոքի ակցիաները վերաճեցին ոստիկանության հետ բախումների, իսկ կարգախոսները ստացան քաղաքական բնույթ՝ ընդդեմ Իրանում առկա քաղաքական կարգի:Հունվարի 2-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց, թե ԱՄՆ–ն պատրաստ է պաշտպանել Իրանի քաղաքացիներին, եթե այդ երկրի իշխանությունները ուժ կիրառեն նրանց դեմ: Թեհրանը դատապարտեց այդ սպառնալիքները։Հունվարի 8-ին Իրանում տեղի ունեցան ամենամասշտաբային բողոքի ցույցերը, որոնք հրահրվել էին 1979 թվականին տապալված շահի որդու՝ Ռեզա Փահլավիի կոչով: Այնուհետև փողոց էին դուրս եկել գործող իշխանության կողմնակիցները։
իրանի իսլամական հանրապետություն
իսրայել
ամն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/07/19/63436566_213:0:713:375_1920x0_80_0_0_48543a717e659dc1eb83f832538eb272.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
իրանի իսլամական հանրապետություն, իսրայել, հակաօդային պաշտպանություն (հօպ), ամն, բալիստիկ հրթիռ, ռիալ (իրանի դրամը)
իրանի իսլամական հանրապետություն, իսրայել, հակաօդային պաշտպանություն (հօպ), ամն, բալիստիկ հրթիռ, ռիալ (իրանի դրամը)
ԱՄՆ–ի և Իրանի միջև գլխավոր տարաձայնությունը բալիստիկ հրթիռների հարցով է. ԶԼՄ
17:27 29.01.2026 (Թարմացված է: 17:35 29.01.2026) Ըստ հրապարակման՝ Վաշինգտոնը պնդում է, որ իրանական հրթիռների հեռահարությունը սահմանափակվի, Թեհրանը հրաժարվում է կատարել այդ պահանջը:
ԵՐԵՎԱՆ, 29 հունվարի - Sputnik. ԱՄՆ-ի և Իրանի միջև գլխավոր տարաձայնությունը իրանական բալիստիկ հրթիռների հեռահարությունը սահմանափակելու՝ Վաշինգտոնի պահանջն է։ Այս մասին հայտնում է CNN հեռուստաալիքը՝ հղում անելով իր աղբյուրներին:
Ավելի վաղ «New York Times» թերթը, հղում անելով իր աղբյուրներին, հայտնել էր, որ Իրանի շուրջ լարվածության թուլացմանն ուղղված բանակցություններում անցած շաբաթ արդյունք չի եղել, քանի որ Թեհրանը նախկինի պես հրաժարվում է զիջել Թրամփի պահանջներին:
«Ամենախնդրահարույց հարցը ԱՄՆ-ի պահանջն էր, որպեսզի Իրանը համաձայնի սահմանափակել իր բալիստիկ հրթիռների հեռահարությունը», - ասվում է հաղորդագրության մեջ:
Աղբյուրների տվյալներով՝ Իրանը հրաժարվել է կատարել ԱՄՆ-ի պահանջը և հայտարարել է, որ քննարկելու է միայն իր միջուկային ծրագիրը:
Հրապարակման համաձայն՝ Իրանի բալիստիկ հրթիռներն ամենից շատ անհանգստացրել են Իսրայելին, որը 2025 թվականի հունիսին Իրանի հետ հակամարտության սրման ժամանակ իր հակահրթիռային պաշտպանության միջոցների զգալի մասը ծախսել է իրանական հրթիռները որսալու վրա:
Հիշեցնենք` Իրանում բողոքի զանգվածային ակցիաներ էին անցկացվում 2025–ի դեկտեմբերի 28-ից։ Դժգոհության հիմնական պատճառները փոխարժեքի տատանումներն են ու գների բարձրացումը։ Սակայն ավելի ուշ Իրանի մի շարք քաղաքներում
բողոքի ակցիաները վերաճեցին ոստիկանության հետ բախումների, իսկ կարգախոսները ստացան քաղաքական բնույթ՝ ընդդեմ Իրանում առկա քաղաքական կարգի:
Հունվարի 2-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը
հայտարարեց, թե ԱՄՆ–ն պատրաստ է պաշտպանել Իրանի քաղաքացիներին, եթե այդ երկրի իշխանությունները ուժ կիրառեն նրանց դեմ: Թեհրանը դատապարտեց այդ սպառնալիքները։
Հունվարի 8-ին Իրանում տեղի ունեցան
ամենամասշտաբային բողոքի ցույցերը, որոնք հրահրվել էին 1979 թվականին տապալված շահի որդու՝ Ռեզա Փահլավիի կոչով: Այնուհետև
փողոց էին դուրս եկել գործող իշխանության կողմնակիցները։