00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
6 ր
Ուղիղ եթեր
09:34
26 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:32
2 ր
Ուղիղ եթեր
09:35
25 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
55 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ՀՀ-ն կհոգա Արցախից տեղափոխված անձանց առողջական և սոցիալական ծախսերը. նախարար

Բաժանորդագրվել
Արեն Թորոսյանը չպատասխանեց հարցին` արդյոք Արցխում դեռ հայեր կան։
ԵՐԵՎԱՆ, 23 հունվարի – Sputnik. Հայաստանի Հանրապետությունը կհոգա այսօր Արցախից Հայաստան տեղափոխված անձանց առողջական և սոցիալական ծախսերը։ Լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը՝ հավելելով, որ արդեն իսկ համապատասխան գերատեսչությունների մասնագետները զբաղվում են այդ հարցերով։ Թորոսյանը այլ մանրամասներ չհայտնեց՝ հորդորելով չմիջամտել այդ մարդկանց անձնական կյանքին։
«Ինչ-որ ժամանակ կանցնի, եթե նրանցից ոմանք կցանկանան խոսել, ապա դա իրենց որոշելիքն է։ Նրանց հարցերով զբաղվում են. ինչպես տեսնում եք՝ Հայաստան տեղափոխվելու նրանց դիմումը բավարարվել է»,– ասաց Թորոսյանը։
Նախարարը վստահեցրեց, որ տեղափոխվածները դիմումները գրել են իրենց ցանկությամբ, և երկու երկրների՝ Հայաստանի և Ադրբեջանի գործակցությամբ գործընթացը կայացել է։
«Դիմումը երբ են գրել» հարցին նախարարը հստակ պատասխան չտվեց՝ ասելով միայն, թե գործընթացն այսօր հասել է իր վերջնակետին։
Պատասխան չեղավ նաև հարցին՝ արդյոք բոլորը հայե՞ր են, թե՞ այլ ազգության մարդիկ էլ կան։
«Չեմ կարող պատասխանել այդ հարցին. մենք այս պահին ունենք 11 անձ՝ 10 մեր հայրենակից Ղարաբաղից և մեկ ՀՀ քաղաքացի»,– նշեց նա
Դիտարկմանը, որ Արցախի հայաթափումից երկու տարի է անցել, և այդ քաղաքացիները մտադիր չէին գալ Հայաստան, իսկ ադրբեջանական ԶԼՄ-ները պարբերաբար տեսանյութեր էին տարածում, որտեղ հայերը կա՛մ «հանցագործ» էին որակվում, կա՛մ շնորհակալություն էին հայտնում Ադրբեջանին՝ ինչպե՞ս եղավ, որ 11-ը միանգամից դիմում գրեցին, Թորոսյանը կրկին չպատասխանեց ըստ էության։
«Կարծում եմ, որ եթե մեր քաղաքացիները և նաև մեր հայրենակիցները ցանկություն ունեն վերադառնալ և գալ Հայաստանի Հանրապետությունում ապրելու, մենք այդ ամեն ինչը պետք է բավարարենք, մնացածը կարևոր չէ։ Չեմ ուզում հղում տալ մեր հարևան պետության մամուլի հրապարակումներին։ Այս պահին ունենք այս իրավիճակը և պատշաճ զբաղվում ենք»,– ասաց նախարարը։
Նշենք, որ 2023 թվականի սեպտեմբերին սկսված բռնի տեղահանումից հետո մի քանի հայ էր մնացել Արցախում։ Այսօր ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը հայտնեց, որ Արցախից 11 անձ է տեղափոխվել Հայաստան։
Հիշեցնենք` Ադրբեջանը 2023 թվականի սեպտեմբերի 19–ին լայնամասշտաբ հարձակում սկսեց Արցախի դեմ։ Սեպտեմբերի 20–ին Արցախի իշխանությունն ընդունեց կրակի դադարեցման վերաբերյալ առաջարկությունը: Սեպտեմբերի 24-ին սկսվեց արցախցիների բռնի տեղահանումը։ ՀՀ ներքին գործերի նախարարության միգրացիայի և քաղաքացիության ծառայության տվյալներով՝ 2023 թվականի սեպտեմբերից հետո Արցախից 115 365 մարդ է բռնի տեղահանվել։
Լրահոս
0