https://arm.sputniknews.ru/20260123/sa-qaghaqakan-hetapndumneri-mvolucq-e-pashtpany-khachik-galstjani-kalanqi-masin-98038481.html
Ակցիա Երևանում ԵՄ գրասենյակի դիմաց. ի՞նչ է պահանջում «Հայրենիք» կուսակցության երիտթևը
Ակցիա Երևանում ԵՄ գրասենյակի դիմաց. ի՞նչ է պահանջում «Հայրենիք» կուսակցության երիտթևը
Sputnik Արմենիա
Ակցիայի մասնակիցները նամակ հանձնեցին ԵՄ գրասենյակի աշխատակցին։ 23.01.2026, Sputnik Արմենիա
2026-01-23T12:40+0400
2026-01-23T12:40+0400
2026-01-23T15:10+0400
խաչիկ գալստյան
կալանք
քաղբանտարկյալ
արսեն բաբայան
եվրամիություն
բողոքի ակցիա
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/04/10/74588344_0:139:1080:747_1920x0_80_0_0_581e7b7178fcbaa1a84de5ad4a204f8f.jpg
ԵՐԵՎԱՆ, 23 հունվարի - Sputnik. «Հայրենիք» կուսակցության երիտթևը ԵՄ պատվիրակության երևանյան գրասենյակի դիմաց բողոքի ակցիա է իրականացնում` պահանջելով արձագանքել Հայաստանում քաղբանտարկյալների խնդրին։Կուսակցության գործադիր մարմնի անդամ Բաբկեն Հարությունյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ «Հայրենիքի» նկատմամբ ճնշումներ են իրականացվում։ Նա հիշեցրեց, որ կալանքի տակ են «Հայրենիք» կուսակցության գլխավոր քարտուղար Խաչիկ Գալստյանը, ինչպես նաև Վաղարշապատի տարածքային պատասխանատու Արամ Քոչարյանը։ԵՄ անվտանգության պատասխանատուն դուրս եկավ ու վերցրեց ակցիայի մասնակիցների բերած նամակը` խոստանալով փոխանցել այն համապատասխան բաժին։Գիշերը ձերբակալվել են «Հայրենիքի» գլխավոր քարտուղարը և կուսակցության մեկ այլ անդամՓաստաբան Արսեն Բաբայանն էլ նշեց, որ եվրոպական կառույցներից ակնկալում են, որպեսզի լայն բացեն իրենց աչքերը։ Ըստ փաստաբանի՝ ԵՄ-ն, որը ջանք չի խնայում դատական և իրավական համակարգը բարեփոխելու համար, պետք է հակառակ կողմից էլ տեսնի, թե ինչ է կատարվում։Բաբայանը նաև հայտնեց, որ հունվարի 22-ին տեսակցել է «Հայրենիք» կուսակցության գլխավոր քարտուղար Խաչիկ Գալստյանին։Նա շեշտեց՝ սա խոսում է իշխանությունների կողմից քաղաքական ու հանրային գործիչների, ինչպես նաև ընդդիմադիր կեցվածքով անձանց նկատմամբ քաղաքական հետապնդումների մոլուցքի մասին։ Բաբայանը վստահ է՝ սա արվում է, որպեսզի ընտրություններից առաջ վախի մթնոլորտ ստեղծվի ու բոլորը մտածեն՝ իշխանություններին հակառակ կարծիք արտահայտելու դեպքում կբանտարկվեն։Հիշեցնենք, որ Խաչիկ Գալստյանը մեղադրվում է Վաղարշապատի ընտրություններում ընտրակաշառք բաժանելու մեջ։ Գալստյանը ձերբակալվել է դեկտեմբերի 29-ի լույս 30-ի գիշերը, կալանավորվել դեկտեմբերի 30-ին՝ 2 ամսով։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/04/10/74588344_17:0:1080:797_1920x0_80_0_0_8cf27025eb7cd83ebbed19adafe72b08.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
խաչիկ գալստյան, կալանք, քաղբանտարկյալ, արսեն բաբայան, եվրամիություն, բողոքի ակցիա
խաչիկ գալստյան, կալանք, քաղբանտարկյալ, արսեն բաբայան, եվրամիություն, բողոքի ակցիա
Ակցիա Երևանում ԵՄ գրասենյակի դիմաց. ի՞նչ է պահանջում «Հայրենիք» կուսակցության երիտթևը
12:40 23.01.2026 (Թարմացված է: 15:10 23.01.2026) Ակցիայի մասնակիցները նամակ հանձնեցին ԵՄ գրասենյակի աշխատակցին։
ԵՐԵՎԱՆ, 23 հունվարի - Sputnik. «Հայրենիք» կուսակցության երիտթևը ԵՄ պատվիրակության երևանյան գրասենյակի դիմաց բողոքի ակցիա է իրականացնում` պահանջելով արձագանքել Հայաստանում քաղբանտարկյալների խնդրին։
Կուսակցության գործադիր մարմնի անդամ Բաբկեն Հարությունյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ «Հայրենիքի» նկատմամբ ճնշումներ են իրականացվում։ Նա հիշեցրեց, որ կալանքի տակ են «Հայրենիք» կուսակցության գլխավոր քարտուղար Խաչիկ Գալստյանը, ինչպես նաև Վաղարշապատի տարածքային պատասխանատու Արամ Քոչարյանը։
«Մենք հրավիրում ենք ԵՄ-ի ուշադրությունը նշված հարցի վրա, ցանկանում ենք նաև` հանրությունն ավելի լավ տեղյակ լինի նման իրադարձություններից։ Նամակ ենք փոխանցում ԵՄ-ին ու սրանով փորձում ենք իրացնել քաղբանտարկյալների իրավունքները»,- նշեց Հարությունյանը։
ԵՄ անվտանգության պատասխանատուն դուրս եկավ ու վերցրեց ակցիայի մասնակիցների բերած նամակը` խոստանալով փոխանցել այն համապատասխան բաժին։
Փաստաբան Արսեն Բաբայանն էլ նշեց, որ եվրոպական կառույցներից ակնկալում են, որպեսզի լայն բացեն իրենց աչքերը։ Ըստ փաստաբանի՝ ԵՄ-ն, որը ջանք չի խնայում դատական և իրավական համակարգը բարեփոխելու համար, պետք է հակառակ կողմից էլ տեսնի, թե ինչ է կատարվում։
Բաբայանը նաև հայտնեց, որ հունվարի 22-ին տեսակցել է «Հայրենիք» կուսակցության գլխավոր քարտուղար Խաչիկ Գալստյանին։
«Չկա որևէ տվյալ, փաստ, որը հիմնավոր կասկածի նվազ շեմով կարող էր նման լինել հանցագործություն կատարելու դեպքին։ Գալստյանին կալանքի տակ պահելու որևէ հիմք գոյություն չունի՝ սկսած իր կենսագրությունից, անցած ուղուց։ Չնայած մենք համաձայն չենք, որովհետև հիմնավոր կասկածի շեմը հաղթահարված չէ, բայց նույնիսկ այդ դեպքում էլ այլընտրանքային խափանման միջոցներ կարելի էր կիրառել»,- ասաց Բաբայանը։
Նա շեշտեց՝ սա խոսում է իշխանությունների կողմից քաղաքական ու հանրային գործիչների, ինչպես նաև ընդդիմադիր կեցվածքով անձանց նկատմամբ քաղաքական հետապնդումների մոլուցքի մասին։ Բաբայանը վստահ է՝ սա արվում է, որպեսզի ընտրություններից առաջ վախի մթնոլորտ ստեղծվի ու բոլորը մտածեն՝ իշխանություններին հակառակ կարծիք արտահայտելու դեպքում կբանտարկվեն։
Հիշեցնենք, որ Խաչիկ Գալստյանը մեղադրվում է Վաղարշապատի ընտրություններում ընտրակաշառք բաժանելու մեջ։ Գալստյանը ձերբակալվել է դեկտեմբերի 29-ի լույս 30-ի գիշերը,
կալանավորվել դեկտեմբերի 30-ին՝ 2 ամսով։