https://arm.sputniknews.ru/20260126/narek-karapetjani-arvoghjakan-khndirneri-harcvov-databzhshkakan-pvordzaqnnutjun-e-nshanakvel-qk-98136746.html
Նարեկ Կարապետյանի առողջական խնդիրների հարցով դատաբժշկական փորձաքննություն է նշանակվել․ ՔԿ
Նարեկ Կարապետյանի առողջական խնդիրների հարցով դատաբժշկական փորձաքննություն է նշանակվել․ ՔԿ
Sputnik Արմենիա
ՀՀ քննչական կոմիտեից հայտնում են, որ Նարեկ Կարապետյանը հաշվառված է պահեստազորում։ 26.01.2026, Sputnik Արմենիա
2026-01-26T18:46+0400
2026-01-26T18:46+0400
2026-01-26T18:49+0400
նարեկ կարապետյան
զինվորական ծառայություն
հհ քննչական կոմիտե
փորձաքննություն
բժիշկ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0b/19/96217024_0:0:1200:675_1920x0_80_0_0_7995dd4f6be89f2313ded558cbf024c0.jpg
ԵՐԵՎԱՆ, 26 հունվարի - Sputnik. Գործարար Սամվել Կարապետյանի եղբորորդու՝ Նարեկ Կարապետյանի հնարավոր առողջական խնդիրների հետ կապված հանգամանքները պարզելու համար նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեցին ՀՀ քննչական կոմիտեից։Կոմիտեից նաև նշել են, որ ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչության ՀԿԳՔՎ-ում ՀՀ քրեական օրենսգրքի (2003թ. ապրիլի 18-ին ընդունված) ժամկետային զինվորական կամ այլընտրանքային ծառայությունից, վարժական հավաքներից կամ զորահավաքներից խուսափելու, ինչպես նաև նույն արարքին հանցակից լինելու հոդվածներով նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությամբ պարզվել է, որ կենտրոնական բժշկական հանձնաժողովի եզրակացությամբ Նարեկ Կարենի Կարապետյանը ճանաչվել է ոչ պիտանի խաղաղ ժամանակ զինվորական ծառայության համար, պիտանի է զինվորական ծառայության համար սահմանափակումով՝ պատերազմական ժամանակ, և «Զինապահության մասին» ՀՀ օրենքի 15-րդ հոդվածի 2-րդ կետի հիմքով հաշվառվել է պահեստազորում:Հիշեցնենք, որ հունվարի 22-ին Նարեկ Կարապետյանը ՀՀ իշխանությունների քննադատությանն անդրադառնալով` մի դիմում էր ցույց տվել, որն ուղղված էր 8 տարի առաջ գլխավոր զինվորական կոմիսարի պաշտոնը զբաղեցնող Հենրիկ Մուրադյանին։ Կարապետյանը կից ներկայացրել էր նաև իր զինգրքույկն ու ծննդյան վկայականը։Նա դիմումի մեջ նշել էր, որ առողջական վիճակի պատճառով ազատվել է ծառայությունից, բայց դիմում է պարտադիր զինծառայության անցնելու համար։ Ի պատասխան այդ դիմումի՝ Կարապետյանը զինկոմիսարից ստացել է բացասական պատասխան։ Նարեկ Կարապետյանը հայտարարեց նաև, որ ցանկանալով ռազմական գիտելիքներ ձեռք բերել` հետագայում վերապատրաստում է անցել համապատասխան կազմակերպություններից մեկում։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0b/19/96217024_137:0:1037:675_1920x0_80_0_0_7fcb4538707dbb9853b52740cba6409c.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
նարեկ կարապետյան, զինվորական ծառայություն, հհ քննչական կոմիտե, փորձաքննություն, բժիշկ
նարեկ կարապետյան, զինվորական ծառայություն, հհ քննչական կոմիտե, փորձաքննություն, բժիշկ
Նարեկ Կարապետյանի առողջական խնդիրների հարցով դատաբժշկական փորձաքննություն է նշանակվել․ ՔԿ
18:46 26.01.2026 (Թարմացված է: 18:49 26.01.2026) ՀՀ քննչական կոմիտեից հայտնում են, որ Նարեկ Կարապետյանը հաշվառված է պահեստազորում։
ԵՐԵՎԱՆ, 26 հունվարի - Sputnik. Գործարար Սամվել Կարապետյանի եղբորորդու՝ Նարեկ Կարապետյանի հնարավոր առողջական խնդիրների հետ կապված հանգամանքները պարզելու համար նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։ Տեղեկությունը
Sputnik Արմենիային հայտնեցին ՀՀ քննչական կոմիտեից։
«Նարեկ Կարապետյանի հնարավոր առողջական խնդիրների հետ կապված մի շարք հանգամանքներ պարզելու նպատակով քրեական վարույթով նշանակվել է հանձնաժողովային դատաբժշկական փորձաքննություն։ Նա ներկայացել է փորձագետներին, սակայն հրաժարվել է պարտադիր ժամկետային զինվորական ծառայությունից ազատվելու համար նախկինում պատճառ դարձած առողջական խնդրի կապակցությամբ հետազոտություններ անցնելուց»,- նշում են ՔԿ-ից։
Կոմիտեից նաև նշել են, որ ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչության ՀԿԳՔՎ-ում ՀՀ քրեական օրենսգրքի (2003թ. ապրիլի 18-ին ընդունված) ժամկետային զինվորական կամ այլընտրանքային ծառայությունից, վարժական հավաքներից կամ զորահավաքներից խուսափելու, ինչպես նաև նույն արարքին հանցակից լինելու հոդվածներով նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությամբ պարզվել է, որ կենտրոնական բժշկական հանձնաժողովի եզրակացությամբ Նարեկ Կարենի Կարապետյանը ճանաչվել է ոչ պիտանի խաղաղ ժամանակ զինվորական ծառայության համար, պիտանի է զինվորական ծառայության համար սահմանափակումով՝ պատերազմական ժամանակ, և «Զինապահության մասին» ՀՀ օրենքի 15-րդ հոդվածի 2-րդ կետի հիմքով հաշվառվել է պահեստազորում:
Հիշեցնենք, որ հունվարի 22-ին
Նարեկ Կարապետյանը ՀՀ իշխանությունների քննադատությանն անդրադառնալով` մի դիմում էր ցույց տվել, որն ուղղված էր 8 տարի առաջ գլխավոր զինվորական կոմիսարի պաշտոնը զբաղեցնող Հենրիկ Մուրադյանին։ Կարապետյանը կից ներկայացրել էր նաև իր զինգրքույկն ու ծննդյան վկայականը։
Նա դիմումի մեջ նշել էր, որ առողջական վիճակի պատճառով ազատվել է ծառայությունից, բայց դիմում է պարտադիր զինծառայության անցնելու համար։ Ի պատասխան այդ դիմումի՝ Կարապետյանը զինկոմիսարից ստացել է բացասական պատասխան։
Նարեկ Կարապետյանը հայտարարեց նաև, որ ցանկանալով ռազմական գիտելիքներ ձեռք բերել` հետագայում վերապատրաստում է անցել համապատասխան կազմակերպություններից մեկում։