https://arm.sputniknews.ru/20260128/amenajn-hajvoc-katvoghikvosy-erablur-zinvvorakan-pantevon-ajcelec-98176726.html
Ամենայն հայոց կաթողիկոսն այցելեց «Եռաբլուր» զինվորական պանթեոն
Ամենայն հայոց կաթողիկոսն այցելեց «Եռաբլուր» զինվորական պանթեոն
Sputnik Արմենիա
Լրագրողների հարցերին վեհափառը չցանկացավ պատասխանելով՝ նշելով, որ այսօր դրանց օրը չէ ու պետք չէ խաթարել օրվա խորհուրդն այլ թեմաներով։ 28.01.2026, Sputnik Արմենիա
2026-01-28T13:05+0400
2026-01-28T13:05+0400
2026-01-28T13:09+0400
տեսանյութեր
ամենայն հայոց կաթողիկոս գարեգին բ
եռաբլուր պանթեոն
բանակ
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/01/1c/98176557_0:22:1280:742_1920x0_80_0_0_a587d5510228b6d84950a69ebf12872d.jpg
ԵՐԵՎԱՆ, 28 հունվարի – Sputnik․ Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն ՀՀ զինված ուժերի կազմավորման 34-րդ տարեդարձի առիթով այցելեց «Եռաբլուր» զինվորական պանթեոն։ Նա հոգևորականների ուղեկցությամբ աղոթք հնչեցրեց հայրենիքի պաշտպանությանն իրենց կյանքը նվիրաբերած հայորդիների հոգիների խաղաղության համար։ Վեհափառը ծաղիկներ խոնարհեց նաև սպարապետ, ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վազգեն Սարգսյանի գերեզմանին, ինչպես նաև «Արցախի կանչ» հուշակոթողի մոտ։ Լրագրողների բազմաթիվ հարցումներին վեհափառը հայրապետը չցանկացավ պատասխանել՝ շեշտելով, որ այսօր պատեհ օր չէ։Նշենք, որ այս տարի` հունվարի 28–ին, նշվում է ՀՀ զինված ուժերի կազմավորման 34-րդ տարեդարձը:1992 թ. հունվարի 28-ին կառավարությունն ընդունեց «Հայաստանի Հանրապետության Պաշտպանության նախարարության մասին» որոշում` ազդարարելով Հայոց Ազգային բանակի ստեղծումը: 1992թ. մայիսին պաշտպանության նախարարությունը սկսեց առաջին զորակոչը հանրապետության տարածքում:
եռաբլուր պանթեոն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Католикос Гарегин II посетил военный пантеон Ераблур по случаю Дня армии
Sputnik Արմենիա
Католикос Гарегин II посетил военный пантеон Ераблур по случаю Дня армии
2026-01-28T13:05+0400
true
PT2M55S
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/01/1c/98176557_33:0:1038:754_1920x0_80_0_0_8cf18e906853dc9c9399fa7fbf7628e2.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
տեսանյութեր, видео, ամենայն հայոց կաթողիկոս գարեգին բ, եռաբլուր պանթեոն, բանակ
տեսանյութեր, видео, ամենայն հայոց կաթողիկոս գարեգին բ, եռաբլուր պանթեոն, բանակ
Ամենայն հայոց կաթողիկոսն այցելեց «Եռաբլուր» զինվորական պանթեոն
13:05 28.01.2026 (Թարմացված է: 13:09 28.01.2026) Լրագրողների հարցերին վեհափառը չցանկացավ պատասխանելով՝ նշելով, որ այսօր դրանց օրը չէ ու պետք չէ խաթարել օրվա խորհուրդն այլ թեմաներով։
ԵՐԵՎԱՆ, 28 հունվարի – Sputnik․ Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն ՀՀ զինված ուժերի կազմավորման 34-րդ տարեդարձի առիթով այցելեց «Եռաբլուր» զինվորական պանթեոն։ Նա հոգևորականների ուղեկցությամբ աղոթք հնչեցրեց հայրենիքի պաշտպանությանն իրենց կյանքը նվիրաբերած հայորդիների հոգիների խաղաղության համար։ Վեհափառը ծաղիկներ խոնարհեց նաև սպարապետ, ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վազգեն Սարգսյանի գերեզմանին, ինչպես նաև «Արցախի կանչ» հուշակոթողի մոտ։ Լրագրողների բազմաթիվ հարցումներին վեհափառը հայրապետը չցանկացավ պատասխանել՝ շեշտելով, որ այսօր պատեհ օր չէ։
«Եկել ենք այստեղ մեր խոնարհումը բերելու մեր զավակների հիշատակի առջև, աղոթելու առ Աստված մեր հայրենիքի խաղաղ, ապահով ու բարօր կյանքի համար։ Թույլ տվեք այս օրն ապրել իր խորհրդի մեջ և չխաթարել օրվա խորհուրդն ավելորդ հարցումներով։ Այդ հարցումները հնարավորություն ունեք այլ առիթներով հղելու։ Աստված օրհնի ձեզ»,- ասաց վեհափառ հայրապետը։
Նշենք, որ այս տարի` հունվարի 28–ին, նշվում է ՀՀ զինված ուժերի կազմավորման 34-րդ տարեդարձը:
1992 թ. հունվարի 28-ին կառավարությունն ընդունեց «Հայաստանի Հանրապետության Պաշտպանության նախարարության մասին» որոշում` ազդարարելով Հայոց Ազգային բանակի ստեղծումը: 1992թ. մայիսին պաշտպանության նախարարությունը սկսեց առաջին զորակոչը հանրապետության տարածքում: