https://arm.sputniknews.ru/20260126/elena-gevvorgjany-mvoskvaji-mankavarzhakan-hamalsarani-rektvori-pashtvonakatar-e-nshanakvel-98140002.html
Ելենա Գևորգյանը Մոսկվայի մանկավարժական համալսարանի ռեկտորի պաշտոնակատար է նշանակվել
Ելենա Գևորգյանը Մոսկվայի մանկավարժական համալսարանի ռեկտորի պաշտոնակատար է նշանակվել
Sputnik Արմենիա
Ելենա Գևորգյանը խորապես տիրապետում է համալսարանի ներքին գործընթացներին, զարգացման ռազմավարությանը և կրթական արդի օրակարգին: 26.01.2026, Sputnik Արմենիա
2026-01-26T20:21+0400
2026-01-26T20:21+0400
2026-01-26T20:22+0400
ռուսաստան
ռեկտոր
պաշտոն
մոսկվա
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/01/1a/98138578_0:143:3133:1905_1920x0_80_0_0_6cc415a7c022004de6e52d53f217e765.jpg
ԵՐԵՎԱՆ, 26 հունվարի – Sputnik. Մոսկվայի քաղաքային մանկավարժական համալսարանի (ՄՔՄՀ) ռեկտորի պաշտոնակատար է նշանակվել Ելենա Գևորգյանը։ ՌԻԱ Նովոստիին այս մասին հայտնել են Մոսկվայի կրթության դեպարտամենտի մամուլի ծառայությունից։Մոսկվայի կրթության դեպարտամենտից ընդգծել են, որ Ելենա Գևորգյանը փորձառու կառավարիչ է, խորապես ծանոթ է բուհի ռազմավարությանն ու կրթական օրակարգին: Կրթության ոլորտում ձեռքբերումների համար նա արժանացել է ՌԴ կառավարության մրցանակի, ինչպես նաև «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» II աստիճանի շքանշանի մեդալի։Մամուլի ծառայությունից հիշեցրել են, որ Իգոր Ռեմորենկոն սեփական դիմումի համաձայն որոշել էր լքել Մոսկվայի քաղաքային մանկավարժական համալսարանի ռեկտորի պաշտոնը։
մոսկվա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/01/1a/98138578_202:0:2933:2048_1920x0_80_0_0_fa2de21618e7679f89515ed9e1e38f44.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ռուսաստան, ռեկտոր, պաշտոն, մոսկվա
ռուսաստան, ռեկտոր, պաշտոն, մոսկվա
Ելենա Գևորգյանը Մոսկվայի մանկավարժական համալսարանի ռեկտորի պաշտոնակատար է նշանակվել
20:21 26.01.2026 (Թարմացված է: 20:22 26.01.2026) Ելենա Գևորգյանը խորապես տիրապետում է համալսարանի ներքին գործընթացներին, զարգացման ռազմավարությանը և կրթական արդի օրակարգին:
ԵՐԵՎԱՆ, 26 հունվարի – Sputnik. Մոսկվայի քաղաքային մանկավարժական համալսարանի (ՄՔՄՀ) ռեկտորի պաշտոնակատար է նշանակվել Ելենա Գևորգյանը։
ՌԻԱ Նովոստիին այս մասին հայտնել են Մոսկվայի կրթության դեպարտամենտի մամուլի ծառայությունից։
«Ելենա Գևորգյանը 17 տարի աշխատում է համալսարանում, զբաղեցրել է գիտական աշխատանքների գծով պրոռեկտորի և առաջին պրոռեկտորի պաշտոնները»,-նշել են մամուլի ծառայությունից։
Մոսկվայի կրթության դեպարտամենտից ընդգծել են, որ Ելենա Գևորգյանը փորձառու կառավարիչ է, խորապես ծանոթ է բուհի ռազմավարությանն ու կրթական օրակարգին: Կրթության ոլորտում ձեռքբերումների համար նա արժանացել է ՌԴ կառավարության մրցանակի, ինչպես նաև «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» II աստիճանի շքանշանի մեդալի։
Մամուլի ծառայությունից հիշեցրել են, որ Իգոր Ռեմորենկոն սեփական դիմումի համաձայն որոշել էր լքել Մոսկվայի քաղաքային մանկավարժական համալսարանի ռեկտորի պաշտոնը։