00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:38
22 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
54 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Օրենքը փոխում են, որ ցանկացած դատավորի նկատմամբ կոմպրոմատ ունենան. փաստաբան

© Sputnik / Владимир Федоренко / Անցնել մեդիապահոցԴատարան
Դատարան - Sputnik Արմենիա, 1920, 27.01.2026
Բաժանորդագրվել
Զարուհի Նախշքարյանը հիշում է, որ 2023-24թթ-ին ՀՀ–ում դատավորների նկատմամբ կարգապահական վարույթների տարափ տեղի ունեցավ, որոնց հետևանքով դադարեցվեցին բազմաթիվ դատավորների լիազորություններ։
ՀՀ դատական օրենսգրքում արդարադատության առաջարկած փոփոխությունների նախագիծը դատավորների նկատմամբ տոտալ վերահսկողություն կիրառելու նպատակ ունի։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս տեսակետը հայտնեց Երևանի ընդհանուր իրավասության դատարանի նախկին դատավոր, փաստաբան Զարուհի Նախշքարյանը։
Верховный судебный совет остановил полномочия судьи суда первой инстанции общей юрисдикции Еревана Заруи Нахшкарян (27 февраля 2023). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 22.01.2026
Զարուհի Նախշքարյան
Բանն այն է, որ նախագծով առաջարկվում է փոխել դատավորների էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովի անդամների թիվն ու մասնագիտական կազմը։ Եթե հիմա այն բաղկացած է 8 անձից`4 դատավոր և 4 ոչ դատավոր, ապա օրենքի ընդունումից հետո կազմված կլինի 11 անդամից` 6՝ դատավոր, 5` ոչ դատավոր։ Դատավոր անդամներից 4-ն ընտրվելու են առաջին ատյանի դատարանի դատավորներից, 1-ը՝ վճռաբեկ: Ոչ դատավոր անդամներին առաջադրելու են ՀԿ–ները, ընտրելու է Դատական դեպարտամենտը մրցույթով։
Դատավորի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու որոշումն ընդունվելու է հանձնաժողովի անդամների առնվազն մեկ երրորդի ձայներով։ Այսինքն` բավական է, որ կողմ քվեարկեն ոչ դատավոր անդամներից ընդամենը 4-ը: Իսկ կարգապահական վարույթի միջնորդությամբ Բարձրագույն դատական խորհրդին դիմելու որոշումն ընդունվելու է ձայների մեծամասնությամբ` առնվազն 6 կողմ ձայնով:

«Ուզում են փոփոխություն անել, որպեսզի ցանկացած դատավորի նկատմամբ ունենան «կոմպրոմատ»` ներգործության այնպիսի միջոց, ինչպիսին կարգապահական վարույթն է կամ կարգապահական չհարուցված վարույթը, կամ հարուցված և չբավարարված վարույթը, որպեսզի բոլոր դատավորները, առանց որևէ բացառության, ենթարկվեն իշխանության ցանկացած ցուցումին»,– ասաց Զարուհի Նախշքարյանը։

Նա հիշեցրեց, որ որ դեռևս 2021, 2022, 2023 թթ․-ին միջազգային կառույցները քննադատել են լիազոր մարմնի միջնորդությամբ դատավորների նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու հայաստանյան ընթացակարգն այն համատեքստում, որ եթե գոյություն ունի էթիկայի և կարգապահական մեկ այլ մարմին և դատավորների ընդհանուր ժողովի կողմից ընտրված էթիկայի հանձնաժողով, ապա բոլորովին անհրաժեշտություն չկա նման լիազորություն փոխանցելու արդարադատության նախարարին։
«Այս քննադատություններից հետո բազմաթիվ հայտարարություններ եղան մի շարք այլ հեղինակավոր կազմակերպությունների կողմից, որոնք արձանագրեցին, որ չի կարելի չարաշահել այդ գործիքը և արդարադատության նախարարի միջոցով մշտապես կարգապահական վարույթներ հարուցել։ 2023-24թթ-ին մենք նման փորձ ունեցանք, երբ բազմաթիվ կարգապահական վարույթների տարափ տեղի ունեցավ, որոնց հետևանքով դադարեցվեցին բազմաթիվ դատավորների լիազորությունները»,– նշեց մասնագետը` կատարվածը որակելով իբրև ճնշում դատական համակարգի և անհատ դատավորների նկատմամբ։
Նախշքարյանի խոսքով` ՀՀ բարձրագույն դատական խորհրդում հիմնականում քննարկվում և բավարարվում են հատկապես արդարադատության նախարարի միջնորդությունները։ Իսկ որպեսզի միջազգային կառույցներում այդպես ակնհայտ չլինի ՀՀ գործադիր մարմնի կողմից դատական համակարգի նկատմամբ կիրառվող ներգործության գործիքակազմը, նոր նախագծով փորձ է արվում էթիկայի հանձնաժողովի կազմում ավելացնել ոչ դատավոր անդամների թիվը, որպեսզի իշխանությանը չհաճոյացող դատավորների նկատմամբ որոշումների ընդունումը և կարգապահական վարույթների հարուցումը հնարավոր լինի իրականացնել ոչ միայն նախարարի որոշմամբ, այլ նաև հանձնաժողովի ձեռամբ։
«Ամբողջ աշխարհում ընդունված է այն պրակտիկան, որ կարգապահական վարույթները հարուցվում և քննարկվում են մեծամասամբ գործող դատավորներից կազմված կառույցներում։ Այդ մասին են վկայում այնպիսի հեղինակավոր կառույցների զեկույցները, ինչպիսիք են Վենետիկի հանձնաժողովը, Եվրոպայի Խորհրդի Կոռուպցիայի դեմ պայքարի պետությունների խումբը (ԳՐԵԿՈ)։ Գործընկերների առջև սա չի կարող ներկայացվել որպես օբյեկտիվ գործիք, որովհետև սա ամեն դեպքում գործադիր իշխանության ներկայացուցչի կողմից միանձնյա կայացվող որոշում է»,– ընդգծեց մասնագետը։
Ըստ նրա` այդ հիմքով իսկ հանձնաժողովի ընդունած որոշումները խոցելի են հենց կայացման պահից սկսած։
«Բարձրագույն դատական խորհուրդը չի կարող մշտապես քննարկել և մշտապես բավարարել արդարադատության նախարարի միջնորդությունները`դատավորների նկատմամբ հարուցված վարույթների մասով` որոշ բացառությամբ։ Ուղղակի չի կարող»,– եզրափակեց Նախշքարյանը։
Նշենք, որ հունվարի 20-ին ԱԺ–ն առաջին ընթերցմամբ ընդունել է «Դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու նախագիծը, որն արդեն արժանացել է «դատավորներին պատժելու նախագիծ» որակմանը։
Լրահոս
0