00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:38
22 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
54 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ԵԽԽՎ–ն մտահոգ է Փաշինյանի ու կաթողիկոսի միջև լարվածությամբ․ նոր բանաձև է ընդունվել

© Photo : Social media of Vladimir VardanyanԵԽԽՎ նիստերի դահլիճ
ԵԽԽՎ նիստերի դահլիճ - Sputnik Արմենիա, 1920, 26.01.2026
Բաժանորդագրվել
Բանաձևում ԵԽԽՎ-ն Ադրբեջանին կոչ է արել անհապաղ ազատ արձակել այնտեղ պահվող հայերին։
ԵՐԵՎԱՆ, 25 հունվարի – Sputnik․ Ստրասբուրգում այսօր ընդունվել է ԵԽԽՎ «Վեհաժողովի մոնիտորինգի ընթացակարգի առաջընթացը» անվանումով բանաձև, որտեղ Հայաստանին վերաբերող հատվածում վեհաժողովը մտահոգություն է հայտնում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Հայ առաքելական եկեղեցու առաջնորդի միջև լարվածության, ինչպես նաև այն հաղորդագրությունների առնչությամբ, որոնք վերաբերում են «եկեղեցու մի քանի հոգևորականների կողմից իշխանությունը զավթելու դավադրություններին»։ Բանաձևը հրապարակվել է ԵԽԽՎ պաշտոնական կայքում։

Վեհաժողովը բանաձևում անդրադարձ է կատարել Հայաստանում տիրող քաղաքական իրավիճակին և սպասվող ընտրություններին։ Այս համատեքստում ընդգծվել է երկրում քաղաքական հակառակորդների չափազանց բևեռացումը և պիտակավորումը։ Բանաձևում նշվում է, թե 2018-ից ի վեր Հայաստանում կայացած 3 ընտրությունները զերծ են եղել խախտումներից, ուստի վեհաժողովը վերահաստատում է պետական միջոցների չարաշահման և քաղաքական կուսակցությունների ֆինանսավորման վերաբերյալ կանոնակարգերի կիրառման անհրաժեշտությունը:

«2026 թվականի հունիսին կայանալիք խորհրդարանական ընտրություններից առաջ վեհաժողովը կոչ է անում բարելավել քաղաքական մեծամասնության և ընդդիմության միջև հարաբերությունները՝ ապահովելու համար, որ ընտրարշավը լինի հարցերի և քաղաքականության վրա հիմնված և զերծ լինի ընտրությունների մասնակիցների միջև անձնական հարձակումների»,- նշված է հրապարակված բանաձևում։
Ադրբեջանին վերաբերող հատվածում վեհաժողովը մտահոգություն է հայտնել ոչ միայն երկրում մարդու իրավունքների իրավիճակի վատթարացման առնչությամբ, այլև անդրադարձել է Ադրբեջանում պահվող «23 հայ ձերբակալված անձանց» խնդրին և կոչ է արել անհապաղ ազատ արձակել բոլոր հայերին։
Բանաձևին կողմ է քվեարկել 75 անդամ, 1-ը` դեմ, 3-ը՝ ձեռնպահ։ Ի դեպ, ձեռնպահների թվում է ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ Արմեն Գևորգյանը։
Լրահոս
0