https://arm.sputniknews.ru/20260127/petrvaric-mi-sharq-terminalnerum-hnaravvor-chi-lini-vtsharel-2-bjjajin-operatvorneri-hashivnery-98159019.html
Փետրվարից մի շարք տերմինալներում հնարավոր չի լինի վճարել 2 բջջային օպերատորների հաշիվները
Փետրվարից մի շարք տերմինալներում հնարավոր չի լինի վճարել 2 բջջային օպերատորների հաշիվները
Sputnik Արմենիա
Viva Armenia-ն և Team Telecom-ը դադարեցրել են համագործակցությունը MobiDram-ի, Upay-ի և TeamPay-ի հետ: 27.01.2026, Sputnik Արմենիա
2026-01-27T16:54+0400
2026-01-27T16:54+0400
2026-01-27T16:54+0400
վիվա-մտս
team telecom armenia
https://cdn.am.sputniknews.ru/img/2364/05/23640556_0:88:1600:988_1920x0_80_0_0_df382f52748d6e733d9e6dc81519bf2a.jpg
ԵՐԵՎԱՆ, 27 հունվարի - Sputnik. Փետրվարի 1-ից Հայաստանի վճարային տերմինալների մեծ մասում կդադարեցվի հանրապետության 3 բջջային օպերատորներից 2-ի՝ «Viva Armenia»-ի և «Team Telecom»-ի հաշիվների վճարումը: Այս մասին հաղորդագրությունները տարածել են իրենք՝ օպերատորները։Նմանատիպ հաղորդագրություն է տարածել նաև «Team Telecom»-ը (ընկերության հետ աշխատանքը դադարեցնող տերմինալների ցանկում նշված է նաև «Fast Shift»-ը)։Հավելենք, որ տեսականորեն բջջային օպերատորները կարող են առանձնանալով խոշոր վճարային ընկերություններից՝ խթանել սեփական ծրագրերը, բայց գործնականում դա քիչ է հավանական, քանի որ նրանցից ոչ մեկը շուկայում որևէ նշանակալի մասնաբաժին չունի։ Այդ մասին կարելի է դատել բջջային օպերատորների՝ Երևանում տեսանելի տերմինալների քիչ քանակով, չխոսելով այն մասին, որ բանկային հավելվածների միջոցով կոմունալ ծառայությունների (այդ թվում՝ հեռահաղորդակցության ծառայությունների) դիմաց վճարման պրակտիկան աճում է (այդ շուկայի տարանջատման մասին մանրամասն վիճակագրություն, գոնե հանրային տիրույթում, չկա)։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/2364/05/23640556_84:0:1517:1075_1920x0_80_0_0_aeb2e78eab188cc11d7907a2bb9aa3a0.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
վիվա-մտս, team telecom armenia
վիվա-մտս, team telecom armenia
Փետրվարից մի շարք տերմինալներում հնարավոր չի լինի վճարել 2 բջջային օպերատորների հաշիվները
Viva Armenia-ն և Team Telecom-ը դադարեցրել են համագործակցությունը MobiDram-ի, Upay-ի և TeamPay-ի հետ:
ԵՐԵՎԱՆ, 27 հունվարի - Sputnik. Փետրվարի 1-ից Հայաստանի վճարային տերմինալների մեծ մասում կդադարեցվի հանրապետության 3 բջջային օպերատորներից 2-ի՝ «Viva Armenia»-ի և «Team Telecom»-ի հաշիվների վճարումը: Այս մասին հաղորդագրությունները տարածել են իրենք՝ օպերատորները։
«Viva»-ի հաղորդագրության մեջ նշվում է, որ «EasyPay»-ի, «Telcell»-ի և «Idram»-ի հետ, ցավոք, չի հաջողվել պայմանավորվել փոխշահավետ համագործակցության մասին, ուստի վճարման հնարավորությունը կփակվի ինչպես տերմինալների, այնպես էլ այդ ընկերությունների էլեկտրոնային դրամապանակների միջոցով: Վճարումը հնարավոր կլինի կատարել օպերատորի բջջային հավելվածում, ինչպես նաև բանկերում, «Հայփոստ»-ի փոստային բաժանմունքներում և «MobiDram», «Upay» և «TeamPay» հավելվածների և տերմինալների միջոցով: Նշենք, որ վերջին երեք ծրագրերը պատկանում են հանրապետության երեք բջջային օպերատորներին՝ համապատասխանաբար «Viva»-ին, «Team Telecom»-ին և «Ucom»-ին:
Նմանատիպ հաղորդագրություն է տարածել նաև «Team Telecom»-ը (ընկերության հետ աշխատանքը դադարեցնող տերմինալների ցանկում նշված է նաև «Fast Shift»-ը)։
Հավելենք, որ տեսականորեն բջջային օպերատորները կարող են առանձնանալով խոշոր վճարային ընկերություններից՝ խթանել սեփական ծրագրերը, բայց գործնականում դա քիչ է հավանական, քանի որ նրանցից ոչ մեկը շուկայում որևէ նշանակալի մասնաբաժին չունի։ Այդ մասին կարելի է դատել բջջային օպերատորների՝ Երևանում տեսանելի տերմինալների քիչ քանակով, չխոսելով այն մասին, որ բանկային հավելվածների միջոցով կոմունալ ծառայությունների (այդ թվում՝ հեռահաղորդակցության ծառայությունների) դիմաց վճարման պրակտիկան աճում է (այդ շուկայի տարանջատման մասին մանրամասն վիճակագրություն, գոնե հանրային տիրույթում, չկա)։