https://arm.sputniknews.ru/20260128/tehrany-patrast-e-amn-i-het-erkkhvosutjan-mak-um-irani-araqelutjun-98189057.html
Թեհրանը պատրաստ է ԱՄՆ-ի հետ երկխոսության. ՄԱԿ-ում Իրանի առաքելություն
Թեհրանը պատրաստ է ԱՄՆ-ի հետ երկխոսության. ՄԱԿ-ում Իրանի առաքելություն
Sputnik Արմենիա
ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցչությունն արձագանքել է Թրամփի հայտարարություններին։ 28.01.2026, Sputnik Արմենիա
2026-01-28T19:07+0400
2026-01-28T19:07+0400
2026-01-31T17:40+0400
իրանի իսլամական հանրապետություն
ամն
դոնալդ թրամփ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e4/0c/03/25597529_0:86:1601:986_1920x0_80_0_0_3881ad6388831087281bcc325f3f0ae9.jpg
ԵՐԵՎԱՆ, 28 հունվարի – Sputnik. Թեհրանը պատրաստ է Վաշինգտոնի հետ երկխոսության, սակայն անհրաժեշտության դեպքում Իրանի Իսլամական Հանրապետությունը կպաշտպանի ինքն իրեն և հզոր պատասխան կտա։ Այս մասին հայտարարել է ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցչությունը՝ անդրադառնալով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարություններին։Դոնալդ Թրամփն այսօր հայտարարել է, որ Իրանի ափերին է մոտենում ԱՄՆ–ի հզոր ռազմածովային նավատորմը: Նա նշել է, որ Իրանի ժամանակը սպառվում է, և կոչ Է արել Թեհրանին արագ նստել բանակցային սեղանի շուրջ:Հիշեցնենք` հունվարի 22-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց, որ ԱՄՆ ռազմածովային ուժերի նավերը համենայն դեպս շարժվում են դեպի Իրան։ Մինչ այդ նա չէր կարողացել հստակ պատասխանել այն հարցին` արդյոք օրակարգից հանված է Իրան ռազմական ներխուժման տարբերակը, թե ոչ։ Նա միայն նշել էր, որ չի կարող ասել, թե ինչ կլինի ապագայում։Ավելի վաղ Թրամփը աջակցություն էր հայտնել Իրանի բողոքի ցույցերի մասնակիցներին և հնարավոր էր համարել Իրանի Իսլամական Հանրապետության դեմ ցանկացած գործողություն, այդ թվում` օդային հարվածներ։ Թեհրանն իր հերթին հայտարարել էր, որ ԱՄՆ առաջնորդի հայտարարությունները սպառնում են Իրանի ինքնիշխանությանը։
իրանի իսլամական հանրապետություն
ամն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e4/0c/03/25597529_86:0:1513:1070_1920x0_80_0_0_b73f7aeb886d15393e7de9dfdd84b088.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
իրանի իսլամական հանրապետություն, ամն, դոնալդ թրամփ
իրանի իսլամական հանրապետություն, ամն, դոնալդ թրամփ
Թեհրանը պատրաստ է ԱՄՆ-ի հետ երկխոսության. ՄԱԿ-ում Իրանի առաքելություն
19:07 28.01.2026 (Թարմացված է: 17:40 31.01.2026) ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցչությունն արձագանքել է Թրամփի հայտարարություններին։
ԵՐԵՎԱՆ, 28 հունվարի – Sputnik. Թեհրանը պատրաստ է Վաշինգտոնի հետ երկխոսության, սակայն անհրաժեշտության դեպքում Իրանի Իսլամական Հանրապետությունը կպաշտպանի ինքն իրեն և հզոր պատասխան կտա։ Այս մասին հայտարարել է ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցչությունը՝ անդրադառնալով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարություններին։
Դոնալդ Թրամփն այսօր հայտարարել է, որ Իրանի ափերին է մոտենում ԱՄՆ–ի հզոր ռազմածովային նավատորմը: Նա նշել է, որ Իրանի ժամանակը սպառվում է, և կոչ Է արել Թեհրանին արագ նստել բանակցային սեղանի շուրջ: «Վերջին անգամ, երբ ԱՄՆ-ն անպատասխանատու կերպով ներքաշվեց Աֆղանստանի և Իրաքի պատերազմների մեջ, ծախսեց ավելի քան 7 տրիլիոն դոլար և կորցրեց ավելի քան 7 հազար ամերիկացու կյանք։ Իրանը պատրաստ է երկխոսության` հիմնվելով փոխադարձ վստահության և շահերի վրա, սակայն եթե ստիպեն, ապա Իրանը կպաշտպանի իրեն և աննախադեպ պատասխան կտա»,-ասված է առաքելության տարածած հաղորդագրության մեջ։
Հիշեցնենք` հունվարի 22-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց, որ ԱՄՆ ռազմածովային ուժերի նավերը համենայն դեպս շարժվում են դեպի Իրան։ Մինչ այդ նա չէր կարողացել հստակ պատասխանել այն հարցին` արդյոք օրակարգից հանված է Իրան ռազմական ներխուժման տարբերակը, թե ոչ։ Նա միայն նշել էր, որ չի կարող ասել, թե ինչ կլինի ապագայում։
Ավելի վաղ Թրամփը աջակցություն էր հայտնել Իրանի բողոքի ցույցերի մասնակիցներին և հնարավոր էր համարել Իրանի Իսլամական Հանրապետության դեմ ցանկացած գործողություն, այդ թվում` օդային հարվածներ։ Թեհրանն իր հերթին հայտարարել էր, որ ԱՄՆ առաջնորդի հայտարարությունները սպառնում են Իրանի ինքնիշխանությանը։