00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:31
4 ր
Ուղիղ եթեր
09:35
25 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
55 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ադրբեջանում Հայաստանի տարածքով դեպի Նախիջևան էլեկտրահաղորդման գիծ են կառուցում

© Photo : Azer EnerjiԱդրբեջանում Հայաստանի տարածքով դեպի Նախիջևան էլեկտրահաղորդման գիծ են կառուցում
Ադրբեջանում Հայաստանի տարածքով դեպի Նախիջևան էլեկտրահաղորդման գիծ են կառուցում - Sputnik Արմենիա, 1920, 29.01.2026
Բաժանորդագրվել
Նշվում է, որ էլեկտրահաղորդման այս գիծը կկոչվի «Զանգեզուր»։
ԵՐԵՎԱՆ, 29 հունվարի – Sputnik. Ադրբեջանում էլեկտրահաղորդման գիծ են կառուցում (1000 ՄՎտ թողունակությամբ), որը Հայաստանի տարածքով կհասնի Նախիջևան։ Այս մասին գրում են տեղական ԶԼՄ-ները՝ հղում անելով «Ազերէներժի» ԲԲԸ-ին։
Բաքուն այսպիսով ցանկանում է Նախիջևանը միացնել երկրի հիմնական էլեկտրաէներգետիկ համակարգին՝ Ադրբեջան-Թուրքիա-Եվրոպա միջազգային էներգամիջանցք ստեղծելու համար։ Հայաստանից մինչև Նախիջևան գծի երկարությունը կկազմի 44 կմ։ Ի դեպ, այդ գիծը նաև անվանում ունի` «Զանգեզուր»։
«Ազերէներժի» ընկերությունը նշում է, որ գիծն անցնելու է Արաքս գետի երկայնքով, իսկ մի շարք հատվածներում՝ լեռնազանգվածների ու ժայռերի միջով։
Հետագայում այն միացվելու է Աղբենդի և Օրդուբադի ուղղություններով ձգվող գծերին։ Եվս մեկ ռազմավարական փուլ է Նախիջևանից մինչև Թուրքիա 400 կՎ լարմամբ և 230 կիլոմետր երկարությամբ էլեկտրահաղորդման գծի անցկացումը։
Նախագիծը, որը հայտարարվել է որպես Ադրբեջանի պատմության մեջ խոշորագույն էներգետիկ ծրագրերից մեկը, նպատակ ունի Նախիջևանի Ինքնավարությունը լիովին ինտեգրել երկրի միասնական էներգահամակարգին։ Բաքվի նպատակների թվում է վերացնել ինքնավարության կախվածությունը արտասահմանյան աղբյուրներից և եվրոպական էներգետիկ շուկաներ դուրս գալու հնարավորություն ստեղծել։
Մենք երկաթուղին ենք կորցնելու. մասնագետը` Ղազախ–Իջևան գծի մասին
Լրահոս
0