https://arm.sputniknews.ru/20260124/amni-arnvazn-18-nahangum-artakarg-drutjun-e-hajtararvel-dznabqi-pattsharvov-98075443.html
ԱՄՆ–ի առնվազն 18 նահանգում արտակարգ դրություն է հայտարարվել ձնաբքի պատճառով
ԱՄՆ–ի առնվազն 18 նահանգում արտակարգ դրություն է հայտարարվել ձնաբքի պատճառով
Sputnik Արմենիա
Ըստ տեղեկությունների՝ եղանակային անբարենպաստ պայմանների հետևանքով շուրջ 8000 ավիաչվերթ է չեղարկվել։ 24.01.2026, Sputnik Արմենիա
2026-01-24T16:44+0400
2026-01-24T16:44+0400
2026-01-24T16:44+0400
ամն
ձյուն
բուք
արտակարգ դրություն
https://cdn.am.sputniknews.ru/img/07e4/09/11/24493422_0:161:3071:1888_1920x0_80_0_0_26ba1bbfca3f0dd985d8ef4a54a6d0ca.jpg
ԵՐԵՎԱՆ, 24 հունվարի – Sputnik․ ԱՄՆ–ի առնվազն 18 նահանգներում արտակարգ դրություն է հայտարարվել ուժեղ ձնաբքի պատճառով։ Ինչպես հայտնում են ամերիկյան լրատվամիջոցները, տեղի իշխանությունները մարդկանց կոչ են անում մնալ տներում, չեղարկվել կամ հետաձգվել է շուրջ 8300 չվերթ։Ըստ տեղեկությունների՝ ձմեռային հզոր փոթորիկը մոլեգնում է շուրջ 40 նահանգներում՝ ձյան առատ տեղումների և սառցակալման պատճառով վտանգավոր իրավիճակ ստեղծելով մոտ 240 մլն մարդու համար։Ձնաբուք ԱՄՆ–ում. զոհեր կանՕդերևութաբանների կանխատեսումներով՝ որոշ շրջաններում հնարավոր վնասը կարող է համեմատելի լինել փոթորկի հասցրած վնասների հետ:Մոտ 140 մլն մարդ արդեն ձնաբքի մասին նախազգուշացում է ստացել։Էներգամատակարարող ընկերությունները նախապես պատրաստվում են հնարավոր հոսանքազրկումներին։ Պատրաստվածության անհրաժեշտ վիճակի են բերվել շուրջ 30 որոնողափրկարարական խմբեր:Արտակարգ իրավիճակների կառավարման դաշնային գործակալության տվյալներով՝ իշխանություններն ավելի քան 7 մլն չափաբաժին սնունդ, 600 հազար վերմակ և 300 գեներատոր են տեղակայել այն վայրերում, որտեղով սպասվում է, որ կանցնի ձմեռային փոթորիկը:«Առատաձեռն» ձմեռ. Ասիան և Եվրոպան պատվել են ձնով, բայց ամենավատն ԱՄՆ–ի վիճակն է. տեսանյութ
ամն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e4/09/11/24493422_171:0:2902:2048_1920x0_80_0_0_27cbee3ca754796c762a652bc82a9260.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ամն, ձյուն, բուք, արտակարգ դրություն
ամն, ձյուն, բուք, արտակարգ դրություն
ԱՄՆ–ի առնվազն 18 նահանգում արտակարգ դրություն է հայտարարվել ձնաբքի պատճառով
Ըստ տեղեկությունների՝ եղանակային անբարենպաստ պայմանների հետևանքով շուրջ 8000 ավիաչվերթ է չեղարկվել։
ԵՐԵՎԱՆ, 24 հունվարի – Sputnik․ ԱՄՆ–ի առնվազն 18 նահանգներում արտակարգ դրություն է հայտարարվել ուժեղ ձնաբքի պատճառով։ Ինչպես հայտնում են ամերիկյան լրատվամիջոցները, տեղի իշխանությունները մարդկանց կոչ են անում մնալ տներում, չեղարկվել կամ հետաձգվել է շուրջ 8300 չվերթ։
Ըստ տեղեկությունների՝ ձմեռային հզոր փոթորիկը մոլեգնում է շուրջ 40 նահանգներում՝ ձյան առատ տեղումների և սառցակալման պատճառով վտանգավոր իրավիճակ ստեղծելով մոտ 240 մլն մարդու համար։
Օդերևութաբանների կանխատեսումներով՝ որոշ շրջաններում հնարավոր վնասը կարող է համեմատելի լինել փոթորկի հասցրած վնասների հետ:
Մոտ 140 մլն մարդ արդեն ձնաբքի մասին նախազգուշացում է ստացել։
Էներգամատակարարող ընկերությունները նախապես պատրաստվում են հնարավոր հոսանքազրկումներին։ Պատրաստվածության անհրաժեշտ վիճակի են բերվել շուրջ 30 որոնողափրկարարական խմբեր:
Արտակարգ իրավիճակների կառավարման դաշնային գործակալության տվյալներով՝ իշխանություններն ավելի քան 7 մլն չափաբաժին սնունդ, 600 հազար վերմակ և 300 գեներատոր են տեղակայել այն վայրերում, որտեղով սպասվում է, որ կանցնի ձմեռային փոթորիկը: