https://arm.sputniknews.ru/20260122/zvohvatsneri-harazatnery-pahanjum-en-arcakhic-berel-irenc-vordineri-atshjunnery-98001959.html
Զոհվածների հարազատները պահանջում են Արցախից բերել իրենց որդիների աճյունները
Զոհվածների հարազատները պահանջում են Արցախից բերել իրենց որդիների աճյունները
Sputnik Արմենիա
Հարազատների խոսքով` ՀՀ պատկան մարմիններն արդեն 2 տարի է իրենց խամբում են։ 22.01.2026, Sputnik Արմենիա
2026-01-22T12:04+0400
2026-01-22T12:04+0400
2026-01-22T12:39+0400
արցախ
զոհ
բողոքի ակցիա
երևան
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/01/16/98002155_0:0:1278:719_1920x0_80_0_0_2004d1f26ceb4688e5c83fc96d0c8db2.jpg
Պատերազմում զոհված զինծառայողների ծնողները կառավարության շենքի դիմաց են և պահանջում են հանդիպում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ Նրանք հորդորում են բանակցել և հասնել Արցախում մնացած իրենց որդիների աճյունների վերադարձին։ Ծնողները նաև ստորագրահավաք են իրականացրել և մտադիր են երթով շարժվել դեպի ԱԳՆ ու Ֆրանսիայի դեսպանատուն։Նա հավելեց, որ ևս մեկ նամակ են ուղարկել Կարմիր խաչի միջազգային կոմիտեի Ժնևի գրասենյակ։ Նամակ կփոխանցեն նաև Ֆրանսիայի դեսպանատուն։«Որովհետև Արցախի հանձնումը տեղի է ունեցել Մակրոնի և ԵՄ-ի «քավորությամբ»։ Եթե Մակրոնը հայտարարում էր, որ ստորագրումից հետո արցախցիների բոլոր հումանիտար խնդիրները պետք է լուծվեն, ուրեմն՝ պահանջելու ենք, որ հայտարարությունից անցնեն գործի»,– նշեց Ռուզաննա Ստեփանյանը։Զոհված զինծառայող Սասուն Ավանեսյանի քույրը՝ Բելլա Գալստյանը, նշեց, որ Հայաստան եկած օրվանից դիմել են տարբեր կառույցների, այդ թվում՝ հումանիտար։ Նրա խոսքով՝ բոլոր մարմիններին դիմել են մի քանի անգամ։Ըստ նրա՝ երկրորդ անգամ Փաշինյանը նամակը հասցեագրել է Ազգային անվտանգության ծառայությանը, սակայն մինչ օրս որևէ նորություն չկա։2023 թվականին սեպտեմբերին զոհված Արթուր Արզումանյանի հայրը` Բորիկ Արզումանյանն էլ հայտարարեց, թե զոհվածների հարազատներն արդեն 2 տարի է խաբում են։Ակցիայի մասնակիցները կառավարության գլխավոր մասնաշենքի մոտից շարժվեցին դեպի ԱԳՆ, որտեղ ավելի քան 30 ծնողների ստորագրությամբ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանին ուղղված նամակ փոխանցեցին։ Նամակում նրանք հիշեցրել են, որ ստեղծված հումանիտար իրավիճակի պատասխանատվությունն ընկնում է երկրի ղեկավարության, այդ թվում ՝ արտաքին գործերի նախարարի և վարչապետ Նիկոլ Փաշինյանի վրա: Ծնողները պահանջում են 2-3 օրվա ընթացքում ընդունել իրենց: Այդտեղից ակցիայի մասնակիցները շարժվեցին դեպի ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանատուն։Հիշեցնենք` Ադրբեջանը 2023 թ. սեպտեմբերի 19–ին լայնամասշտաբ հարձակում սկսեց Արցախի դեմ։ Ըստ տեղեկությունների` ադրբեջանական ագրեսիայի զոհերի թիվը գերազանցում է 220-ը։Սեպտեմբերի 20–ին Արցախի իշխանությունն ընդունեց կրակի դադարեցման վերաբերյալ առաջարկությունը: Սեպտեմբերի 21–ին Ստեփանակերտի ու Բաքվի ներկայացուցիչները հանդիպեցին Եվլախում, սեպտեմբերի 25–ին` Իվանյանում, սեպտեմբերի 29-ին` կրկին Եվլախում։ Սեպտեմբերի 24-ին սկսվեց արցախցիների բռնի տեղահանումը։Սեպտեմբերի 28–ին Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր ստորագրեց, ըստ որի` Արցախի Հանրապետությունը 2024 թվականի հունվարի 1-ից կդադարի գոյություն ունենալ։ՀՀ ներքին գործերի նախարարության միգրացիայի և քաղաքացիության ծառայության տվյալներով՝ 2023 թվականի սեպտեմբերից հետո Արցախից 115 365 մարդ է բռնի տեղահանվել։
երևան
2026
Լուրեր
am_HY
Արցախյան պատերազմում զոհված զինծառայողների ծնողները կառավարության շենքի դիմաց են և պահանջում են հանդիպում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։
Sputnik Արմենիա
Արցախյան պատերազմում զոհված զինծառայողների ծնողները կառավարության շենքի դիմաց են և պահանջում են հանդիպում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։
2026-01-22T12:04+0400
true
PT0M55S
Sputnik Արմենիա
արցախ, զոհ, բողոքի ակցիա, երևան, видео
արցախ, զոհ, բողոքի ակցիա, երևան, видео
Զոհվածների հարազատները պահանջում են Արցախից բերել իրենց որդիների աճյունները
12:04 22.01.2026 (Թարմացված է: 12:39 22.01.2026)