https://arm.sputniknews.ru/20260126/hunvari-23in-tekhnikan-ushacumvov-e-mtel-kentrvon-arejany-dznamaqrman-ashkhatanqneri-masin-98097957.html
Հունվարի 23–ին տեխնիկան ուշացումով է մտել կենտրոն. Արեյանը` ձնամաքրման աշխատանքների մասին
Հունվարի 23–ին տեխնիկան ուշացումով է մտել կենտրոն. Արեյանը` ձնամաքրման աշխատանքների մասին
Sputnik Արմենիա
Կամո Արեյանի խոսքով` ձնառատ օրերին Երևանում աշխատել է 650 բանվոր և 137 միավոր տեխնիկա։ 26.01.2026, Sputnik Արմենիա
2026-01-26T11:10+0400
2026-01-26T11:10+0400
2026-01-26T11:10+0400
ձյուն
երևան
երևանի քաղաքապետարան
կամո արեյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0c/1c/97301808_0:67:1280:787_1920x0_80_0_0_9d90851c94a97e34eec51c88251f5449.jpg
ԵՐԵՎԱՆ, 26 հունվարի - Sputnik. Երևանի քաղաքապետարանում գիտեին, որ հունվարի 20-ին և 23-ին ձյան առատ տեղումներ են լինելու, սակայն 23-ին քաղաքը խցանումների պատճառով կանգ առավ, քանի որ տեխնիկան ուշացումով մտավ որոշ փողոցներ։ Այսօր Երևանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ ասաց քաղաքապետի գլխավոր խորհրդական Կամո Արեյանը։Արեյանի խոսքով՝ այդ օրերին Երևանում աշխատել է 650 բանվոր և 137 միավոր տեխնիկա։«Մայրաքաղաքում 1204 կմ ճանապարհ ունենք։ 15 մլն քառակուսի մետր մաքրվող տարածքից 8.6 մլն-ը ձեռքով մաքրվող բակային տարածքներ են։ Տեխնիկան միաժամանակ չէր կարող մտնել բոլոր փողոցները»,– շեշտեց Կամո Արեյանը։Քաղաքապետ Տիգրան Ավինյանը մայրաքաղաքում ձնամաքրման աշխատանքները բավարար համարեց՝ չհերքելով առկա խնդիրները։ Միևնույն ժամանակ Ավինյանը նշեց, որ հաջորդ անգամ պետք է լինել ավելի պատրաստված և կիրառել նորարարական լուծումներ։ Ինչ վերաբերում է մայթերին՝ Ավինյանը նշեց, որ համատիրությունների հետ աշխատանքները կոորդինացնելու նոր մեխանիզմ է պետք, քանի որ միայն տեխնիկայի ավելացումը խնդիրը չի լուծի։
երևան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0c/1c/97301808_72:0:1209:853_1920x0_80_0_0_cfb7b58a762fd4067fdf7500d14a67d4.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ձյուն, երևան, երևանի քաղաքապետարան, կամո արեյան
ձյուն, երևան, երևանի քաղաքապետարան, կամո արեյան
Հունվարի 23–ին տեխնիկան ուշացումով է մտել կենտրոն. Արեյանը` ձնամաքրման աշխատանքների մասին
Կամո Արեյանի խոսքով` ձնառատ օրերին Երևանում աշխատել է 650 բանվոր և 137 միավոր տեխնիկա։
ԵՐԵՎԱՆ, 26 հունվարի - Sputnik. Երևանի քաղաքապետարանում գիտեին, որ հունվարի 20-ին և 23-ին ձյան առատ տեղումներ են լինելու, սակայն 23-ին քաղաքը խցանումների պատճառով կանգ առավ, քանի որ տեխնիկան ուշացումով մտավ որոշ փողոցներ։ Այսօր Երևանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ ասաց քաղաքապետի գլխավոր խորհրդական Կամո Արեյանը։
«Մեքենաների շարժն ամբողջությամբ հատ-հատ նայել ենք ու հասկացել, որ կենտրոնում չկարողացանք ժամանակին մտնել՝ միանգամից սկսված ինտենսիվ ձյան և երթևեկության ակտիվության պատճառով։ Բայց ասել, թե աշխատանք չի տարվել, չի համապատասխանում իրականությանը, քանի որ այդ երկու գիշերվա ընթացքում 1000 տոննա աղի ու ավազի խառնուրդ ենք ծախսել»,– ասաց նա։
Արեյանի խոսքով՝ այդ օրերին Երևանում աշխատել է 650 բանվոր և 137 միավոր տեխնիկա։
«Մայրաքաղաքում 1204 կմ ճանապարհ ունենք։ 15 մլն քառակուսի մետր մաքրվող տարածքից 8.6 մլն-ը ձեռքով մաքրվող բակային տարածքներ են։ Տեխնիկան միաժամանակ չէր կարող մտնել բոլոր փողոցները»,– շեշտեց Կամո Արեյանը։
Քաղաքապետ Տիգրան Ավինյանը մայրաքաղաքում ձնամաքրման աշխատանքները բավարար համարեց՝ չհերքելով առկա խնդիրները։ Միևնույն ժամանակ Ավինյանը նշեց, որ հաջորդ անգամ պետք է լինել ավելի պատրաստված և կիրառել նորարարական լուծումներ։
Ինչ վերաբերում է մայթերին՝ Ավինյանը նշեց, որ համատիրությունների հետ աշխատանքները կոորդինացնելու նոր մեխանիզմ է պետք, քանի որ միայն տեխնիկայի ավելացումը խնդիրը չի լուծի։