00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:32
4 ր
Ուղիղ եթեր
09:36
22 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
55 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Վահե Հովհաննիսյան
Սա մի փոքր խիզախ քայլ է, որից հանրությունը չպետք է զայրանա. Վահե Հովհաննիսյան
13:05
7 ր
Գեղամ Մանուկյան
Անկախ Ալեն Սիմոնյանի ցանկությունից ՀՅԴ–ն կմնա, կգործի և կհաղթի. Գեղամ Մանուկյան
13:13
2 ր
Վազգեն Պետրոսյան
Արտաքին ռիսկերն այդպես չեն գնահատվում. Վազգեն Պետրոսյան
13:15
7 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Հրանտ Միքայելյան
Ադրբեջանը Հայաստանի համար միշտ պետք է դիտարկվի որպես երկրորդական ճանապարհ. Հրանտ Միքայելյան
14:05
4 ր
Կարեն Ադոնց
Կառավարությունը պետք է վերաձևակերպի իր լոգիստիկ հնարավորությունները. Կարեն Ադոնց
14:09
13 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
3 ր
Ուղիղ եթեր
19:00
3 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
6 ր
Ուղիղ եթեր
09:34
26 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Զվարթնոցի» կոնցեսիոն պայմանագիրը փոփոխվեց. Կապանը կկարողանա միջազգային չվերթեր ընդունել

© Sputnik / Aram Nersesyan«Սյունիք» օդանավակայանը
«Սյունիք» օդանավակայանը - Sputnik Արմենիա, 1920, 22.01.2026
Բաժանորդագրվել
Նոր փոփոխություններով «Սյունիք» օդանավակայանի վրա կոնցեսիոն պայմանագրի սահմանափակումները վերացվում են։
ԵՐԵՎԱՆ, 22 հունվարի – Sputnik. ՀՀ կառավարությունը փոփոխում է Հայաստանում գործող միջազգային օդանավակայանների կոնցեսիոն պայմանագիրը և կրճատում որոշ իրավասություններ։ Համապատասխան որոշումն ընդունվեց ՀՀ կառավարության նիստի ժամանակ։
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանը նշեց, որ այսպիսով կառավարությունը հավանություն է տալիս «ՀՀ կառավարության և «Կորպորասիոն Ամերիկա Ս․ Ա․»-ի (կոնցեսիոն կառավարիչ` «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ, որի հիմնադիրն արգենտինահայ գործարար, բարերար Էդուարդո Էռնեկյանն է–խմբ.) միջև 2001 թ. դեկտեմբերի 17–ին ստորագրված կոնցեսիոն պայմանագրի 5–րդ լրացմանը։
Այսօրվա որոշմամբ կոնցեսիոն պայմանագրում մի շարք փոփոխություններ տեղի ունեցան, ըստ որոնց, օրինակ, ուժը կորցրած են ճանաչվում կոնցեսիոների երաշխավորված ներքին շահութաբերության և վնասների հատուցման բանաձևերը, կոնցեսիոն պայմանագիրն անորոշ ժամկետով երկարաձգման իրավունքը։
Ըստ նոր փոփոխությունների` կոնցեսիոն պայմանագրի ժամկետը երկարաձգվում է մինչև 2067 թ. վերջ, կոնցենսիոները պարտավորվում է իրականացնել 425 մլն դոլարի կապիտալ ներդրում, որոնք կիրականացնի մինչև 2033 թվականը։
«Մեկամսյա ժամկետում նախատեսվում է ստորագրել այս պայմանագիրը, և մինչև հունվարի 31–ը կոնցեսիոները կներկայացվի մաստեր պլանը, որից անմիջապես հետո կմեկնարկի «Զվարթնոցի» 2–րդ տերմինալի կառուցման աշխատանքները»,– ընդգծեց Սիմոնյանը։
Նա նաև տեղեկացրեց, որ ՀՀ միջազգային օդանավակայաններում 2025 թ. ընթացքում բավականին մեծ ուղևորահոսք է գրանցվել` 5 մլն 754 հազար մարդ, որը 7.5 տոկոսով ավելի է, քան 2024 թվականը։
«Նոր փոփոխություններով, եթե կոնցեսիայի ժամկետի ընթացքում որևէ պահի ոչ կոնցեսիոների մեղքով ուղևորահոսքը 2 տարի անընդմեջ նվազում է՝ ամեն տարի կազմելով 4 մլն ուղևորից պակաս («Զվարթնոց» և «Շիրակ» օդանավակայնները միասին վերցրած–խմբ.), ապա կառավարությունը պետք է կոնցեսիոների կրած վնասի համար փոխհատուցի սակագների ճշգրտման եղանակով, բայց ոչ ավելի քան 3 տարի ժամկետով»,– ընդգծեց փոխնախարարը։
Պայմանագրում կա կետ նաև Կապանի «Սյունիք» օդանավակայնի մասով։ Նոր փոփոխություններով «Սյունիք» օդանավակայանի վրա կոնցեսիոն պայմանագրի սահմանափակումները վերացվում են։
Ի՞նչ է դա նշանակում. կոնցեսիոն պայմանագրով «Զվարթնոց» միջազգային օդանավակայանից 250 կմ շառավղով հեռավորության վրա, եթե ՀՀ կառավարությունը որոշեր որևէ օդանավակայան փոխակերպել միջազգային օդանավակայանի, ապա գործող կոնցեսիոները այդ օդանավակայնի վրա ուներ կառավարումը ստանձնելու առավելություն, մինչդեռ այսօր ընդունված նոր կարգավորմամբ «Սյունիք» օդանավակայանի նկատմամբ այդ սահմանափակումը դուրս է գալիս։
ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հետաքրքրվեց` արդյոք դա նշանակո՞ւմ է, որ այդ պահից սկսած Կապանի «Սյունիք» օդանավակայանը կշագործվի որպես միջազգային օդանավակայան։ Սիմոնյանը իրավական առումով դա չբացառեց, սակայն շեշտեց, որ դրա համար պետք է օդանավակայանն ունենա համապատասխան սարքավորումներ ու ներդրումներ` սահմանային, մաքսային, որպեսզի համապատասխանի միջազգային չափանիշներին։
Լրահոս
0