00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:38
22 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
54 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Այժմ գնահատվում է ՀԷՑ-ի շուկայական արժեքը, որից հետո այն կարող է պետականացվել․ Փաշինյան

© SputnikՀԷՑ-ի գրասենյակը
ՀԷՑ-ի գրասենյակը - Sputnik Արմենիա, 1920, 29.01.2026
Բաժանորդագրվել
ՀՀ վարչապետը նաև մեղադրեց ՀԷՑ-ի սեփականատերերին կոռուպցիոն սխեմաների և փողերի լվացման մեջ։
ԵՐԵՎԱՆ, 29 հունվարի – Sputnik. Այս պահին տեղի է ունենում ՀԷՑ-ի շուկայական արժեքի գնահատում, եթե այն հասանելի կլինի ՀՀ պետական բյուջեի համար, ապա ՀԷՑ-ն ամբողջությամբ կպետականացվի և կհանձնվի հավատարմագրված կառավարման։ Կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Մեր միջազգային գործընկերներին իրազեկել ենք իրավիճակի մասին, հատկապես էներգետիկ ոլորտում թոփ ընկերություններին փորձում ենք իրազեկել, բայց այս պահին տեղի է ունենում ՀԷՑ-ի շուկայական արժեքի գնահատում, եթե այն հասանելի կլինի ՀՀ պետական բյուջեի համար, ապա մենք այն լիարժեք, ամբողջությամբ կպետականացնենք, կազգայնացնենք և կհանձնենք հավատարմագրված կառավարման միջազգային բարձր պրոֆեսիոնալ ընկերության կամ ընկերությունների խմբի»,- ասաց Փաշինյանը։
Նրա խոսքով՝ որոշակի տեղեկություններ են շրջանառվում այն մասին, որ ՀԷՑ-ի ֆինանսական վիճակն այնքան վատ է, շուկայական արժեքն այնքան ցածր է, որ կարելի է կառավարությունից որոշակի գումար հատկացնել և այն ազգայնացնել։
«Խոսակցություններ կան, բայց դեռ ոչինչ չեմ ասի։ Մենք, մեծ հաշվով, շտապելու բան չունենք, ՀԷՑ-ն այս պահին դե ֆակտո պատկանում է ՀՀ-ին, և մենք աշխատում ենք։ Ընկերության արդյունավետությունը, հարկային ակտիվությունը, թափանցիկությունն էականորեն բարձրացել են։ ՀԵՑ-ը՝ որպես գործընկեր, բացվել է տասնյակ, եթե ոչ հարյուրավոր ընկերությունների համար, որովհետև նախկինում մեծ մասամբ մրցույթներին մասնակցում էին նախկին կառավարիչների հետ կապված ընկերություններ, և դա, ըստ էության, կոռուպցիոն և փողերի լվացման մի համակարգ էր, նաև քրեական գործեր կան հարուցված»,- հավելեց Փաշինյանը։
Հիշեցնենք՝ դեռ նախորդ տարի ՀԷՑ–ի ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանի հետ աշխատանքային հանդիպման ժամանակ Փաշինյանն ասել էր, որ ՀՀ կառավարությունը կքննարկի ՀԷՑ–ը և՛ պետականացնելու ու կոնցեսիոն կառավարման հանձնելու, և՛ այն կրկին հեղինակավոր ընկերության կողմից մասնավորեցնելու հնարավորությունները։ Դրանից հետո նա հայտարարել էր, որ եթե «Հայաստանի էլեկտրական ցանցերի» համար օբյեկտիվ գին որոշվի, որը կրելի կլինի ՀՀ պետական բյուջեի համար, պետությունն այն կսեփականաշնորհի։
Փաշինյանը կրկին նշել էր, որ իր համար ամենանախընտրելին առաջին տարբերակն է, ուստի մասնավոր ներդրողին կհրավիրեն միայն այն դեպքում, եթե ոչ ոք չհամաձայնի կոնցեսիոն կառավարում ստանձնել։
Լրահոս
0