00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:38
22 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
54 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ղրղզստանը միգրանտների հարցով դիմել է ԵԱՏՄ դատարան. մանրամասներ

© Sputnik / Максим БлиновԱրխիվային լուսանկար
Արխիվային լուսանկար - Sputnik Արմենիա, 1920, 27.01.2026
Բաժանորդագրվել
Ներկայում ԵԱՏՄ երկրներ (Բելառուս, Հայաստան, Ղրղզստան և Ղազախստան) ժամանողները բժշկական ապահովագրության հարցերում մի շարք առավելություններ ունեն երրորդ պետություններից ժամանած օտարերկրացիների նկատմամբ:
ԵՐԵՎԱՆ, 27 հունվարի - Sputnik. Ղրղզստանը դիմել է ԵԱՏՄ դատարան՝ աշխատանքային միգրանտների ընտանիքների անդամներին պարտադիր բժշկական ապահովագրության վկայագրեր տրամադրելու հարցով։
Նշվում է, որ ներկայում ԵԱՏՄ երկրներ (Բելառուս, Հայաստան, Ղրղզստան և Ղազախստան) այցելողները բժշկական ապահովագրության հարցերում մի շարք առավելություններ ունեն երրորդ երկրների օտարերկրացիների նկատմամբ:
Ի պատասխան Sputnik-ի հարցման՝ դատարանը նշել է, որ սա վեճ չէ պետությունների միջև, այլ Ղրղզստանի խնդրանքը դատարանին՝ ներկայացնել խորհրդատվություն ԵԱՏՄ մասին պայմանագրի 98-րդ հոդվածի կապակցությամբ։
Խնդիրն այն է, թե արդյոք ԵԱՏՄ երկրները պետք է ապահովեն աշխատողների ընտանիքների անդամների համար պարտադիր բժշկական ապահովագրության հասանելիությունը հավասար չափով, ինչպես և սեփական քաղաքացիների համար: Ղրղզստանը դատարանին խնդրում է տալ խորհրդատվական եզրակացություն։
Պետդումայի պատգամավոր Ալեքսեյ Չեպան Sputnik-ին տված մեկնաբանության մեջ ասել է, որ Ռուսաստանի և Ղրղզստանի խորհրդարանների միջև ներկայում ընթանում է ակտիվ երկխոսություն խնդրո առարկայի շուրջ:
«Մենք սերտորեն աշխատում ենք Բիշքեկի հետ միգրացիոն ուղղությամբ, անընդհատ ինչ-որ խնդրահարույց կետեր ենք հայտնաբերում, լուծում դրանք։ Երևի այս աշխատանքում ավելի լավ և ավելի շատ առաջ ենք գնացել հենց Ղրղզստանի հետ։ Մենք փորձում ենք խնդիրները լուծել ինչպես Ռուսաստանի քաղաքացիների, այնպես էլ միգրանտների շահերից ելնելով», - ասել է նա։
Պատգամավորի խոսքով՝ աշխատանքային միգրանտները կարևոր են, քանի որ Ռուսաստանում տարբեր նախագծերի իրականացման համար աշխատուժ է պետք։
ԵԱՏՄ-ին անդամակցում են Հայաստանը, Ռուսաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը:
Լրահոս
0