https://arm.sputniknews.ru/20260123/iranum-ankargutjunneri-hetevanqvov-vnasvel-en-hajkakan-erku-ekegheciner-araghchi-98062795.html
Իրանում անկարգությունների հետևանքով վնասվել են հայկական երկու եկեղեցիներ. Արաղչի
Իրանում անկարգությունների հետևանքով վնասվել են հայկական երկու եկեղեցիներ. Արաղչի
Sputnik Արմենիա
Իրանում տեղի ունեցած զինված անկարգությունների հետևանքով զոհվել է 3117 մարդ։ 23.01.2026, Sputnik Արմենիա
2026-01-23T22:20+0400
2026-01-23T22:20+0400
2026-01-23T22:43+0400
իրանի իսլամական հանրապետություն
եկեղեցի
անկարգություններ
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/01/0e/97755084_0:0:1601:901_1920x0_80_0_0_a83a560ed0e0d6751c630df0909e2c78.jpg
ԵՐԵՎԱՆ, հունվարի 23 — Sputnik. Իրանում տեղի ունեցած անկարգությունների հետևանքով վնասվել են հայկական երկու եկեղեցիներ։ Այս մասին Telegram–ի իր ալիքում հայտնել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին։Անկարգությունների հետևանքով վնասվել են 305 շտապօգնության մեքենաներ և ավտոբուսներ, 24 բենզալցակայաններ, 700 մթերային խանութներ, 300 առանձնատներ, բանկերի 750 մասնաճյուղեր, կառավարական 414 շենքեր, ոստիկանական 749 բաժանմունքներ, 120 «Բասիջ» (իրանական կամավորականների-խմբ.) կենտրոններ, 200 դպրոցներ, 350 մզկիթներ, 15 գրադարաններ, 2 հայկական եկեղեցիներ, ավտոբուսի 253 կանգառներ, 600 բանկոմատներ և 800 մեքենաներ։Անկարգությունների հետևանքով զոհվել է 3117 մարդ։Իրանում բողոքի ակցիաները սկսվել էին 2025 թվականի դեկտեմբերի վերջին՝ տեղական արժույթի՝ իրանական ռիալի արժեզրկման պատճառով։ Ավելի ուշ Իրանի մի շարք քաղաքներում բողոքի ակցիաները վերաճել են անկարգությունների և ոստիկանության հետ բախումների, իսկ կարգախոսները ձեռք են բերել քաղաքական բնույթ: Ցուցարարների թվում էին նաև 1979 թվականին գահընկեց արված իրանական շահի որդի Ռեզա Փահլավիի կողմնակիցները: Իրանիազգային անվտանգության բարձրագույն խորհուրդը մեղադրել է ԱՄՆ-ին և Իսրայելին Իսլամական Հանրապետությունում անկարգություններ կազմակերպելու մեջ:
իրանի իսլամական հանրապետություն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/01/0e/97755084_0:0:1485:1114_1920x0_80_0_0_519c6247f428ca219a5dc4589d2ac1d1.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
իրանի իսլամական հանրապետություն, եկեղեցի, անկարգություններ
իրանի իսլամական հանրապետություն, եկեղեցի, անկարգություններ
Իրանում անկարգությունների հետևանքով վնասվել են հայկական երկու եկեղեցիներ. Արաղչի
22:20 23.01.2026 (Թարմացված է: 22:43 23.01.2026) Իրանում տեղի ունեցած զինված անկարգությունների հետևանքով զոհվել է 3117 մարդ։
ԵՐԵՎԱՆ, հունվարի 23 — Sputnik. Իրանում տեղի ունեցած անկարգությունների հետևանքով վնասվել են հայկական երկու եկեղեցիներ։ Այս մասին Telegram–ի իր ալիքում հայտնել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին։
Նա տեղեկատվություն է հրապարակել երկրում անկարգությունների ֆոնին պատճառված վնասի և մարդկային կորուստների մասին։ Հայտարարությունը արվել է ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի՝ սոցիալական ցանցերում արված գրառմանն ի պատասխան։
Անկարգությունների հետևանքով վնասվել են 305 շտապօգնության մեքենաներ և ավտոբուսներ, 24 բենզալցակայաններ, 700 մթերային խանութներ, 300 առանձնատներ, բանկերի 750 մասնաճյուղեր, կառավարական 414 շենքեր, ոստիկանական 749 բաժանմունքներ, 120 «Բասիջ» (իրանական կամավորականների-խմբ.) կենտրոններ, 200 դպրոցներ, 350 մզկիթներ, 15 գրադարաններ, 2 հայկական եկեղեցիներ, ավտոբուսի 253 կանգառներ, 600 բանկոմատներ և 800 մեքենաներ։
Անկարգությունների հետևանքով
զոհվել է 3117 մարդ։
Իրանում բողոքի ակցիաները սկսվել էին 2025 թվականի դեկտեմբերի վերջին՝ տեղական արժույթի՝ իրանական ռիալի արժեզրկման պատճառով։ Ավելի ուշ Իրանի մի շարք քաղաքներում բողոքի ակցիաները վերաճել են անկարգությունների և ոստիկանության հետ բախումների, իսկ կարգախոսները ձեռք են բերել քաղաքական բնույթ: Ցուցարարների թվում էին նաև 1979 թվականին գահընկեց արված իրանական շահի որդի Ռեզա Փահլավիի կողմնակիցները: Իրանիազգային անվտանգության բարձրագույն խորհուրդը մեղադրել է ԱՄՆ-ին և Իսրայելին Իսլամական Հանրապետությունում անկարգություններ կազմակերպելու մեջ: