00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:32
4 ր
Ուղիղ եթեր
09:36
22 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
55 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Վահե Հովհաննիսյան
Սա մի փոքր խիզախ քայլ է, որից հանրությունը չպետք է զայրանա. Վահե Հովհաննիսյան
13:05
7 ր
Գեղամ Մանուկյան
Անկախ Ալեն Սիմոնյանի ցանկությունից ՀՅԴ–ն կմնա, կգործի և կհաղթի. Գեղամ Մանուկյան
13:13
2 ր
Վազգեն Պետրոսյան
Արտաքին ռիսկերն այդպես չեն գնահատվում. Վազգեն Պետրոսյան
13:15
7 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Հրանտ Միքայելյան
Ադրբեջանը Հայաստանի համար միշտ պետք է դիտարկվի որպես երկրորդական ճանապարհ. Հրանտ Միքայելյան
14:05
4 ր
Կարեն Ադոնց
Կառավարությունը պետք է վերաձևակերպի իր լոգիստիկ հնարավորությունները. Կարեն Ադոնց
14:09
13 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
3 ր
Ուղիղ եթեր
19:00
3 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
6 ր
Ուղիղ եթեր
09:34
26 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Ողորմելին» չափազանց մեղմ բառ է․ ՀՀ նախկին արտգործնախարարը պատասխանել է Արարատ Միրզոյանին

© Photo : Social media of Vartan OskanianՎարդան Օսկանյան
Վարդան Օսկանյան - Sputnik Արմենիա, 1920, 22.01.2026
Բաժանորդագրվել
ՀՀ ԱԳ նախարարը կարծում է, որ այս ամբողջ գործընթացը նպատակ ունի ապահովել Ադրբեջանի անխափան և առանց խոչընդոտների կապը Հայաստանի տարածքով դեպի Նախիջևան։
ԵՐԵՎԱՆ, 22 հունվարի – Sputnik․ Չի կարելի համեմատել Հայաստանի ամբողջ լայնքով (արևմտյան սահմանից մինչև արևելյան սահման) 50 տարով երրորդ երկրի լիակատար վերահսկողության տակ տարածք հանձնելն ու երրորդ կողմին որևէ պետական կամ ոչ պետական ձեռնարկություն կոնցեսիոն կառավարման կամ նույնիսկ որպես սեփականություն տրամադրելը։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանը՝ արձագանքելով ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի՝ հունվարի 21–ին ԱԺ-ում ունեցած ելույթին, որում նա էլ իր հերթին անդրադարձել էր Օսկանյանի՝ ավելի վաղ արած գրառմանը։
Վարդան Օսկանյանը հունվարի 17-ին, անդրադառնալով TRIPP իրականացման շրջանակին և հիմնվող ընկերությունում 74/26 բաժնեմասերի հարաբերակցությանը (26 տոկոս բաժնեմասը ՀՀ-ին, 74 տոկոս՝ ԱՄՆ-ին խմբ․), գրել էր՝ «սա Հայաստանի ողորմելիության ինդեքսն է՝ 26»։
«Էս սաղ պատմության մեջ ողորմելին ո՞վ է, այ ողորմելիներ․․․․»,- ասաց Միրզոյանը՝ ի պատասխան նշելով, որ Օսկանյանի նախարար եղած տարիներին հինգ ձեռնարկություն 100 տոկոսով տրվել է այլ պետության՝ «Գույք՝ պարտքի դիմաց» ծրագրով, այդ թվում՝ «ՀայՌուսԳազարդ», Իրան–Հայաստան գազատար, «Հրազդան ՋԷԿ»-ի 5-րդ բլոկ, ՀԷՑ։
«Թույլ տվեք ավելի պատկերավոր ասել, թե ինչ է տեղի ունեցել։ Երևակայեք, որ Ֆրանսիան իր տարածքի շարունակական մի շերտ՝ ամբողջ երկրի լայնքով, Ատլանտյան օվկիանոսի ափից մինչև Գերմանիայի սահման, 50 տարով դնում է երրորդ երկրի լիակատար վերահսկողության տակ։ Կամ պատկերացրեք, որ Միացյալ Նահանգներն անում է նույնը՝ ափից ափ, Խաղաղ օվկիանոսից մինչև Ատլանտյան»,- ասում է Օսկանյանը։
Նրա խոսքով՝ ակնհայտ է, որ այս ամբողջ գործընթացը նպատակ ունի ապահովել Ադրբեջանի անխափան և առանց խոչընդոտների կապը Հայաստանի տարածքով դեպի Նախիջևան, և այդ պարտավորությունն ամրագրված է փաստաթղթերով։
Օսկանյանի կարծիքով՝ այս իրավիճակում «ողորմելի» բառի օգտագործումը նույնիսկ չափազանց մեղմ է։
Հիշեցնենք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը 2025 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ստորագրեցին 7 կետից բաղկացած համատեղ հռչակագիր, որով նախատեսվում է Հայաստանի հարավային հատվածով (Սյունիքի մարզ) ռազմավարական տարանցիկ ճանապարհ ստեղծել, որը կկոչվի «Թրամփի ուղի» (TRIPP) և Ադրբեջանին առևտրային հասանելիություն կապահովի դեպի Նախիջևան:
Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանն ու Ջեյհուն Բայրամովն էլ Հայաստանի, Ադրբեջանի և ԱՄՆ ղեկավարների ներկայությամբ նախաստորագրեցին «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագիրը։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 11-ին հայտարարեց, որ ՀՀ–ն ոչ թե 99 տարով հողը վարձակալության է տալիս ամերիկյան կողմին, այլ տալիս է կառուցապատման իրավունք։
2026 թվականի հունվարի 14-ին հրապարակվեց «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» նախագծի (TRIPP) իրականացման շրջանակը։
Լրահոս
0