00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:32
2 ր
Ուղիղ եթեր
09:35
25 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
55 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
3 ր
Ուղիղ եթեր
12:00
3 ր
Ուղիղ եթեր
13:00
3 ր
Ուղիղ եթեր
14:00
3 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
3 ր
Ուղիղ եթեր
19:00
3 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Սուրճը դանդաղեցնում է շաքարի ներթափանցումը արյան մեջ. գիտնականներ

© Photo : Unsplash / Mike KenneallyՍուրճ
Սուրճ - Sputnik Արմենիա, 1920, 24.01.2026
Բաժանորդագրվել
Հնարավոր է՝ հաջողվի սուրճի հիմքով մասնագիտացված սննդամթերք և կենսաբանորեն ակտիվ հավելումներ մշակել:
ԵՐԵՎԱՆ, 24 հունվարի - Sputnik. Սուրճի բոված հատիկներում հայտնաբերվել են միացություններ, որոնք ընդունակ են կարգավորել օրգանիզմում ածխաջրերի քայքայումը։ Արդյունավետության առումով այս նյութերը գերազանցել են երկրորդ տիպի շաքարային դիաբետի բուժման համար տարածված դեղամիջոցին։ Այս մասին գրում է naked-science.ru-ն։
Վերջերս կատարված հետազոտությունները ցույց են տվել, որ սուրճի օգուտը միայն թարմացնող ազդեցությունը և կենտրոնացումը լավացնելու հատկությունը չէ։ Համաձայն նախկինում հրապարակված գիտական աշխատանքների՝ ըմպելիքը կարող է նվազեցնել առիթմիայի ռիսկը, բարձրացնել դիմադրողականությունը և նույնիսկ պաշտպանել քաղցկեղի որոշ տեսակներից։
«Արաբիկայի» բորսայական գները նոր ռեկորդ են սահմանել՝ տոննայի դիմաց ավելի քան 8500 դոլար
Սակայն չի կարելի մոռանալ նաև սուրճի չարաշահման հետ կապված ռիսկերի մասին. հնարավոր է անքնություն, տագնապ, դյուրագրգռություն, սրտի արագ բաբախում, նաև աղեստամոքսային տրակտի աշխատանքի խափանումներ։ Բացի այդ, հետազոտություններից մեկի հեղինակները հանգել են այն եզրակացության, որ կոֆեինը գլխուղեղում գորշ նյութի ծավալի նվազման պատճառ է դառնում։
Չինաստանի գիտությունների ակադեմիայի Բուսաբանության ինստիտուտի մասնագետները պարզել են, որ բոված սուրճի (Coffea arabica) հատիկները պարունակում են նախկինում անհայտ միացություններ, որոնք դանդաղեցնում են շաքարի ներթափանցումը արյան մեջ:
Գիտնականների թիմը առաջադեմ լաբորատոր գործիքներ է կիրառել, այդ թվում՝ միջուկային-մագնիսական ռեզոնանս և հեղուկային քրոմատագրաֆիա-մասս-սպեկտրոմետրիա: Նախ հետազոտողները որոշել են սուրճի էքստրակտի քիմիապես ամենաակտիվ բաղադրիչները, այնուհետև հայտնաբերել են երեք նոր միացություններ, որոնք անվանել են կաֆալդեհիդներ A, B և C:
Արթնանալուց անմիջապես հետո սրճել պետք չէ. առանց տաբուների զրույց մասնագետի հետ
Այս բոլոր երեք նյութերն արգելափակում են α-գլյուկոզիդազը՝ այն ֆերմենտը, որի օգնությամբ օրգանիզմը մարսողության ընթացքում քայքայում է ածխաջրերը: Այն ուղղակիորեն ազդում է այն բանի վրա, թե որքան արագ է շաքարն արյան մեջ ներթափանցում, և թե որքան կտրուկ է բարձրանում դրա մակարդակը։ Բացի այդ, հայտնաբերված միացությունների արդյունավետությունն ավելի բարձր է ստացվել, քան ակարոբոզա դեղամիջոցինը, որը սովորաբար կիրառում են շաքարային դիաբետի բուժման համար։ Քանի որ արյան մեջ շաքարի ներթափանցման արագության նվազեցումը երկրորդ տիպի դիաբետի վերահսկման ռազմավարություններից մեկն է, հետազոտության արդյունքները կարող են կիրառվել բժշկության մեջ։
Լրահոս
0