https://arm.sputniknews.ru/20260126/karevvor-e-voch-ajnqan-fidani-asatsy-ajl-chasatsy-hakvobjany-pashinjanin-ajakcelu-masin-98124125.html
Կարևոր է ոչ այնքան Ֆիդանի ասածը, այլ չասածը. Հակոբյանը՝ Փաշինյանին աջակցելու մասին
Կարևոր է ոչ այնքան Ֆիդանի ասածը, այլ չասածը. Հակոբյանը՝ Փաշինյանին աջակցելու մասին
Sputnik Արմենիա
Քաղտեխնոլոգի խոսքով՝ Հայաստանի վարչապետին միջնորդավորված աջակցելը ընտրությունների մոտենալուն պես կարող է ավելի ակնհայտ դառնալ։ 26.01.2026, Sputnik Արմենիա
2026-01-26T16:11+0400
2026-01-26T16:11+0400
2026-01-26T16:11+0400
թուրքիա
հայաստան
նիկոլ փաշինյան
վիգեն հակոբյան
հաքան ֆիդան
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/01/1a/98118343_0:84:1600:984_1920x0_80_0_0_e03e7f2919a682ab9370a074f06e22e1.jpg
ԵՐԵՎԱՆ, 26 հունվարի - Sputnik. Անկարան ակնարկել է առաջիկա խորհրդարանական ընտրություններում Հայաստանի գործող իշխանությունների պարտության դեպքում քաղաքականության վերանայման մասին: Այս մասին Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ասաց քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը։Հունվարի 15-ին Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը մամուլի ասուլիսի ժամանակ անդրադարձել էր Հայաստանում կայանալիք ընտրություններին և հայտարարել հետևյալը. «Մենք տեսնում ենք, որ ներկայում անցկացվող հանրային հարցումներում Փաշինյանն առաջատար է։ Մենք իսկապես աջակցում ենք այն կառուցողական դերին, որը նա տանում է։ Այդ գիծը, այդ կամքը պետք է շարունակվի»։Հակոբյանի տեսանկյունից կարևոր են ոչ այնքան Ֆիդանի ասած բառերը, որքան այն, ինչի մասին նա չի խոսել։Ըստ քաղտեխնոլոգի, ասվածին որպես օրինակ կարող են ծառայել Բաքվի հայտարարությունները, թե ադրբեջանցիները պատրաստ են այսպես կոչված «Արևմտյան Ադրբեջան» գալ մեքենաներով: Հայաստանում այլ ուժերի հաղթանակի դեպքում Անկարայի և Բաքվի հռետորաբանությունը կարող է փոխվել։Քաղտեխնոլոգը չի բացառում, որ ընտրությունները մոտենալուն պես նման հայտարարությունները կհնչեն ավելի ուղիղ տեքստով:Ընդ որում, փորձագետի կարծիքով, Ֆիդանը չէր կարող չհասկանալ, որ Նիկոլ Փաշինյանին ուղղակի աջակցելը ընդդիմության համար լրացուցիչ փաստարկ կլիներ, որպեսզի հայտարարեր, որ ներկայիս վարչապետը Հայաստանը վերածում է Թուրքիայի «պրոքսիի»:Ավելի վաղ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել էր, որ «ռուսական կայսերական քարտեզներում չկա Սևանա լիճ, այլ կա Գյոյչա», և որ Հայկական ԽՍՀ-ում բնակվող ադրբեջանցիները «պետք է այնտեղ վերադառնան ոչ թե տանկերով, այլ մեքենաներով»:
թուրքիա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/01/1a/98118343_89:0:1512:1067_1920x0_80_0_0_3c06a954552303ba21e67f3470beb950.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
թուրքիա, հայաստան, նիկոլ փաշինյան, վիգեն հակոբյան, հաքան ֆիդան
թուրքիա, հայաստան, նիկոլ փաշինյան, վիգեն հակոբյան, հաքան ֆիդան
Կարևոր է ոչ այնքան Ֆիդանի ասածը, այլ չասածը. Հակոբյանը՝ Փաշինյանին աջակցելու մասին
Քաղտեխնոլոգի խոսքով՝ Հայաստանի վարչապետին միջնորդավորված աջակցելը ընտրությունների մոտենալուն պես կարող է ավելի ակնհայտ դառնալ։
ԵՐԵՎԱՆ, 26 հունվարի - Sputnik. Անկարան ակնարկել է առաջիկա խորհրդարանական ընտրություններում Հայաստանի գործող իշխանությունների պարտության դեպքում քաղաքականության վերանայման մասին: Այս մասին
Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ասաց քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը։
Հունվարի 15-ին Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը մամուլի ասուլիսի ժամանակ անդրադարձել էր Հայաստանում կայանալիք ընտրություններին և հայտարարել հետևյալը. «Մենք տեսնում ենք, որ ներկայում անցկացվող հանրային հարցումներում Փաշինյանն առաջատար է։ Մենք իսկապես աջակցում ենք այն կառուցողական դերին, որը նա տանում է։ Այդ գիծը, այդ կամքը պետք է շարունակվի»։
Հակոբյանի տեսանկյունից կարևոր են ոչ այնքան Ֆիդանի ասած բառերը, որքան այն, ինչի մասին նա չի խոսել։
«Երբ Ֆիդանը խոսում է այն մասին, որ իրենք (Թուրքիայում – խմբ.) աջակցում են Նիկոլ Փաշինյանի քաղաքական ուղեգծին, «խաղաղության օրակարգին», ապա ակնարկում են, որ Անկարան կշարունակի օգնել ներկայիս իշխանություններին միայն այնքան ժամանակ, քանի դեռ նրանք ի վիճակի են վերընտրվել։ Իսկ եթե հաղթեն այլ ուժեր, որոնք գնահատվում են որպես «ռևանշիստական», ապա Անկարայի և Բաքվի քաղաքականությունը կարող է փոխվել», – ասաց փորձագետը։
Ըստ քաղտեխնոլոգի, ասվածին որպես օրինակ կարող են ծառայել Բաքվի հայտարարությունները, թե ադրբեջանցիները պատրաստ են այսպես կոչված «Արևմտյան Ադրբեջան» գալ մեքենաներով: Հայաստանում այլ ուժերի հաղթանակի դեպքում Անկարայի և Բաքվի հռետորաբանությունը կարող է փոխվել։
Քաղտեխնոլոգը չի բացառում, որ ընտրությունները մոտենալուն պես նման հայտարարությունները կհնչեն ավելի ուղիղ տեքստով:
«Ըստ էության, փորձելու են պաշտպանել Փաշինյանի այն թեզը, որ նա «խաղաղություն է բերում», իսկ մնացած բոլոր ուժերը «պատերազմի կուսակցություններ են», - ասաց Հակոբյանը:
Ընդ որում, փորձագետի կարծիքով, Ֆիդանը չէր կարող չհասկանալ, որ Նիկոլ Փաշինյանին ուղղակի աջակցելը ընդդիմության համար լրացուցիչ փաստարկ կլիներ, որպեսզի հայտարարեր, որ ներկայիս վարչապետը Հայաստանը վերածում է Թուրքիայի «պրոքսիի»:
Ավելի վաղ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել էր, որ «ռուսական կայսերական քարտեզներում չկա Սևանա լիճ, այլ կա Գյոյչա», և որ Հայկական ԽՍՀ-ում բնակվող ադրբեջանցիները «պետք է այնտեղ վերադառնան ոչ թե տանկերով, այլ մեքենաներով»: