https://arm.sputniknews.ru/20260127/nikita-simvonjanin-sirum-ein-amenurmirzvojany-voske-dubl-filmi-masin-98156541.html
«Նիկիտա Սիմոնյանին սիրում էին ամենուր»․Միրզոյանը՝ «Ոսկե դուբլ» ֆիլմի մասին
«Նիկիտա Սիմոնյանին սիրում էին ամենուր»․Միրզոյանը՝ «Ոսկե դուբլ» ֆիլմի մասին
Sputnik Արմենիա
Ֆիլմը պատմում է այն մասին, թե ինչպես Նիկիտա Սիմոնյանը հայկական «Արարատն» առաջնորդեց դեպի ԽՍՀՄ առաջնության և Գավաթի հաղթանակներ։ 27.01.2026, Sputnik Արմենիա
2026-01-27T15:36+0400
2026-01-27T15:36+0400
2026-01-27T15:39+0400
նիկիտա սիմոնյան
ֆուտբոլ
ֆիլմ
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/01/1b/98153616_0:56:3301:1913_1920x0_80_0_0_266c8ef321bb181e87ede1708f4124f4.jpg
ԵՐԵՎԱՆ, 27 հունվարի - Sputnik. Ռուսաստանի ֆուտբոլի վետերանների միության նախագահ Ալեքսանդր Միրզոյանը կարծում է, որ 1956 թվականի օլիմպիական չեմպիոն Նիկիտա Սիմոնյանի կենսագրությանը նվիրված «Ոսկե դուբլ» ֆիլմը կգրավի հետխորհրդային երկրների հանդիսատեսի ուշադրությունը:Ֆիլմն առաջին անգամ ցուցադրվել է հունվարի 26-ին: Սյուժեի առանցքում այն ժամանակաշրջանն է, երբ Սիմոնյանը, լինելով հայկական «Արարատի» մարզիչը, թիմն առաջնորդեց դեպի Խորհրդային Միության առաջնության և Գավաթի հաղթանակներ:Ֆիլմը նկարահանել է հայ ռեժիսոր Մհեր Մկրտչյանը։ Նա փորձել է վերստեղծել 1973 թվականի մրցախաղի մթնոլորտը, երբ «Արարատը» Կիևի «Դինամոյից» նվաճեց ԽՍՀՄ ակումբային չեմպիոնի կարգավիճակը։Ֆիլմում նկարահանվել են Եգոր Բերոևը (Նիկիտա Սիմոնյանի դերում), ինչպես նաև Սոֆյա Դոնիանցը, Քսենյա Ալֆյորովան, Սերգեյ Շակուրովը, Սերգեյ Ղազարովը, Դավիթ Հակոբյանը, Կոնստանտին Յուշկևիչը, Անատոլի Կոտենյովը, Եվգենի Բակալովը, Բաբկեն Չոբանյանը, Արման Նավասարդյանը և այլ դերասաններ:
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/01/1b/98153616_570:0:3301:2048_1920x0_80_0_0_671fe4ef742d8367cca8048efa9303ca.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
նիկիտա սիմոնյան, ֆուտբոլ, ֆիլմ
նիկիտա սիմոնյան, ֆուտբոլ, ֆիլմ
«Նիկիտա Սիմոնյանին սիրում էին ամենուր»․Միրզոյանը՝ «Ոսկե դուբլ» ֆիլմի մասին
15:36 27.01.2026 (Թարմացված է: 15:39 27.01.2026) Ֆիլմը պատմում է այն մասին, թե ինչպես Նիկիտա Սիմոնյանը հայկական «Արարատն» առաջնորդեց դեպի ԽՍՀՄ առաջնության և Գավաթի հաղթանակներ։
ԵՐԵՎԱՆ, 27 հունվարի - Sputnik. Ռուսաստանի ֆուտբոլի վետերանների միության նախագահ Ալեքսանդր Միրզոյանը կարծում է, որ 1956 թվականի օլիմպիական չեմպիոն Նիկիտա Սիմոնյանի կենսագրությանը նվիրված «Ոսկե դուբլ» ֆիլմը կգրավի հետխորհրդային երկրների հանդիսատեսի ուշադրությունը:
Ֆիլմն առաջին անգամ ցուցադրվել է հունվարի 26-ին: Սյուժեի առանցքում այն ժամանակաշրջանն է, երբ Սիմոնյանը, լինելով հայկական «Արարատի» մարզիչը, թիմն առաջնորդեց դեպի Խորհրդային Միության առաջնության և Գավաթի հաղթանակներ:
«Սիմոնյանը շփման մեջ, ընդ որում ոչ միայն ֆուտբոլի թեմայով, երբեք ոչ ոքի չի մերժել։ Շատ ցավալի է, որ մենք կորցրեցինք նման մարդու։ Մենք չհասցրեցինք պրեմիերան անցկացնել Նիկիտա Պավլովիչի կենդանության օրոք։ Քանի դեռ նա ողջ էր, մենք տեսակապով նրա հետ քննարկում էինք մրցախաղերի հետ կապված տարբեր դրվագներ։ Այս ֆիլմը հնարավորություն կտա հաղորդակից լինել մեր ֆուտբոլի հարուստ պատմությանը։ Ես վստահ եմ, որ այն կդիտեն ողջ հետխորհրդային տարածքում, քանի որ Նիկիտա Պավլովիչին սիրում էին ամենուր», - ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում ասել է Միրզոյանը։
Ֆիլմը նկարահանել է հայ ռեժիսոր Մհեր Մկրտչյանը։ Նա փորձել է վերստեղծել 1973 թվականի մրցախաղի մթնոլորտը, երբ «Արարատը» Կիևի «Դինամոյից» նվաճեց ԽՍՀՄ ակումբային չեմպիոնի կարգավիճակը։
Ֆիլմում նկարահանվել են Եգոր Բերոևը (Նիկիտա Սիմոնյանի դերում), ինչպես նաև Սոֆյա Դոնիանցը, Քսենյա Ալֆյորովան, Սերգեյ Շակուրովը, Սերգեյ Ղազարովը, Դավիթ Հակոբյանը, Կոնստանտին Յուշկևիչը, Անատոլի Կոտենյովը, Եվգենի Բակալովը, Բաբկեն Չոբանյանը, Արման Նավասարդյանը և այլ դերասաններ: