00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
On air
07:00
240 ր
On air
12:00
180 ր
On air
17:00
180 ր
On air
22:00
120 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

2025 թվականին Հայաստանում շուրջ 400 խաղալիք է ոչնչացվել. Կոտոլյան

© Sputnik / Екатерина ЧесноковаԽաղալիքներ. արխիվային լուսանկար
Խաղալիքներ. արխիվային լուսանկար - Sputnik Արմենիա, 1920, 23.01.2026
Բաժանորդագրվել
Տեսչական մարմնի ղեկավարը ներկայացրեց Հայաստանում առաջին անգամ կիրառված փորձաքննության արդյունքները։
ԵՐԵՎԱՆ, 23 հունվարի – Sputnik. 2025 թվականի ընթացքում Հայաստանում շուրջ 400 խաղալիք է ոչնչացվել։ 2025 թ. իրենց աշխատանքների ամփոփիչ մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին հայտնեց ՀՀ շուկայի վերահսկողության տեսչական մարմնի ղեկավար Արմեն Կոտոլյանը:
Նա նշեց, որ խաղալիքների, ցածրաոլտ սարքավորումների, երեխաների և դեռահասների համար արտադրանք, չափումների միասնականության ապահովման ոլորտներում հիմնական ռիսկը պայմանավորված է առանց մակնշման և համապատասխանության փաստաթղթերի ուղեկցությամբ արտադրանքները շուկայում վաճառելու հանգամանքով։
Կոտոլյանի խոսքով` 111 ստուգում է անցկացվել, և 83 անհամապատասխանություն է հայտնաբերվել։
Ոլորտի 14 տնտեսվարողի ներկայացրած խաղալիքներից վերցվել է 21 փորձանմուշ, որից 4–ում հայտնաբերվել է անվտանգության ցուցանիշների խախտում։
«Փորձաքննությունն իրականացվել է տեսչական մարմնի լաբորատորիայում, և արդյունքում ոչնչացվել է շուրջ 400 խաղալիք»,– ասաց տեսչական մարմնի ղեկավարը։
Նա ընդգծեց, որ այսպիսի փորձաքննություն Հայաստանում կիրառվել է առաջին անգամ, և դա շարունակական է լինելու նաև 2026 թվականին։
«Երևան սիթի»-ում վտանգավոր խաղալիքներ են հայտնաբերվել․ դրանց իրացումը կասեցվել է
Լրահոս
0