https://arm.sputniknews.ru/20260127/lavrvovy-handipel-e-aph-erkrneri-despanneri-het-inch-temaner-en-qnnarkvel-98161669.html
Լավրովը հանդիպել է ԱՊՀ երկրների դեսպանների հետ. ինչ թեմաներ են քննարկվել
Լավրովը հանդիպել է ԱՊՀ երկրների դեսպանների հետ. ինչ թեմաներ են քննարկվել
Sputnik Արմենիա
Հանդիպմանը մասնակցել է նաև ՌԴ-ում ՀՀ դեսպան Գուրգեն Արսենյանը: 27.01.2026, Sputnik Արմենիա
2026-01-27T18:44+0400
2026-01-27T18:44+0400
2026-01-27T18:45+0400
անկախ պետությունների համագործակցություն (ապհ)
սերգեյ լավրով
դեսպան
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/01/1b/98161241_0:47:900:553_1920x0_80_0_0_c91efe5f8de55a94f716955e029e0db6.jpg
ԵՐԵՎԱՆ, 27 հունվարի - Sputnik. ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հանդիպել է ԱՊՀ անդամ երկրների դեսպանների հետ: ԱԳՆ-ի փոխանցմամբ՝ քննարկվել է միջազգային օրակարգը, ամփոփվել են 2025 թվականին համագործակցության արդյունքները։Հանդիպմանը մասնակցել է նաև Ռուսաստանում Հայաստանի դեսպան Գուրգեն Արսենյանը:Անկախ պետությունների համագործակցությունը (ԱՊՀ) ստեղծվել է 1991 թվականի դեկտեմբերին ԽՍՀՄ փլուզումից հետո՝ որպես նախկին միութենական հանրապետությունների միջև համագործակցության հարթակ։ Միավորման նպատակն է քաղաքական, տնտեսական, մարդասիրական և մշակութային ոլորտներում փոխգործակցության համակարգումը, ինչպես նաև հետխորհրդային տարածքում կայունության և անվտանգության ապահովումը:Ներկայում ԱՊՀ-ին անդամակցում են Ռուսաստանը, Հայաստանը, Ադրբեջանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը, Տաջիկստանը և Ուզբեկստանը: Մոլդովան և Թուրքմենստանը համագործակցում են առանձին ձևաչափերով, Ուկրաինան փաստացի դադարեցրել է մասնակցությունը միավորման աշխատանքներին։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/01/1b/98161241_50:0:850:600_1920x0_80_0_0_a8073e5063368c0c348cd19a93300032.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
անկախ պետությունների համագործակցություն (ապհ), սերգեյ լավրով, դեսպան
անկախ պետությունների համագործակցություն (ապհ), սերգեյ լավրով, դեսպան
Լավրովը հանդիպել է ԱՊՀ երկրների դեսպանների հետ. ինչ թեմաներ են քննարկվել
18:44 27.01.2026 (Թարմացված է: 18:45 27.01.2026) Հանդիպմանը մասնակցել է նաև ՌԴ-ում ՀՀ դեսպան Գուրգեն Արսենյանը:
ԵՐԵՎԱՆ, 27 հունվարի - Sputnik. ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հանդիպել է ԱՊՀ անդամ երկրների դեսպանների հետ: ԱԳՆ-ի փոխանցմամբ՝ քննարկվել է միջազգային օրակարգը, ամփոփվել են 2025 թվականին համագործակցության արդյունքները։
«Հանդիպման մասնակիցները մտքեր են փոխանակել միջազգային արդիական թեմաների շուրջ, ամփոփել 2025 թվականին Եվրասիական ինտեգրացիոն միավորումների շրջանակներում բազմակողմ համագործակցության արդյունքները։ Նախանշվել են առաջիկա հեռանկարների խնդիրները, այդ թվում արտաքին քաղաքականության համակարգման ամրապնդումը, փոխգործակցության ավելացումը առևտրատնտեսական, մշակութային-մարդասիրական և տարածաշրջանային անվտանգության ապահովման ոլորտներում», - ասված է հաղորդագրության մեջ:
Հանդիպմանը մասնակցել է նաև Ռուսաստանում Հայաստանի դեսպան Գուրգեն Արսենյանը:
Անկախ պետությունների համագործակցությունը (ԱՊՀ) ստեղծվել է 1991 թվականի դեկտեմբերին ԽՍՀՄ փլուզումից հետո՝ որպես նախկին միութենական հանրապետությունների միջև համագործակցության հարթակ։ Միավորման նպատակն է քաղաքական, տնտեսական, մարդասիրական և մշակութային ոլորտներում փոխգործակցության համակարգումը, ինչպես նաև հետխորհրդային տարածքում կայունության և անվտանգության ապահովումը:
Ներկայում ԱՊՀ-ին անդամակցում են Ռուսաստանը, Հայաստանը, Ադրբեջանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը, Տաջիկստանը և Ուզբեկստանը: Մոլդովան և Թուրքմենստանը համագործակցում են առանձին ձևաչափերով, Ուկրաինան փաստացի դադարեցրել է մասնակցությունը միավորման աշխատանքներին։