00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:38
22 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
54 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ՀՀ–ում դպրոցների, հիվանդանոցների շինարարության համար նոր նորմեր կսահմանվեն. ինչ է փոխվել

© SputnikԴպրոց
Դպրոց - Sputnik Արմենիա, 1920, 26.01.2026
Դպրոց. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահը տեղեկացրեց, որ նոր նորմ են մշակել մթնոլորտային օդի աղտոտվածության խնդիրների վրա շինարարության գործոնի ազդեցությունը նվազեցնելու համար։
ԵՐԵՎԱՆ, 26 հունվարի – Sputnik. ՀՀ քաղաքաշինության կոմիտեն նոր նորմեր է սահմանում դպրոցների, բժշկական կենտրոնների համար` թույլ տալով ավելացնել հարկայնությունը։ Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահ Եղիազար Վարդանյանը՝ ամփոփելով 2025 թ. գործունեության արդյունքները:
«Երկրաշարժադիմացկուն շինարարական նորմերի սահմաններում ավելացրել ենք շենքերի–շինությունների հարկայնությունը, սակայն սահմանելով խիստ պահանջներ կոնստրուկցիաների նկատմամբ։ Օրինակ` եթե նախկինում նախադպրոցական հաստատությունները չէր կարելի 3 հարկից ավելի կառուցել, ապա նոր նորմերով սահմանել ենք, որ կարելի է 4 հարկ կառուցել, դպրոցները` մինչև 5 հարկ կառուցել, բժշկական հաստատությունները` մինչև 9 հարկ»,– հայտարարեց նա։
Ըստ կոմիտեի ղեկավարի` սա շատ կարևոր է հողային ռեսուրսներն արդյունավետ կառավարելու համար։
Վարդանյանը տեղեկացրեց, որ նոր նորմ են մշակել մթնոլորտային օդի աղտոտվածության խնդիրների վրա շինարարության գործոնի ազդեցությունը նվազեցնելու համար։ Այդպիսով սահմանվել է, թե ինչպես պետք է կահավորվեն շինհրապարակները, ինչպիսի գործիքներ ու սարքավորումներ պետք է օգտագործվեն, որ առավելագույն չափով նվազեցվի մթնոլորտային օդի աղտոտվածությունը կամ արտանետումները։
«Օրինակ` պահանջ է սահմանվել, որ շինհրապարակի ներսի ճանապարհները պետք է պատված լինեն բետոնե ծածկույթով, իսկ այն հատվածները, որոնք ճանապարհներ չեն ծառայում, ունեն հողային մակերես, պետք է խճապատված լինեն, որպեսզի շարժումների, քամիների ընթացքում փոշի չբարձրանա, արտանետումներ չլինեն, միջավայրը չաղտոտվի, չփոշոտվի»,– ընդգծեց պաշտոնյան։
Բացի այդ, կոմիտեն սահմանել է պարտադիր պայման` փոշեճնշիչ, փոշեզսպիչ և ջրային մառախուղ առաջնող սարքավորումների կիրառության համար` բոլոր շինհրապարակները պետք է կահավորված լինեն դրանով։
Նրա խոսքով` բոլոր այս ստանդարտները վերցրել են միջազգային փորձից, որի արդյունքում շինարարության գործոնը մթնոլորտային աղտոտվածության հարցում կհասցվի նվազագույնի։
Ինչ վերաբերում է խցանումների խնդրի կարգավորմանը, ապա Վարդանյանն ասաց, որ այդ և օդի աղտոտվածության հարցով 20 առաջարկ են ներկայացրել ՀՀ կառավարությանը, որոնք մշակման փուլում են միջգերատեսչական հանձնաժողովում։
Լրահոս
0