https://arm.sputniknews.ru/20260126/erb-kapani-odanavakajany-kdarna-mijazgajin-parzabanum-e-gerateschutjuny-98062391.html
Երբ Կապանի օդանավակայանը կդառնա միջազգային. պարզաբանում է գերատեսչությունը
Երբ Կապանի օդանավակայանը կդառնա միջազգային. պարզաբանում է գերատեսչությունը
Sputnik Արմենիա
Պլանները դեռ նախնական փուլում են, և հստակություն չկա ո՛չ ներդրումների, ո՛չ ժամկետների առումով։ 26.01.2026, Sputnik Արմենիա
2026-01-26T08:55+0400
2026-01-26T08:55+0400
2026-01-26T08:55+0400
«սյունիք» օդանավակայան
կապան
«զվարթնոց» օդանավակայան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/08/0a/28621009_0:0:1600:900_1920x0_80_0_0_dbedcf47db76cca0ea538ddbf14972b5.jpg
ԵՐԵՎԱՆ, 26 հունվարի - Sputnik. Կապանի «Սյունիք» օդանավակայանը միջազգային դարձնելու նպատակով ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը քննարկումներ կսկսի բաժնետերերի հետ: Այս մասին Sputnik Արմենիային հայտնեցին նախարարությունից՝ ի պատասխան հունվարի 22-ին կառավարության նիստում հնչեցրած ծրագրերը մեկնաբանելու խնդրանքի։Կառավարության նիստում հաստատվել էին արգենտինահայ միլիարդատեր Էդուարդո Էռնեկյանի ընտանիքին պատկանող «Corporacion America» ընկերության հետ Հայաստանի միջազգային օդանավակայանների կոնցեսիայի մասին պայմանագրի փոփոխությունները:Ներկայում Կապանի օդանավակայանը սպասարկում է միայն ներքին չվերթեր դեպի Երևան և հակառակ ուղղությամբ։Գերատեսչությունը հայտնել է, որ օդանավակայանի միջազգային կարգավիճակի մասով ծրագրերը գտնվում են ամենավաղ փուլում, իսկ օդանավակայանի բաժնետերերի հետ աշխատանքային քննարկումներ դեռ չեն սկսվել: Ուստի առայժմ պատկերացում չկա, թե սահմանային վերահսկողության, թռիչքուղիների և մյուս տարրերի համար որքան լրացուցիչ ներդրումներ են անհրաժեշտ, և այդ ներդրումները երբ կարող են իրականացվել։Կոնցեսիոն պայմանագրի վերջին փոփոխություններով այս դրույթը չեղարկվել է։ Ըստ նախարարության՝ դա արվել է Կապանի օդանավակայանը միջազգային (կամ գոնե դրա մասին քննարկումներ սկսելու համար) դարձնելու համար՝ առանց կոնցեսիոներին հանձնելու։Հիշեցնենք, որ «Սյունիք օդանավակայան» ՍՊԸ-ի բաժնետերերն են Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը և կառավարության հիմնադրած՝ «Սյունիքի մարզի զարգացման հիմնադրամը»:
կապան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/08/0a/28621009_206:0:1406:900_1920x0_80_0_0_928f1c1ad3400365eac97d64b6a6353e.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
«սյունիք» օդանավակայան, կապան, «զվարթնոց» օդանավակայան
«սյունիք» օդանավակայան, կապան, «զվարթնոց» օդանավակայան
Երբ Կապանի օդանավակայանը կդառնա միջազգային. պարզաբանում է գերատեսչությունը
Պլանները դեռ նախնական փուլում են, և հստակություն չկա ո՛չ ներդրումների, ո՛չ ժամկետների առումով։
ԵՐԵՎԱՆ, 26 հունվարի - Sputnik. Կապանի «Սյունիք» օդանավակայանը միջազգային դարձնելու նպատակով ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը քննարկումներ կսկսի բաժնետերերի հետ: Այս մասին
Sputnik Արմենիային հայտնեցին նախարարությունից՝ ի պատասխան հունվարի 22-ին կառավարության նիստում հնչեցրած ծրագրերը մեկնաբանելու խնդրանքի։
Կառավարության նիստում հաստատվել էին արգենտինահայ միլիարդատեր Էդուարդո Էռնեկյանի ընտանիքին պատկանող «Corporacion America» ընկերության հետ Հայաստանի միջազգային օդանավակայանների կոնցեսիայի մասին պայմանագրի փոփոխությունները:
Ներկայում Կապանի օդանավակայանը սպասարկում է միայն ներքին չվերթեր դեպի Երևան և հակառակ ուղղությամբ։
Գերատեսչությունը հայտնել է, որ օդանավակայանի միջազգային կարգավիճակի մասով ծրագրերը գտնվում են ամենավաղ փուլում, իսկ օդանավակայանի բաժնետերերի հետ աշխատանքային քննարկումներ դեռ չեն սկսվել: Ուստի առայժմ պատկերացում չկա, թե սահմանային վերահսկողության, թռիչքուղիների և մյուս տարրերի համար որքան լրացուցիչ ներդրումներ են անհրաժեշտ, և այդ ներդրումները երբ կարող են իրականացվել։
Նախկինում, ըստ պայմանագրի, «Corporacion America»-ն նախապատվության իրավունքով կարող էր կոնցեսիան տարածել Հայաստանի տարածքում գտնվող ցանկացած նոր՝ «Զվարթնոցից» 250 կմ շառավղով միջազգային օդանավակայանի վրա։ Նշենք, որ հաշվի առնելով, որ այս դեպքում շառավիղը չափվում է օդային ուղիղ գծով, հետևաբար այն ընդգրկում է երկրի գրեթե ամբողջ տարածքը։ Այդ պատճառով ի սկզբանե՝ 2001 թվականին, կոնցեսիոները ստանձնել էր Երևանի «Զվարթնոց», իսկ 2007 թվականին՝ նաև Գյումրիի «Շիրակ» օդանավակայանների կառավարումը։
Կոնցեսիոն պայմանագրի վերջին փոփոխություններով այս դրույթը չեղարկվել է։ Ըստ նախարարության՝ դա արվել է Կապանի օդանավակայանը միջազգային (կամ գոնե դրա մասին քննարկումներ սկսելու համար) դարձնելու համար՝ առանց կոնցեսիոներին հանձնելու։
Հիշեցնենք, որ «Սյունիք օդանավակայան» ՍՊԸ-ի բաժնետերերն են Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը և կառավարության հիմնադրած՝ «Սյունիքի մարզի զարգացման հիմնադրամը»: