00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:38
22 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
54 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Էս դիրքը հանձնողի․․․»․ այսօր հարազատ դպրոցում բացվեց Ռոբերտ Աբաջյանի արձանը

Բաժանորդագրվել
Ցուցաբերած բացառիկ քաջության ու արիության համար 2016 թվականի մայիսի 8-ին Արցախի Հանրապետության նախագահի հրամանագրով Ռոբերտ Աբաջյանը հետմահու պարգևատրվել է «Արցախի հերոս» բարձրագույն կոչմամբ ու «Ոսկե արծիվ» շքանշանով։
ԵՐԵՎԱՆ, 28 հունվարի – Sputnik․ Երևանի Ռոբերտ Աբաջյանի անվան թիվ 147 դպրոցի բակում այսօր բացվեց Արցախի հերոս Ռոբերտ Աբաջյանի արձանը։ Բրոնզաձույլ արձանի հեղինակը քանդակագործ Արտուշ Պապոյանն է։ Ռոբերտը քանդակված է նռնակը ձեռքին, իսկ պատվանդանին նրա հայտնի խոսքերն են՝ «Էս դիրքը հանձնողի․․․»։
«Արձանը որ տեսա, մենակ գլուխն էր սարքած։ Էդ պահին մաման զանգեց, հարցրեց՝ ուր ես, ասացի՝ Կյաժի մոտ կանգնած եմ, այ էդքան նման է։ Սպասում էի՝ Ռոբերտիս երբ են բերելու դպրոց, ուշ, թե շուտ պետք է լիներ, այս տարի իր 30-ամյակն է, ու ինքն արդեն իր դպրոցում կլինի»,- լրագրողների հետ զրույցում ասաց Ռոբերտ Աբաջյանի հայրը։
Ասում է՝ օրն էլ պատահական չէ՝ ՀՀ զինված ուժերի կազմավորման 34-ամյակն է նշվում։ Հայրենիքին ամենաթանկը՝ որդուն նվիրած Ռոբերտի հայրը` Ալեքսանդր Աբաջյանը մաղթեց, որ Հայոց բանակը միշտ հզոր լինի, իսկ տղաներն էլ խաղաղ երկնքի տակ ծառայեն։
Ռոբերտ Աբաջյանը ծնվել է 1996թ․ նոյեմբերի 16-ին։ Զոհվել է Արցախյան քառօրյա պատերազմի ժամանակ` ապրիլի 2-ին, Մարտակերտի ուղղությամբ տեղակայված դիրքը պաշտպանելիս։ Աբաջյանը մինչև վերջին փամփուշտը շարունակել է միայնակ կռվել թշնամու մեծաթիվ ուժերի դեմ։ Նկատելով իրեն մոտեցող թշնամուն՝ Աբաջյանը վերջին անգամ կապի է դուրս եկել և ասել, որ արդեն հանել է իր մոտ մնացած վերջին նռնակը ու պատրաստ սպասում է։ Տեսնելով իրեն մոտեցող հակառակորդին` Աբաջյանը բացված նռնակը թաքցնում է ափի մեջ և ձեռքերը վեր բարձրացնում՝ իբր հանձնվում է։ Թույլ տալով, որ բավականաչափ իրեն մոտենան, Աբաջյանը բաց է թողնում նռնակը՝ իր հետ միասին պայթեցնելով հակառակորդի մի քանի զինվորի։
Ցուցաբերած բացառիկ քաջության ու արիության համար 2016 թվականի մայիսի 8-ին Արցախի Հանրապետության նախագահի հրամանագրով նա հետմահու պարգևատրվել է «Արցախի հերոս» բարձրագույն կոչմամբ ու «Ոսկե արծիվ» շքանշանով։
Լրահոս
0