00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:38
22 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
54 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայաստանի և Ադրբեջանի էներգետիկ «տանգոն»

© Photo : AI generated imageՀայաստանի և Ադրբեջանի էներգետիկ «տանգոն»
Հայաստանի և Ադրբեջանի էներգետիկ «տանգոն» - Sputnik Արմենիա, 1920, 26.01.2026
Բաժանորդագրվել
Sputnik Արմենիայի սյունակագիր Արման Աբովյանը կարծում է, որ էներգետիկան վաղուց դադարել է լինել բացառապես տեխնիկական ոլորտ և դարձել է համաշխարհային աշխարհաքաղաքական կենտրոնների միջև դիմակայության առանցքային տարր։
Գաղտնիք չէ, որ հավաքական Արևմուտքը եվրասիական վեկտորի հետ առճակատման առաջնահերթություններից է համարում նախկին ԽՍՀՄ երկրների էներգետիկ հատվածը։ Ավելի կոնկրետ` Հայաստանի, Ուկրաինայի, Մոլդովայի և միջինասիական հանրապետությունների «արևմտյան գործընկերները» Ռուսաստանի հետ էներգետիկ համագործակցությունը փլուզելու շատ կոնկրետ խնդիր են դրել։
«Էներգետիկ պատերազմը» եռում է. որոշ տեղերում Արևմուտքին հաջողվում է նախկին էներգետիկ գործընկերներին պոկել Ռուսաստանից, օրինակ՝ Ուկրաինայում և Մոլդովայում, իսկ որոշ տեղերում գործընթացը դեռ իրագործման փուլում է, օրինակ՝ Ղազախստանում և Հայաստանում։
Տվյալ դեպքում մեզ հետաքրքրում է Հայաստանը։ Եվ այսպես...
Նախ` անդրադառնանք ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վերջին հայտարարությանը, որը վերաբերում է միջուկային էներգետիկայի ոլորտում ԱՄՆ-ի և Հայաստանի համագործակցությանը։
Հաշվի առնելով Հայաստանի էներգետիկ շուկայի շուրջ ստեղծված իրավիճակը` պետք է նշել, որ վերջին տարիներին Հայաստանի Հանրապետության էներգետիկ քաղաքականությունը բուռն քննարկումների առարկա է դարձել ինչպես ներքին, այնպես էլ միջազգային ասպարեզներում։
Ինչի՞ կհանգեցնի ՀՀ–ի և Ադրբեջանի էներգետիկ համակարգերի միացումը. փորձագետը` ռիսկերի մասին
Հեղինակավոր վերլուծաբանների կարծիքով` Ռուսաստանի և Արևմուտքի էներգետիկ դիմակայության մեջ ներքաշվելով` ՀՀ կառավարությունը անվտանգությունն ու անկախությունը ամրապնդելու փոխարեն մեր երկիրն աստիճանաբար ներքաշում է վտանգավոր աշխարհաքաղաքական էներգետիկ նախագծերի մեջ, որոնք երկարաժամկետ հեռանկարում թուլացնում են Հայաստանի ինքնիշխանությունը և մեծացնում կախվածությունը օտարերկրյա պետություններից, առաջին հերթին՝ Միացյալ Նահանգներից, Թուրքիայից և Ադրբեջանից։
Բավական է հիշել, որ Հայաստանի միակ ատոմակայանը, որ կառուցվել է խորհրդային տարիներին Մեծամոր քաղաքում, շարունակում է մնալ երկրի էլեկտրաէներգիայի առանցքային աղբյուրը, և նրան բաժին է ընկնում երկրի էլեկտրաէներգիայի արտադրության շուրջ 30-40%-ը։
Հիշեցնենք, որ 2023 թվականի դեկտեմբերին Հայաստանի և Ռուսաստանի միջև կնքվեց Հայկական ԱԷԿ-ն արդիականացնելու և շահագործման ժամկետը մինչև 2036 թվականը երկարաձգելու մասին պայմանագիր, որի շրջանակում աշխատանքները նախատեսվում է ավարտել 2026 թվականին։
Հայաստանի ղեկավարությունը դրան զուգահեռ ակտիվ բանակցություններ է սկսել Միացյալ Նահանգների հետ փոքր մոդուլային ռեակտորների (SMR) հիման վրա նոր ատոմակայանի կառուցման հեռանկարի շուրջ՝ տեխնոլոգիական լուծումներ, որոնք ԱՄՆ-ն առաջ է մղում որպես «անվտանգ» և «արդյունավետ»՝ զարգացող էներգետիկ համակարգեր ունեցող երկրների համար:
Երևանի և Վաշինգտոնի միջև այսպես կոչված «123 Agreement»–ի (խաղաղ միջուկային համագործակցություն) շուրջ բանակցությունները մեկնարկել են 2025 թվականի աշնանը՝ որպես ռազմավարական երկխոսության մաս, և մտադրությունների մասին փաստաթուղթն արդեն ստորագրվել է 2025 թվականի օգոստոսի 8-ին։
Համաձայն այդ հուշագրի՝ կողմերը (ԱՄՆ-ն և Հայաստանը) մտադիր են համագործակցել քաղաքացիական միջուկային էներգետիկայի, այդ թվում՝ փոքր մոդուլային ռեակտորների, ինչպես նաև Հայաստանի էներգետիկ ենթակառուցվածքների արդիականացման ոլորտներում:
Թվում է՝ միանգամայն նորմալ գործընթաց է, բայց եթե մի փոքր խորանանք ԱՄՆ-ի և Հայաստանի միջև «միջուկային համագործակցության» պատճառահետևանքային նրբությունների մեջ, բացասական պատկեր կտեսնենք։
«Լույսի ռուբիլնիկը» տալիս ենք Ադրբեջանին․ Մամիջանյանը՝ էներգետիկ համակարգերի միացման մասին
Այս քաղաքականությունը ոչ այնքան դիվերսիֆիկացնում է էներգետիկ ոլորտը, որքան Հայաստանին դուրս է բերում ատոմային ոլորտում Ռուսաստանի հետ ավանդական համագործակցության գոտուց, իսկ այդ համագործակցությունը հիմնված է վառելիքի իրական մատակարարումների և գործող ԱԷԿ-ի տեխնիկական աջակցության վրա։
Տեղին է հիշել, որ ԱՄՆ-ի առաջարկած փոքր մոդուլային ռեակտորները (SMR) դեռևս զանգվածային կիրառություն չեն ստացել և գտնվում են տեխնիկական սերտիֆիկացման փուլում, որը պետք է ավարտվի 2030 թվականից հետո։
Միջուկային էներգետիկայի ոլորտի փորձագետները նշում են, որ ԱՄՆ-ի համար այս նոր տեխնոլոգիաները (ի դեպ, Ռուսաստանը վաղուց է փոքր ատոմակայաններ արտադրում) հղի են բնապահպանական և գործառնական լուրջ ռիսկերով, քանի որ ամերիկացիները բավարար չափով չեն փորձարկել, հատկապես սեյսմիկ ակտիվ գոտիներում, ինչպիսին Հայաստանն է։
Մինչ այս պահը թեժ քննարկումներ են ընթանում հնարավոր վթարային իրավիճակների, ճառագայթային արտանետումների վերահսկման շուրջ, և դեռ անորոշ է, թե ինչպես պետք է լուծվի միջուկային թափոնների հեռացման հարցը մի երկրում, որ համապատասխան ենթակառուցվածք չունի։
Իսկ ահա քաղաքական տեսանկյունից հայ–ամերիկյան միջուկային համագործակցությունը դիտարկվում է որպես Հայաստանի էներգետիկ համակարգի անջատում Ռուսաստանից` հօգուտ ԱՄՆ–ի, ինչը հետևանքով Հայաստանը լիակատար էներգետիկ կախվածություն կունենա Թուրքիայից և Ադրբեջանից։
Եվս մեկ անգամ արձանագրենք, որ էներգետիկան վաղուց դադարել է լինել բացառապես տեխնիկական ոլորտ և դարձել է աշխարհի հիմնական քաղաքական կենտրոնների միջև դիմակայության առանցքային տարր։
Իրավիճակի լրջությունը հասկանալու համար հարկ է նշել, որ «Թրամփի ուղի» նախագծի իրականացման շրջանակում նախատեսվում է իրար միացնել Հայաստանի և Ադրբեջանի էներգետիկ համակարգերը։ Հայտարարվել է, որ Բաքվի հետ էներգետիկ միությունը կլինի Հարավային Կովկասով անցնող տրանսպորտային և էներգետիկ միջանցքի մաս, որը խթանում է Միացյալ Նահանգները:
Մի շարք փորձագետներ կարծում են, որ նման որոշումը ռիսկային Հայաստանի համար, քանի որ Ադրբեջանն ուզում է Հայաստանին առավելագույնս ներքաշել իր ուղեծիր`այսպես կոչված «Արևմտյան Ադրբեջանի» ձևավորման հայեցակարգի շրջանակում հայկական պետականությունը կլանելու հետագա հեռանկարով:
Ցանցերի կառավարման և շահագործման փոխանցումը, էլեկտրաէներգիայի առևտուրը և էներգետիկ հոսքերի վերաբաշխումը ստեղծում են պայմաններ, որոնց դեպքում Բաքուն ռազմավարական ազդեցություն է ստանում Հայաստանի կրիտիկական ենթակառուցվածքների նկատմամբ: Սա Հայաստանի և Ադրբեջանի միջև ամերիկյան նվագակցությամբ էներգետիկ «տանգոյի» անխուսափելի հետևանքն է։
Անհերքելի ճշմարտություն է, որ էներգետիկայի, մասնավորապես միջուկային էներգիայի ոլորտում ցանկացած փոփոխություն պահանջում է անվտանգության չափորոշիչների, ռադիոակտիվ թափոնների կառավարման և աղետները կանխելու համար կարգավորվող կառուցակարգի խիստ պահպանում: Մինչդեռ Հայաստանը անկախ միջուկային փորձագիտության և վերահսկողության սահմանափակ կարողություններ ունեցող երկիր է, ինչը նրան խոցելի է դարձնում անվտանգության «երաշխիքներ» առաջարկող համաշխարհային խաղացողների ճնշման նկատմամբ:
Բացի այդ, որոշ փորձագետներ ընդգծում են, որ փոքր և միջին էներգետիկայի նախագծերը և օտարերկրյա ներդրողները կարող են հանգեցնել պարտքային կախվածության, և Հայաստանը ստիպված կլինի ծառայություններ, վառելիք և սարքավորումներ գնել արտասահմանից՝ տասնամյակներ շարունակ մնալով վարկային ծանր բեռի տակ:
Եզրակացություն` ռազմավարությունների վտանգավոր անհավասարակշռություն
Ստորագրված փաստաթղթերը և համաձայնեցված մտադրությունները (օրինակ՝ 2025 թվականի օգոստոսի 8-ի փոխըմբռնման հուշագիրը և 2025 թվականի հունվարի 14-ի ԱՄՆ–ի հետ ռազմավարական խարտիան) չեն ուրվագծում վերը նկարագրված բոլոր ռիսկերը մեղմելու կոնկրետ միջոցառումներ:
Ըստ էության, սա էներգետիկ դիվերսիֆիկացիա չէ, այլ կախվածության անցում մեկ արտաքին գործընկերոջից (Ռուսաստան) դեպի մյուսներ (Միացյալ Նահանգներ և տարածաշրջանային խաղացողներ, ինչպիսիք են Ադրբեջանը և Թուրքիան): Միևնույն ժամանակ սպառնալիքի տակ են հայտնվում էներգետիկ անկախությունը և պետական ինքնիշխանության կայունությունը։
Տրամաբանությունը հուշում է, որ Հայաստանը, ձգտելով արդիականացնել իր էներգետիկ ոլորտը, պետք է հավասարակշռի միջազգային համագործակցությունը իր ազգային շահերի հուսալի պաշտպանության, տեխնոլոգիական անվտանգության և աշխարհաքաղաքական անկախության հետ: Հակառակ դեպքում էներգետիկ և քաղաքական ճնշման ռիսկերը կարող են երկրի համար երկարաժամկետ հեռանկարում ունենալ անխուսափելի հետևանքներ։
Այդպես կլինի՞, թե՞ ամեն ինչ կընթանա առողջ բանականությունն անտեսելու սովորական հունով` ցույց կտա ժամանակը։
Լրահոս
0