00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:32
2 ր
Ուղիղ եթեր
09:35
25 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
55 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
3 ր
Ուղիղ եթեր
12:00
3 ր
Ուղիղ եթեր
13:00
3 ր
Ուղիղ եթեր
14:00
3 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
3 ր
Ուղիղ եթեր
19:00
3 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Կշարունակվի՞ արդյոք ոսկու գների բարձրացումը 2026 թվականին. համաշխարհային կանխատեսումներ

© Sputnik / Павел Лисицын / Անցնել մեդիապահոցՈսկու ձուլակտորներ
Ոսկու ձուլակտորներ - Sputnik Արմենիա, 1920, 24.01.2026
Բաժանորդագրվել
2025 թվականի ընթացքում ոսկու գինն աճել է 1,7 անգամ և այժմ կազմում է մեկ ունցիայի դիմաց 4 800 դոլար:
ԵՐԵՎԱՆ, 23 հունվարի — Sputnik. Ռեկորդային 2025 թվականից հետո 2026-ին ոսկու համաշխարհային գները կշարունակեն կտրուկ աճել: Այս մասին նշվում է միջազգային կանխատեսումների մեծ մասում:
2025 թվականի ընթացքում ոսկու գինն աճել է 1,7 անգամ. ըստ LBMA-ի (Լոնդոնի թանկարժեք մետաղների շուկայի ասոցիացիա) գնանշումների՝ անցյալ տարվա սկզբին ոսկին արժեր մեկ ունցիայի դիմաց մոտ 2 760 դոլար, իսկ հիմա՝ ավելի քան 4 800 դոլար:
Գներն աճել են աշխարհաքաղաքական սրացումների (Վենեսուելայի, Իրանի և Գրենլանդիայի շուրջ տեղի ունեցող իրադարձությունների), ինչպես նաև ԱՄՆ-ի հայտարարած «սակագնային պատերազմների» ֆոնին, որոնք բարդություններ են առաջացրել համաշխարհային առևտրում:
Ոսկու բորսայական գինը ռեկորդային աճ է գրանցել
Սովորաբար անկայուն իրավիճակներում ներդրողների համար «ապաստան» է համարվում ոսկու, ինչպես նաև ԱՄՆ դոլարով և ճապոնական իենով արժեթղթերի գնումը: Սակայն ներկայիս ցնցումները, ի տարբերություն նախորդ տարիների, հենց ԱՄՆ-ից են բխում, իսկ Ճապոնիայում սրվել են պետական պարտքի կառավարման խնդիրները:
Դոլարի փոխարժեքը որոշակիորեն նվազել է, այդ թվում՝ տնտեսական ցուցանիշների հաշվին: Մասնավորապես, 2025 թվականի դեկտեմբերին (2024-ի դեկտեմբերի համեմատ) ԱՄՆ-ում նոր աշխատատեղերի թիվը կրճատվել է 4 անգամ (մոտ 200 հազարից հասնելով 50 հազարի):
Այս և այլ ցուցիչները ներդրողներին հիմք են տալիս ենթադրելու, որ այս տարի ԱՄՆ Դաշնային պահուստային համակարգը (Կենտրոնական բանկը) կնվազեցնի վերաֆինանսավորման դրույքաչափը՝ տնտեսությունն աշխուժացնելու համար: Սակայն դրույքաչափի նվազեցումը կարող է նվազեցնել դոլարային արժեթղթերի շահութաբերությունը, հետևաբար՝ նաև դրանց պահանջարկը: Պահանջարկի նվազմանը զուգահեռ վերջին շաբաթներին ներդրողները վաճառում են ԱՄՆ պետական պարտատոմսերը:
Ինչպես նշվում է LBMA-ի կանխատեսման մեջ, ոլորտի վերլուծաբանների հարցման հիման վրա, ամբողջ աշխարհի Կենտրոնական բանկերը 2026 թվականի ընթացքում կարող են, հաշվի առնելով նշված ռիսկերը, կրճատել իրենց դոլարային պահուստները՝ դրանք փոխարինելով այլ արժույթներով:
Առայժմ այս միտումն այնքան էլ ցայտուն չէ արտահայտված. Արժույթի միջազգային հիմնադրամի վիճակագրության համաձայն՝ 2024 թվականի IV եռամսյակում դոլարի տեսակարար կշիռը կազմել է մոտ 58,5%, իսկ 2025-ի III եռամսյակում (վերջին հասանելի տվյալները)՝ 57%-ից մի փոքր պակաս: Մյուս կողմից, ոսկու բաժինը ընդհանուր պահուստներում 15%-ից հասել է գրեթե 20%-ի:
2026-ին կանխատեսում ենք 4 տոննա ոսկի արդյունահանել․ ՀՀ ֆինանսների նախարար
JP Morgan-ի կանխատեսմամբ՝ աշխարհում կաճի ոսկու պահանջարկը ոչ միայն որպես «ներդրումային ապաստան», որը մենք հիշատակեցինք, այլև որպես ապահովագրություն համաշխարհային արժույթների արժեզրկման դեմ: Ընկերության վերլուծաբանների գնահատմամբ՝ 2026 թվականին ամբողջ աշխարհի կենտրոնական բանկերն ու ներդրողները յուրաքանչյուր եռամսյակ միջինում ավելի քան 580 տոննա ոսկի կգնեն: Արդյունքում՝ 2026 թվականի վերջին ոսկու արժեքը կգերազանցի մեկ ունցիայի դիմաց 5 000 դոլարը։
Նշենք, որ Հայաստանում ոսկի արդյունահանվում է, սակայն այն մաքուր տեսքով չի ձուլվում և արտահանվում է կիսաֆաբրիկատ համաձուլվածքների տեսքով: 2025 թվականին «Ոսկի՝ անմշակ կամ կիսամշակ» ապրանքային հոդվածով արտահանումը կազմել է մոտ 13,5 տոննա, իսկ ներմուծումը՝ մոտ 18,2 տոննա: Այդուհանդերձ, պետք է հաշվի առնել, որ այստեղ ներառված է ինչպես սեփական արտադրությունը, այնպես էլ վերավաճառքը:
Սույն հրապարակումը ներդրումային խորհուրդ չէ։
Լրահոս
0