https://arm.sputniknews.ru/20260127/erevanum-tsaghikner-en-khvonarhel-pasharvats-leningradi-erekhanerin--hushakvotvoghin-98153087.html
Երևանում ծաղիկներ են խոնարհել «Պաշարված Լենինգրադի երեխաներին» հուշակոթողին
Երևանում ծաղիկներ են խոնարհել «Պաշարված Լենինգրադի երեխաներին» հուշակոթողին
Sputnik Արմենիա
Օրվա ընթացքում տեղի կունենան հիշատակի միջոցառումներ, որոնք կազմակերպվել են «Հաղթանակ 9/45» միջազգային հայրենասիրական շարժման կողմից: 27.01.2026, Sputnik Արմենիա
2026-01-27T13:51+0400
2026-01-27T13:51+0400
2026-01-27T16:05+0400
տեսանյութեր
տեսանյութ
պաշարված լենինգրադի երեխաները
պաշարում
լենինգրադ
հուշարձան
երևան
սերգեյ կոպիրկին
վադիմ ֆեֆիլով
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/01/1b/98150971_0:0:1920:1080_1920x0_80_0_0_3037a4b701ebf3ea3c9a4ea2dc674c1e.jpg
ԵՐԵՎԱՆ, 27 հունվարի - Sputnik. Հայրենական մեծ պատերազմի ամենաողբերգական և հերոսական էջերից մեկի՝ Լենինգրադի շրջափակման ամբողջական ավարտի օրը երևանցիները և Հայաստանի հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները ծաղիկներ են խոնարհել «Պաշարված Լենինգրադի երեխաներին» հուշակոթողին։«Մորս եմ հիշել». Լենինգրադի շրջափակումը վերապրած կինը Երևանում պատմեց իր ընտանիքի մասինՀիշատակի արարողությանը մասնակցել են նաև Հայաստանում Ռուսաստանի Դաշնության դեսպանատան աշխատակիցները՝ դեսպան Սերգեյ Կոպիրկինի գլխավորությամբ:Ռուս դիվանագետը նշել է, որ կարևոր ավանդույթ է դարձել այսօր՝ 1944 թվականին Լենինգրադի լիակատար ազատագրման օրը, հավաքվել այս վայրում։ Կոպիրկինը հավելել է, որ հարգանքի տուրք է նրանց, ովքեր մարտնչել են հանուն ընդհանուր հաղթանակի։Այսօր՝ օրվա ընթացքում, տեղի կունենան նաև հիշատակի միջոցառումներ, որոնք կազմակերպվել են «Հաղթանակ 9/45» միջազգային հայրենասիրական շարժման կողմից: «Եվրասիա» հասարակական կազմակերպության կողմից հիմնադրված շարժման նպատակը պատմական հիշողությունը հաջորդ սերունդներին փոխանցելն է, նրանց տեղեկացնելը, թե ինչ գնով է մարդկությունը հասել հաղթանակին, ինչպես նաև խթանել պատմության հետ անձնական կապի գիտակցված զգացումը: Ծրագրի շրջանակներում աշխատանքներ են տարվում դպրոցականների և ուսանողների հետ, կազմակերպության ակտիվիստները հարգանքի տուրք են մատուցում շրջափակման վետերաններին, որոնց կուղարկվեն անձնական շնորհավորանքներ և աջակցություն «Եվրասիայի առաջնորդների ասոցիացիայից»։Երևանում ծաղիկներ խոնարհեցին պաշարված Լենինգրադի երեխաներին նվիրված հուշարձանինԿազմակերպության տարածքում գտնվող դահլիճում ժամը 15:00-ին կցուցադրվի պաշարված քաղաքում 1942 թվականի փետրվարին տեղի ունեցած իրադարձությունների մասին վավերագրական ֆիլմ:Լենինգրադի պաշտպանությանը մասնակցել է մոտ 100 հազար հայ, որոնցից ավելի քան 20 հազարը զոհվել են։ Տասըհայ զինվոր արժանացել է Խորհրդային Միության Հերոսի կոչման։ Հայաստանը փրկություն է դարձել հարյուրավոր որբ երեխաների համար. միայն Սանահին գյուղում ապաստան և խնամք են ստացել ավելի քան 200 փոքրիկ լենինգրադցիներ:
լենինգրադ
երևան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Церемония возложения цветов к памятнику "Детям блокадного Ленинграда"
Sputnik Արմենիա
Церемония возложения цветов к памятнику "Детям блокадного Ленинграда"
2026-01-27T13:51+0400
true
PT0M59S
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/01/1b/98150971_240:0:1680:1080_1920x0_80_0_0_eeffb5c1a238ed83723908a170c8126e.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
տեսանյութեր, տեսանյութ, պաշարված լենինգրադի երեխաները , պաշարում, լենինգրադ, հուշարձան, երևան, սերգեյ կոպիրկին, վադիմ ֆեֆիլով
տեսանյութեր, տեսանյութ, պաշարված լենինգրադի երեխաները , պաշարում, լենինգրադ, հուշարձան, երևան, սերգեյ կոպիրկին, վադիմ ֆեֆիլով
Երևանում ծաղիկներ են խոնարհել «Պաշարված Լենինգրադի երեխաներին» հուշակոթողին
13:51 27.01.2026 (Թարմացված է: 16:05 27.01.2026) Օրվա ընթացքում տեղի կունենան հիշատակի միջոցառումներ, որոնք կազմակերպվել են «Հաղթանակ 9/45» միջազգային հայրենասիրական շարժման կողմից:
ԵՐԵՎԱՆ, 27 հունվարի - Sputnik. Հայրենական մեծ պատերազմի ամենաողբերգական և հերոսական էջերից մեկի՝ Լենինգրադի շրջափակման ամբողջական ավարտի օրը երևանցիները և Հայաստանի հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները ծաղիկներ են խոնարհել «Պաշարված Լենինգրադի երեխաներին» հուշակոթողին։
Հիշատակի արարողությանը մասնակցել են նաև Հայաստանում Ռուսաստանի Դաշնության դեսպանատան աշխատակիցները՝ դեսպան Սերգեյ Կոպիրկինի գլխավորությամբ:
Ռուս դիվանագետը նշել է, որ կարևոր ավանդույթ է դարձել այսօր՝ 1944 թվականին Լենինգրադի լիակատար ազատագրման օրը, հավաքվել այս վայրում։ Կոպիրկինը հավելել է, որ հարգանքի տուրք է նրանց, ովքեր մարտնչել են հանուն ընդհանուր հաղթանակի։
«Սա հարգանքի տուրք է շրջափակված Լենինգրադի բնակիչների աննախադեպ հերոսությանը, արիությանը, տոկունությանը և հայրենասիրությանը, ովքեր վերապրեցին սարսափելի ողբերգությունը և շատ ավելի ուժեղ գտնվեցին, քան նրանք, ովքեր փորձում էին ստիպել նրանց հանձնվել: Այդ իրադարձությունների հիշատակը պահպանելը մեր սուրբ պարտականությունն է: Սա մեր բարոյական պարտքն է մեր նախնիների առջև: Սա այն է, ինչն անհրաժեշտ է, որպեսզի մեր ժողովուրդները, մեր երկրները ապրեն խաղաղության մեջ և բարգավաճեն: Նա, ով չի հիշում իր պատմությունը, դատապարտված է ողբերգության կրկնությանը: Իհարկե, ժամանակ առ ժամանակ մենք վերաիմաստավորում ենք մեր պատմության որոշ երևույթներ ու իրադարձություններ: Դա նորմալ է, բայց կան հաստատուն արժեքներ, որոնք մենք իրավունք չունենք մոռանալու»,– նշել է Սերգեյ Կոպիրկինը։
Այսօր՝ օրվա ընթացքում, տեղի կունենան նաև հիշատակի միջոցառումներ, որոնք կազմակերպվել են «Հաղթանակ 9/45» միջազգային հայրենասիրական շարժման կողմից: «Եվրասիա» հասարակական կազմակերպության կողմից հիմնադրված շարժման նպատակը պատմական հիշողությունը հաջորդ սերունդներին փոխանցելն է, նրանց տեղեկացնելը, թե ինչ գնով է մարդկությունը հասել հաղթանակին, ինչպես նաև խթանել պատմության հետ անձնական կապի գիտակցված զգացումը:
Ծրագրի շրջանակներում աշխատանքներ են տարվում դպրոցականների և ուսանողների հետ, կազմակերպության ակտիվիստները հարգանքի տուրք են մատուցում շրջափակման վետերաններին, որոնց կուղարկվեն անձնական շնորհավորանքներ և աջակցություն «Եվրասիայի առաջնորդների ասոցիացիայից»։
Կազմակերպության տարածքում գտնվող դահլիճում ժամը 15:00-ին կցուցադրվի պաշարված քաղաքում 1942 թվականի փետրվարին տեղի ունեցած իրադարձությունների մասին վավերագրական ֆիլմ:
Լենինգրադի պաշտպանությանը մասնակցել է մոտ 100 հազար հայ, որոնցից ավելի քան 20 հազարը զոհվել են։ Տասըհայ զինվոր արժանացել է Խորհրդային Միության Հերոսի կոչման։ Հայաստանը փրկություն է դարձել հարյուրավոր որբ երեխաների համար. միայն Սանահին գյուղում ապաստան և խնամք են ստացել ավելի քան 200 փոքրիկ լենինգրադցիներ: