00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:38
22 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
54 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Երբ Կապանի օդանավակայանը կդառնա միջազգային. պարզաբանում է գերատեսչությունը

© Sputnik / Aram Nersesyan«Սյունիք» օդանավակայանը
«Սյունիք» օդանավակայանը - Sputnik Արմենիա, 1920, 26.01.2026
Բաժանորդագրվել
Պլանները դեռ նախնական փուլում են, և հստակություն չկա ո՛չ ներդրումների, ո՛չ ժամկետների առումով։
ԵՐԵՎԱՆ, 26 հունվարի - Sputnik. Կապանի «Սյունիք» օդանավակայանը միջազգային դարձնելու նպատակով ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը քննարկումներ կսկսի բաժնետերերի հետ: Այս մասին Sputnik Արմենիային հայտնեցին նախարարությունից՝ ի պատասխան հունվարի 22-ին կառավարության նիստում հնչեցրած ծրագրերը մեկնաբանելու խնդրանքի։
Կառավարության նիստում հաստատվել էին արգենտինահայ միլիարդատեր Էդուարդո Էռնեկյանի ընտանիքին պատկանող «Corporacion America» ընկերության հետ Հայաստանի միջազգային օդանավակայանների կոնցեսիայի մասին պայմանագրի փոփոխությունները:
Ներկայում Կապանի օդանավակայանը սպասարկում է միայն ներքին չվերթեր դեպի Երևան և հակառակ ուղղությամբ։
Գերատեսչությունը հայտնել է, որ օդանավակայանի միջազգային կարգավիճակի մասով ծրագրերը գտնվում են ամենավաղ փուլում, իսկ օդանավակայանի բաժնետերերի հետ աշխատանքային քննարկումներ դեռ չեն սկսվել: Ուստի առայժմ պատկերացում չկա, թե սահմանային վերահսկողության, թռիչքուղիների և մյուս տարրերի համար որքան լրացուցիչ ներդրումներ են անհրաժեշտ, և այդ ներդրումները երբ կարող են իրականացվել։
Նախկինում, ըստ պայմանագրի, «Corporacion America»-ն նախապատվության իրավունքով կարող էր կոնցեսիան տարածել Հայաստանի տարածքում գտնվող ցանկացած նոր՝ «Զվարթնոցից» 250 կմ շառավղով միջազգային օդանավակայանի վրա։ Նշենք, որ հաշվի առնելով, որ այս դեպքում շառավիղը չափվում է օդային ուղիղ գծով, հետևաբար այն ընդգրկում է երկրի գրեթե ամբողջ տարածքը։ Այդ պատճառով ի սկզբանե՝ 2001 թվականին, կոնցեսիոները ստանձնել էր Երևանի «Զվարթնոց», իսկ 2007 թվականին՝ նաև Գյումրիի «Շիրակ» օդանավակայանների կառավարումը։
Կոնցեսիոն պայմանագրի վերջին փոփոխություններով այս դրույթը չեղարկվել է։ Ըստ նախարարության՝ դա արվել է Կապանի օդանավակայանը միջազգային (կամ գոնե դրա մասին քննարկումներ սկսելու համար) դարձնելու համար՝ առանց կոնցեսիոներին հանձնելու։
Հիշեցնենք, որ «Սյունիք օդանավակայան» ՍՊԸ-ի բաժնետերերն են Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը և կառավարության հիմնադրած՝ «Սյունիքի մարզի զարգացման հիմնադրամը»:
Լրահոս
0