00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:32
2 ր
Ուղիղ եթեր
09:35
25 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
55 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
3 ր
Ուղիղ եթեր
12:00
3 ր
Ուղիղ եթեր
13:00
3 ր
Ուղիղ եթեր
14:00
3 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
3 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Արարատի Ոսկետափ գյուղում ճնշումներ են քահանայի նկատմամբ․ ահազանգ Մասյացոտնի թեմից

© Photo : Official website of the Masyatsotn DioceseՈսկետափի Սուրբ Սահակ–Մեսրոպ եկեղեցի
Ոսկետափի Սուրբ Սահակ–Մեսրոպ եկեղեցի - Sputnik Արմենիա, 1920, 24.01.2026
Բաժանորդագրվել
Վարչական շրջանի ղեկավարն ու եկեղեցու կառուցման հովանավորը քահանայից պահանջել են իրենց հանձնել եկեղեցու բանալիները։
ԵՐԵՎԱՆ, 24 հունվարի – Sputnik․ Արարատի մարզի Ոսկետափ գյուղում ճնշումներ են Սուրբ Սահակ–Մեսրոպ եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Արտաշես քահանա Հակոբյանի նկատմամբ։ Տեղեկությունը հայտնում է Մասյացոտնի թեմը ֆեյսբուքյան պաշտոնական էջում (համակարգվում է կաթողիկոսի կողմից առաջնորդական տեղապահ նշանակված Հայր Ռուբեն վարդապետ Զարգարյանի և աջակիցների կողմից– խմբ․)։
Ըստ տարածված հաղորդագրության՝ ահազանգ է ստացվել, որ այսօր եկեղեցի են այցելել Ոսկետափի վարչական ղեկավար Նշան Հովհաննիսյանը և եկեղեցու կառուցման հովանավոր Համլետ Գորոյանը։ Նրանք հոգևոր հովիվ Տեր Արտաշես քահանա Հակոբյանից պահանջել են ազատել եկեղեցին և հայտնել են, որ մեկ ժամ անց վերադառնալու են՝ եկեղեցու մուտքի դռների բանալիները փոխելու նպատակով։
«Նման գործողություններն անօրինական և անթույլատրելի միջամտություն են Հայաստանյայց առաքելական Սուրբ եկեղեցու ներքին կյանքին և հոգևորականների ծառայությանը։ Հորդորում ենք անհապաղ դադարեցնել Սուրբ Սահակ–Մեսրոպ եկեղեցու բնականոն գործունեությանը խոչընդոտող բոլոր քայլերը և քահանայի նկատմամբ իրականացվող ճնշումները»,- նշված է հայտարարության մեջ։
Մասյացոտնի թեմից շեշտում են, որ եկեղեցին կառուցված է Մայր աթոռ Սուրբ Էջմիածնին սեփականության իրավունքով պատկանող հողատարածքի վրա։ Շեշտում են, որ որևէ անձ կամ մարմին իրավասու չէ կամայականորեն սեփականացնել եկեղեցին կամ միջամտել եկեղեցու գործունեությանը։
Մասյացոտնի թեմի քահանաների նկատմամբ ճնշումներ են գործադրում և սպառնում. ահազանգ
Նշենք, որ օրեր առաջ տեր Արտաշես քահանա Հակոբյանը հայտարարություն տարածեց, որ միանում է ՀԱԵ բարենորոգման նախաձեռնությանը (կաթողիկոսին գահընկեց անելու պահանջով վարչապետի և նրան սատարող 10 եպիսկոպոսների կողմից ստեղծված նախաձեռնություն –խմբ․)։ Հաջորդ օրն արդեն տեր Արտաշեսը մեկ այլ գրառում կատարեց, որում նշեց՝ ափսոսում և ցավ է ապրում իր նախորդ հայտարարության համար, որը հետևանք էր արտաքին ազդեցությամբ մոլորության, իրականությունը ճիշտ չգնահատելու և հոգեկան լարվածության։
Լրահոս
0