00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:38
22 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
54 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Արդյոք հենց Փաշինյանը չէ՞ միտումնավոր փչացրել հարաբերությունները ՀԱՊԿ-ի հետ․ Չալաբյան

© SputnikАветик Чалабян в гостях радио Sputnik
Аветик Чалабян в гостях радио Sputnik - Sputnik Արմենիա, 1920, 28.01.2026
Բաժանորդագրվել
Քաղաքական գործիչը հիշեցրեց, որ 2016թ․ Ապրիլյան պատերազմից հետո Ռուսաստանը մեծ քանակի ռազմական մատակարարումներ իրականացրեց դեպի Հայաստան, որոնք աստիճանաբար դադարեցին Փաշինյանի իշխանության գալուց հետո։
ԵՐԵՎԱՆ, 28 հունվարի – Sputnik․ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պետք է պատասխանի այն հարցին, թե ի՞նչ է ինքն արել՝ ՀԱՊԿ-ի հետ մեր հարաբերությունները փչացնելու համար։ Այսօր «Եռաբլուր» զինվորական պանթեոնում լրագրողների հետ զրույցում ասաց «ՀայաՔվե» նախաձեռնության համակարգող Ավետիք Չալաբյանը՝ անդրադառնալով վարչապետի ուղերձին։
Փաշինյանն այսօր իր շնորհավորական ուղերձում հերթական անգամ մեղադրել էր ՀԱՊԿ-ին ՀՀ-ի նկատմամբ ունեցած պայմանագրային պարտականությունները չկատարելու համար։ Բացի այդ, Փաշինյանը նշել էր, որ ՀԱՊԿ-ի անդամ լինելը խոչընդոտ է եղել, որ միջազգային տարբեր գործընկերներ չհամաձայնեն Հայաստանին սպառազինություն ու ռազմական տեխնիկա վաճառել։
Չալաբյանը հիշեցրեց, որ 2016թ․ Ապրիլյան պատերազմից հետո Ռուսաստանը մեծ քանակի ռազմական մատակարարումներ իրականացրեց դեպի Հայաստան, որոնք աստիճանաբար դադարեցին Փաշինյանի իշխանության գալուց հետո։
«Նիկոլ Փաշինյանը թող ինքն ասի, թե իր որ գործողություններն են բերել նրան, որ ՀԱՊկ-ում մեր դիրքերը խափանվել են։ Օրինակ` թող հիշի՝ ինչպես է ինքը ձերբակալել և կալանավորել ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղար Խաչատուրովին, արդյոք նա ինքը չի՞ միտումնավոր փչացրել մեր հարաբերությունները ՀԱՊԿ-ի հետ, հիմա էլ մեղադրում է ՀԱՊԿ-ին։ Ես ՀԱՊԿ-ի փաստաբանը չեմ, բայց ամեն ինչ երկու երես ունի, և Փաշինյանը թող անկեղծորեն ասի՝ իր որ գործողություններն են բերել նրան, որ մենք ՀԱՊԿ-ի հետ հարաբերությունները փչացրել ենք»,- ասաց Չալաբյանը։
Հավելեց՝ Փաշինյանը պետք է պատասխանի նաև այն հարցին, թե իր որ քայլերն են բերել նրան, որ 2022թ․ ռազմական գործողություններ սկսվեցին, եթե մինչ այդ սեղանին կար խաղաղության պայմանագիր, որի շուրջ կար գլոբալ խաղացողների կոնսենսուս, ինչը հնարավորություն էր տալիս Արցախյան հարցը տանել խաղաղ կարգավորման ճանապարհով։
Նշենք, որ այս տարի` հունվարի 28–ին, նշվում է ՀՀ զինված ուժերի կազմավորման 34-րդ տարեդարձը:
1992 թ. հունվարի 28-ին կառավարությունն ընդունեց «Հայաստանի Հանրապետության Պաշտպանության նախարարության մասին» որոշում` ազդարարելով Հայոց Ազգային բանակի ստեղծումը: 1992թ. մայիսին պաշտպանության նախարարությունը սկսեց առաջին զորակոչը հանրապետության տարածքում:
Լրահոս
0