https://arm.sputniknews.ru/20260123/inqnurujn-e-shnchum-bki-tnoreny-vagif-khachatrjani-virahatutjan-masin-98056737.html
Ինքնուրույն է շնչում. ԲԿ–ի տնօրենը` Վագիֆ Խաչատրյանի վիրահատության մասին
Ինքնուրույն է շնչում. ԲԿ–ի տնօրենը` Վագիֆ Խաչատրյանի վիրահատության մասին
Sputnik Արմենիա
«Նորք–Մարաշ» բժշկական կենտրոնի տնօրենը կարծում է, որ Վագիֆ Խաչատրյանը կապրի մինչև խոր ծերություն։ 23.01.2026, Sputnik Արմենիա
2026-01-23T21:05+0400
2026-01-23T21:05+0400
2026-01-23T21:05+0400
հայաստան
վագիֆ խաչատրյան
վիրահատություն
գերի
ադրբեջան
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/01/17/98057454_0:0:1920:1080_1920x0_80_0_0_92f9814a4ec5d11b951c01ebec3c83e7.jpg
ԵՐԵՎԱՆ, 23 հունվարի – Sputnik․ Ադրբեջանական գերությունից վերադարձած Վագիֆ Խաչատրյանին վիրահատել են աորտայի փականը կենսաբանական պրոթեզով փոխարինելու համար։ Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց «Նորք-Մարաշ» բժշկական կենտրոնի տնօրեն Միքայել Ադամյանը։Հունվարի 22-ին տեղեկացրել էինք, որ Վագիֆ Խաչատրյանին վիրահատել են, վիրահատությունն անցել է հարթ, առանց բարդությունների։ Նա տեղափոխվել է ինտենսիվ թերապիայի բաժանմունք։Այսօր երեկոյան արդեն բժիշկները նախատեսում են հիվանդին ոտքի կանգնեցնելու առաջին փորձն անել։ Վերականգնման լավ դինամիկայի դեպքում նա կտեղափոխվի սովորական հիվանդասենյակ։Բժշկական կենտրոնի տնօրենը հիշեցրեց, որ Խաչատրյանի մոտ սրտի արատ էին ախտորոշել տարիներ առաջ, և նա պետք է վիրահատվեր 2023 թվականին: Հենց այդ նպատակով էլ նա այն ժամանակ Արցախից Հայաստան էր գալիս, սակայն գերեվարվել էր ադրբեջանցիների կողմից։Չնայած բուժման երկարատև դադարին՝ հիվանդի սիրտը քիչ է տուժել։ Ինչպես բժիշկն է նշում, տոկուն սիրտ ունի, Վագիֆ Խաչատրյանն ինքն էլ է տոկունություն դրսևորել։Վիրահատությունից առաջ Խաչատրյանին թույլ են տվել տեսակցել ընտանիքի անդամների հետ, նրան այցելել են կինը, դուստրերն ու թոռնիկները։ Ադամյանի խոսքով՝ հանդիպումը շատ զգացմունքային է անցել և դրական ազդեցություն է ունեցել հիվանդի վրա։Բժշկական կենտրոնի տնօրենի խոսքով՝ նախկինում տեղի ունեցած իրադարձությունների (ադրբեջանական գերության մեջ գտնվելու) հետ կապված թեմաները գիտակցաբար չեն բարձրացվել լրացուցիչ սթրեսից խուսափելու համար: Հավանաբար հիվանդն ինքն էլ դեռ պատրաստ չէ վերհիշել այդ ամենը: Ադամյանն ընդգծեց՝ այս փուլում ամենակարևորը Վագիֆ Խաչատրյանի ընդհանուր վիճակն է, դրական տրամադրվածությունը, ինչը չափազանց կարևոր է վերականգնման համար։Հիշեցնենք` անհետաձգելի բուժօգնություն ստանալու համար Արցախից Հայաստան տեղափոխվող Վագիֆ Խաչատրյանին Ադրբեջանի սահմանապահ ծառայության ներկայացուցիչները առևանգեցին 2023թ–ի հուլիսի 29–ին։ Ավելի ուշ հայտնի դարձավ, որ նրան մեղադրանք է ներկայացվել, ըստ որի` Վագիֆ Խաչատրյանն իբր հանցավոր խումբ է ստեղծել, որը 1991թ. դեկտեմբերի 21-ին մասնակցել է Խոջալուի շրջանի Մեշալի գյուղի բնակիչների դեմ հանցագործությունների։ Բաքվի դատարանը 2023 թվականի նոյեմբերին նրան դատապարտեց 15 տարվա ազատազրկման։2025 թվականի հունվարի 14–ին հայտնի դարձավ, որ Ադրբեջանը Հայաստանին է փոխանցել 4 գերի, այդ թվում` Վագիֆ Խաչատրյանին:
ադրբեջան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Ինքնուրույն է շնչում. ԲԿ–ի տնօրենը` Վագիֆ Խաչատրյանի վիրահատության մասին
Sputnik Արմենիա
Ինքնուրույն է շնչում. ԲԿ–ի տնօրենը` Վագիֆ Խաչատրյանի վիրահատության մասին
2026-01-23T21:05+0400
true
PT1M17S
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/01/17/98057454_87:0:1527:1080_1920x0_80_0_0_e5eaf48e31feb4d8375ecd2e710384cd.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, վագիֆ խաչատրյան, վիրահատություն, գերի, ադրբեջան, видео
հայաստան, վագիֆ խաչատրյան, վիրահատություն, գերի, ադրբեջան, видео
Ինքնուրույն է շնչում. ԲԿ–ի տնօրենը` Վագիֆ Խաչատրյանի վիրահատության մասին
«Նորք–Մարաշ» բժշկական կենտրոնի տնօրենը կարծում է, որ Վագիֆ Խաչատրյանը կապրի մինչև խոր ծերություն։
ԵՐԵՎԱՆ, 23 հունվարի – Sputnik․ Ադրբեջանական գերությունից վերադարձած Վագիֆ Խաչատրյանին վիրահատել են աորտայի փականը կենսաբանական պրոթեզով փոխարինելու համար։
Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց «Նորք-Մարաշ» բժշկական կենտրոնի տնօրեն Միքայել Ադամյանը։
Հունվարի 22-ին տեղեկացրել էինք, որ
Վագիֆ Խաչատրյանին վիրահատել են,
վիրահատությունն անցել է հարթ, առանց բարդությունների։ Նա տեղափոխվել է ինտենսիվ թերապիայի բաժանմունք։
«Բարդություններ չկան։ Վիճակը գնահատվում է կայուն ծանր, ինչը լիովին համապատասխանում է կրած վիրահատական միջամտության բնույթին և ծավալին: Ինքնուրույն է շնչում, լիարժեք գիտակցություն ունի և շփվում է»,- ասաց Ադամյանը։
Այսօր երեկոյան արդեն բժիշկները նախատեսում են հիվանդին ոտքի կանգնեցնելու առաջին փորձն անել։ Վերականգնման լավ դինամիկայի դեպքում նա կտեղափոխվի սովորական հիվանդասենյակ։
Բժշկական կենտրոնի տնօրենը հիշեցրեց, որ Խաչատրյանի մոտ սրտի արատ էին ախտորոշել տարիներ առաջ, և նա պետք է վիրահատվեր 2023 թվականին: Հենց այդ նպատակով էլ նա այն ժամանակ Արցախից Հայաստան էր գալիս, սակայն գերեվարվել էր ադրբեջանցիների կողմից։
Չնայած բուժման երկարատև դադարին՝ հիվանդի սիրտը քիչ է տուժել։ Ինչպես բժիշկն է նշում, տոկուն սիրտ ունի, Վագիֆ Խաչատրյանն ինքն էլ է տոկունություն դրսևորել։
«Այն հիվանդները, որոնք անցնում են փականի փոխարինման վիրահատություն, բժիշկների ցուցումներին հետևելու և առողջ ապրելակերպի շնորհիվ երկար են ապրում: Նա բավականին ամուր և առողջ մարդ է, կարծում եմ` կապրի մինչև խոր ծերություն»,- ընդգծեց Ադամյանը։
Վիրահատությունից առաջ Խաչատրյանին թույլ են տվել տեսակցել ընտանիքի անդամների հետ, նրան այցելել են կինը, դուստրերն ու թոռնիկները։ Ադամյանի խոսքով՝ հանդիպումը շատ զգացմունքային է անցել և դրական ազդեցություն է ունեցել հիվանդի վրա։
Բժշկական կենտրոնի տնօրենի խոսքով՝ նախկինում տեղի ունեցած իրադարձությունների (ադրբեջանական գերության մեջ գտնվելու) հետ կապված թեմաները գիտակցաբար չեն բարձրացվել լրացուցիչ սթրեսից խուսափելու համար: Հավանաբար հիվանդն ինքն էլ դեռ պատրաստ չէ վերհիշել այդ ամենը: Ադամյանն ընդգծեց՝ այս փուլում ամենակարևորը Վագիֆ Խաչատրյանի ընդհանուր վիճակն է, դրական տրամադրվածությունը, ինչը չափազանց կարևոր է վերականգնման համար։
Հիշեցնենք` անհետաձգելի բուժօգնություն ստանալու համար Արցախից Հայաստան տեղափոխվող Վագիֆ Խաչատրյանին Ադրբեջանի սահմանապահ ծառայության ներկայացուցիչները
առևանգեցին 2023թ–ի հուլիսի 29–ին։ Ավելի ուշ հայտնի դարձավ, որ նրան մեղադրանք է ներկայացվել, ըստ որի` Վագիֆ Խաչատրյանն իբր հանցավոր խումբ է ստեղծել, որը 1991թ. դեկտեմբերի 21-ին մասնակցել է Խոջալուի շրջանի Մեշալի գյուղի բնակիչների դեմ հանցագործությունների։ Բաքվի դատարանը 2023 թվականի նոյեմբերին նրան
դատապարտեց 15 տարվա ազատազրկման։
2025 թվականի հունվարի 14–ին
հայտնի դարձավ, որ Ադրբեջանը Հայաստանին է փոխանցել 4 գերի, այդ թվում` Վագիֆ Խաչատրյանին: