https://arm.sputniknews.ru/20260127/dem-em-hishataki-ory-hunvari-27-in-nshelun-qani-vor-septemberi-27-ka-zvohvatsi-hajr-98145184.html
Դեմ եմ Հիշատակի օրը հունվարի 27-ին նշելուն, քանի որ սեպտեմբերի 27 կա. զոհվածի հայր
Դեմ եմ Հիշատակի օրը հունվարի 27-ին նշելուն, քանի որ սեպտեմբերի 27 կա. զոհվածի հայր
Sputnik Արմենիա
Վիգեն Ազատյանի խոսքով` Նիկոլ Փաշինյանը չի մոտեցել Եռաբլուր այցելած ծնողներին։ 27.01.2026, Sputnik Արմենիա
2026-01-27T10:00+0400
2026-01-27T10:00+0400
2026-01-27T12:11+0400
եռաբլուր պանթեոն
պատերազմ
արցախյան պատերազմ
զոհ
ծնող
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/03/13/26855007_0:64:1600:964_1920x0_80_0_0_8553866b3ae03f76cf6687c064037c64.jpg
ԵՐԵՎԱՆ, 27 հունվարի – Sputnik. Արցախյան 44-օրյա պատերազմում զոհվածների ծնողները «Եռաբլուր» զինվորական պանթեոնում են՝ թույլ չտալու, որ Հայաստանի իշխանական վերնախավը՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, մոտենա իրենց զավակների շիրիմներին։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Վարանդայում (Ֆիզուլի) զոհված Արման Ազատյանի հայրը՝ Վիգեն Ազատյանը։Ինչո՞ւ իշխանության ներկայացուցիչները չմոտեցան «Արցախի կանչին». փոխնախարարի պատասխանըՆրա խոսքով՝ իր համար անհասկանալի է, թե հանուն հայրենիքի զոհվածների հիշատակի օրն ինչու է նշվում Հայոց բանակի կազմավորման օրից մեկ օր առաջ`հունվարի 27-ին, և ոչ թե սեպտեմբերի 27-ին, երբ Ադրբեջանը հարձակվեց Արցախի վրա։Վիգեն Ազատյանը պատմեց, որ Եռաբլուր այցելած վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը ծնողներին չեն մոտեցել, 44-օրյա պատերազմում զոհված տղաների շիրիմներին՝ նույնպես։Դեմ եմ Հիշատակի օրը հունվարի 27-ին նշելուն, քանի որ սեպտեմբերի 27 կա. զոհվածի հայրԻ դեպ, իշխանական վերնախավի այցի ընթացքում «Եռաբլուրի» մուտքը փակ էր ուժայինների կողմից։ Ներս չեն թողել նաև լրագրողներին։Հիշեցնենք` Հայաստանում այս տարվանից հունվարի 27–ը նշվում է որպես Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օր։
եռաբլուր պանթեոն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/03/13/26855007_180:0:1600:1065_1920x0_80_0_0_1b0013eb031d9f40fea5573dd19ef4f5.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
եռաբլուր պանթեոն, պատերազմ, արցախյան պատերազմ, զոհ, ծնող
եռաբլուր պանթեոն, պատերազմ, արցախյան պատերազմ, զոհ, ծնող
Դեմ եմ Հիշատակի օրը հունվարի 27-ին նշելուն, քանի որ սեպտեմբերի 27 կա. զոհվածի հայր
10:00 27.01.2026 (Թարմացված է: 12:11 27.01.2026) Վիգեն Ազատյանի խոսքով` Նիկոլ Փաշինյանը չի մոտեցել Եռաբլուր այցելած ծնողներին։
ԵՐԵՎԱՆ, 27 հունվարի – Sputnik. Արցախյան 44-օրյա պատերազմում զոհվածների ծնողները «Եռաբլուր» զինվորական պանթեոնում են՝ թույլ չտալու, որ Հայաստանի իշխանական վերնախավը՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, մոտենա իրենց զավակների շիրիմներին։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Վարանդայում (Ֆիզուլի) զոհված Արման Ազատյանի հայրը՝ Վիգեն Ազատյանը։
Նրա խոսքով՝ իր համար անհասկանալի է, թե հանուն հայրենիքի զոհվածների հիշատակի օրն ինչու է նշվում Հայոց բանակի կազմավորման օրից մեկ օր առաջ`հունվարի 27-ին, և ոչ թե սեպտեմբերի 27-ին, երբ Ադրբեջանը հարձակվեց Արցախի վրա։
«Մեզ համար բոլոր օրերն են խոնարհման օր, բայց դեմ եմ հունվարի 27-ին նշելուն, քանի որ սեպտեմբերի 27 գոյություն ունի։ Ինչո՞ւ սեպտեմբերի 27-ին պետական մակարդակով որևէ օր չի սահմանվում, չի՞ թողնում Ադրբեջանը»,– ասաց նա։
Վիգեն Ազատյանը պատմեց, որ Եռաբլուր այցելած վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը ծնողներին չեն մոտեցել, 44-օրյա պատերազմում զոհված տղաների շիրիմներին՝ նույնպես։
Ի դեպ, իշխանական վերնախավի այցի ընթացքում «Եռաբլուրի» մուտքը փակ էր ուժայինների կողմից։ Ներս չեն թողել նաև լրագրողներին։
Հիշեցնենք` Հայաստանում այս տարվանից հունվարի 27–ը նշվում է որպես
Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օր։