00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:38
22 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
54 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Զելենսկին հայտնել է` երբ կկայանա Ուկրաինայի հարցով եռակողմ հանդիպման հաջորդ փուլը

© AP Photo / Ukrainian Presidential Press Office via APՎլադիմիր Զելենսկի
Վլադիմիր Զելենսկի - Sputnik Արմենիա, 1920, 26.01.2026
Բաժանորդագրվել
Զելենսկին լսել է Աբու Դաբիից վերադարձած ուկրաինական պատվիրակության զեկույցը:
ԵՐԵՎԱՆ, 26 հունվարի – Sputnik. Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ Աբու Դաբիում Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի ներկայացուցիչների բանակցությունների հաջորդ փուլը կարող է կայանալ փետրվարի 1-ին: Նրա խոսքերը մեջբերում է ՏԱՍՍ-ը:
«Մենք նախնական խոսել ենք այն մասին, որ թիմերը կրկին հանդիպեն կիրակի: Լավ կլինի, եթե հաջողվի արագացնել այդ հանդիպման [անցկացման] ժամկետները»,- ասել է Զելենսկին Telegram-ում հրապարակված տեսաուղերձում:
Զելենսկին լսել է Աբու Դաբիից վերադարձած ուկրաինական պատվիրակության զեկույցը: Նրա խոսքով՝ բանակցությունների ընթացքում կողմերը հասցրել են քննարկել ռազմական բնույթի տարբեր հարցեր:
«Կան հարցեր, որոնք պետք է պատրաստվեն հաջորդ հանդիպման համար», - հավելել է նա:
Հիշեցնենք` հունվարի 23-ին Աբու Դաբիում կայացել են անվտանգության հարցերով եռակողմ խորհրդակցություններ, որոնք շարունակվել են հունվարի 24-ին։ Ռուսաստանի բանակցային խումբը գլխավորել է զինված ուժերի գլխավոր շտաբի գլխավոր վարչության պետ Իգոր Կոստյուկովը: Ուկրաինական խումը գլխավորել է ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի քարտուղար Ռուստեմ Ումերովը: Հունվարի 24-ին ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվեն Ուիտկոֆը հաստատել է ընթացիկ շաբաթվա ընթացքում եռակողմ բանակցությունների նոր փուլ անցկացնելու ծրագրերը:
Պուտինը Աբու Դաբիի բանակցությունների մասին զեկույց ստացե՞լ է. Պեսկովի պատասխանը
Լրահոս
0