https://arm.sputniknews.ru/20260123/narek-samsvonjany-krkin-teghapvokhvel-e-hivandanvoc-98058446.html
Նարեկ Սամսոնյանը կրկին տեղափոխվել է հիվանդանոց
Նարեկ Սամսոնյանը կրկին տեղափոխվել է հիվանդանոց
Sputnik Արմենիա
Հացադուլի մեջ գտնվող Նարեկ Սամսոնյանն այս պահին գտնվում է «Իզմիրլյան» բժշկական կենտրոնում։ 23.01.2026, Sputnik Արմենիա
2026-01-23T19:31+0400
2026-01-23T19:31+0400
2026-01-23T20:29+0400
նարեկ սամսոնյան
տիգրան աբրահամյան
հացադուլ
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/01/09/97604980_0:0:1000:563_1920x0_80_0_0_26c8f2ee34cc57213d875ec11451785e.jpg
ԵՐԵՎԱՆ, 23 հունվարի – Sputnik. «Իմնեմնիմի» հաղորդաշարի համահեղինակ Նարեկ Սամսոնյանը կրկին տեղափոխվել է հիվանդանոց։ Այս մասին ֆեյսբուքյան գրառմամբ հայտնել է ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։Նշենք, որ հունվարի 22-ին Նարեկ Սամսոնյանին տեղափոխել էին «Իզմիրլյան» բժշկական կենտրոն, որտեղ նա բժշկի ցուցումով դադարեցրել էր 14 օր առաջ հայտարարած հացադուլը, սակայն որոշ ժամանակ անց նրան կրկին տեղափոխել են քրեակատարողական հիմնարկ, և նա հայտարարել էր, որ շարունակում է հացադուլը։Ավելի ուշ Սամսոնյանի պաշտպան Ռուբեն Մելիքյանը հայտնել է, որ հոսպիտալացումից անմիջապես հետո սկսել է Նարեկի հետհացադուլային թերապիան։ Բժշկական անհրաժեշտ միջամտություն է իրականացվում՝ Սամսոնյանին նախապատրաստելու վիրահատությանը։Մելիքյանը նաև հայտնել է, որ այսօր բողոքարկել է Սամսոնյանի կալանքը երեք ամսով երկարաձգելու մասին դատավոր Մանվել Շահվերդյանի որոշումը, ինչպես նաև նախապատրաստում է նոր հանգամանքների ուժով նրա կալանքը վեանայելու միջնորդություն։Հիշեցնենք` դիմակավորված ուժայինները նոյեմբերի 13-ի առավոտյան ներխուժեցին «Իմնեմնիմի» հաղորդաշարի հեղինակներ Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի տներ և ձերբակալեցին նրանց։ Դրանից հետո «Անտիֆեյքի» գրասենյակում խուզարկություններ իրականացվեցին, առգրավվեց ամբողջ տեխնիկան։Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի դեմ քրեական վարույթ է նախաձեռնվել ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի վիրավորանքին արձագանքելու համար։ Նրանք մեղադրվում են «Խուլիգանություն՝ հաղորդակցման միջոցների օգտագործմամբ» հոդվածի հատկանիշներով։ Ավելի ուշ Սամսոնյանն ու Սաղաթելյանը կալանավորվեցին։Հունվարի 9-ին դատարանը 3 ամսով երկարացրեց նրանց կալանքը։Հունվարի 9–ին Նարեկ Սամսոնյանը հացադուլ է հայտարարել։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/01/09/97604980_0:0:1000:750_1920x0_80_0_0_a48df3f2f3b0251fd3d33379297f8e46.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
նարեկ սամսոնյան, տիգրան աբրահամյան, հացադուլ
նարեկ սամսոնյան, տիգրան աբրահամյան, հացադուլ
Նարեկ Սամսոնյանը կրկին տեղափոխվել է հիվանդանոց
19:31 23.01.2026 (Թարմացված է: 20:29 23.01.2026) Հացադուլի մեջ գտնվող Նարեկ Սամսոնյանն այս պահին գտնվում է «Իզմիրլյան» բժշկական կենտրոնում։
ԵՐԵՎԱՆ, 23 հունվարի – Sputnik. «Իմնեմնիմի» հաղորդաշարի համահեղինակ Նարեկ Սամսոնյանը կրկին տեղափոխվել է հիվանդանոց։ Այս մասին
ֆեյսբուքյան գրառմամբ հայտնել է ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։
Նշենք, որ հունվարի 22-ին Նարեկ Սամսոնյանին
տեղափոխել էին «Իզմիրլյան» բժշկական կենտրոն, որտեղ նա բժշկի ցուցումով դադարեցրել էր 14 օր առաջ հայտարարած հացադուլը, սակայն որոշ ժամանակ անց նրան կրկին տեղափոխել են քրեակատարողական հիմնարկ, և նա հայտարարել էր, որ շարունակում է հացադուլը։
«Հացադուլի մեջ գտնվող Նարեկ Սամսոնյանն այս պահին արդեն «Իզմիրլյան» բժշկական կենտրոնում է: Նրա առողջական վիճակի, իրավական ընթացակարգերի և հետագա ընթացքի մասին դեռ առիթ կլինի խոսել, սակայն արձանագրենք, որ Նարեկի նկատմամբ քաղաքական հետապնդումները շարունակվում են` իրենց ծանր ու անկանխատեսելի հետևանքներով»,–գրել է Աբրահամյանը։
Ավելի ուշ Սամսոնյանի պաշտպան
Ռուբեն Մելիքյանը հայտնել է, որ հոսպիտալացումից անմիջապես հետո սկսել է Նարեկի հետհացադուլային թերապիան։ Բժշկական անհրաժեշտ միջամտություն է իրականացվում՝ Սամսոնյանին նախապատրաստելու վիրահատությանը։
Մելիքյանը նաև հայտնել է, որ այսօր բողոքարկել է Սամսոնյանի կալանքը երեք ամսով երկարաձգելու մասին դատավոր Մանվել Շահվերդյանի որոշումը, ինչպես նաև նախապատրաստում է նոր հանգամանքների ուժով նրա կալանքը վեանայելու միջնորդություն։
Հիշեցնենք` դիմակավորված ուժայինները նոյեմբերի 13-ի առավոտյան
ներխուժեցին «Իմնեմնիմի» հաղորդաշարի հեղինակներ
Նարեկ Սամսոնյանի և
Վազգեն Սաղաթելյանի տներ և ձերբակալեցին նրանց։ Դրանից հետո «Անտիֆեյքի» գրասենյակում խուզարկություններ իրականացվեցին, առգրավվեց ամբողջ տեխնիկան։
Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի դեմ
քրեական վարույթ է նախաձեռնվել ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի վիրավորանքին արձագանքելու համար։ Նրանք մեղադրվում են «Խուլիգանություն՝ հաղորդակցման միջոցների օգտագործմամբ» հոդվածի հատկանիշներով։ Ավելի ուշ
Սամսոնյանն ու
Սաղաթելյանը կալանավորվեցին։
Հունվարի 9-ին դատարանը 3 ամսով
երկարացրեց նրանց կալանքը։
Հունվարի 9–ին Նարեկ Սամսոնյանը հացադուլ է հայտարարել։