00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:38
22 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
54 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ՆԱՏՕ-ն չի միջամտելու Իրանում տիրող իրավիճակին. գլխավոր քարտուղար

© AP Photo / Mindaugas KulbisՄարկ Ռյուտե
Մարկ Ռյուտե - Sputnik Արմենիա, 1920, 26.01.2026
Բաժանորդագրվել
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը նշել է, որ դաշինքն ուշադիր հետևում է Իրանի փոխգործակցությանը Հյուսիսային Կորեայի, Ռուսաստանի և Չինաստանի հետ:
ԵՐԵՎԱՆ, 26 հունվարի – Sputnik. ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն հայտարարել է, որ դաշինքը մտադիր չէ միջամտել Իրանում տիրող իրավիճակին։ Նրա խոսքերը մեջբերում է ՌԻԱ Նովոստին։
Մեկնաբանելով իրավիճակի սրացումը՝ Ռյուտեն նշել է, որ ՆԱՏՕ-ն Իրանի ներսում տեղի ունեցող իրադարձությունները որպես իր պատասխանատվության գոտի չի դիտարկում։
«Մեզ չափազանց անհանգստացնում է իրավիճակը, սակայն սա ՆԱՏՕ-ի միջամտության հարց չէ։ Դաշինքը կենտրոնացած է եվրոատլանտյան ուղղության և ռուսական սպառնալիքի վրա»,-ասել է նա Եվրախորհրդարանի արտաքին գործերի կոմիտեի պատգամավորների հետ քննարկման ժամանակ։
Միևնույն ժամանակ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը մատնանշել է, որ դաշինքն ուշադիր հետևում է Իրանի փոխգործակցությանը Հյուսիսային Կորեայի, Ռուսաստանի և Չինաստանի հետ, սակայն ընդգծել է, որ դա չի փոխում Իրանի Իսլամական Հանրապետության ներքին գործընթացներին չմիջամտելու դիրքորոշումը։
Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ ԱՄՆ ռազմածովային ուժերի նավերը համենայն դեպս ուղղվում են դեպի Իրան։ Նա լիովին չէր բացառել ռազմական միջամտության հնարավորությունը՝ նշելով, որ չի կարող կանխատեսել իրադարձությունների հետագա զարգացումը։
Հիշեցնենք` Իրանում բողոքի զանգվածային ակցիաներ անցկացվեցին 2025–ի դեկտեմբերին։ Դժգոհության հիմնական պատճառները փոխարժեքի տատանումներն էին ու գների բարձրացումը։ Սակայն ավելի ուշ Իրանի մի շարք քաղաքներում բողոքի ակցիաները վերաճեցին ոստիկանության հետ բախումների, իսկ կարգախոսները ստացան քաղաքական բնույթ՝ ընդդեմ Իրանում առկա քաղաքական կարգի:
Հունվարի 8-ին Իրանում տեղի ունեցան ամենամասշտաբային բողոքի ցույցերը, որոնք հրահրվել էին 1979 թվականին տապալված շահի որդու՝ Ռեզա Փահլավիի կոչով: Այնուհետև փողոց դուրս եկան գործող իշխանության կողմնակիցները։
Լրահոս
0