https://arm.sputniknews.ru/20260122/qrderi-handep-barbarvosutjan-vra-achq-pakely-khangecni-ip-i-2-rd-galustin-akcia-erevanum-98005904.html
Քրդերի հանդեպ բարբարոսության վրա աչք փակելը կհանգեցնի ԻՊ-ի 2-րդ գալուստին. ակցիա Երևանում
Քրդերի հանդեպ բարբարոսության վրա աչք փակելը կհանգեցնի ԻՊ-ի 2-րդ գալուստին. ակցիա Երևանում
Sputnik Արմենիա
«Էրդողան՝ տեռորիստ», «Շարաֆան՝ տեռորիստ» վանկարկումներով ակցիային մասնակցում էր նաև «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Կնյազ Հասանովը։ 22.01.2026, Sputnik Արմենիա
2026-01-22T13:17+0400
2026-01-22T13:17+0400
2026-01-22T13:22+0400
տեսանյութեր
տեսանյութ
քուրդ
թուրքիա
երևան
միավորված ազգերի կազմակերպություն (մակ)
բողոքի ակցիա
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/01/16/98005424_0:0:1920:1080_1920x0_80_0_0_3fd75a8fed9277d509498cb5dc82330a.jpg
ԵՐԵՎԱՆ, 22 հունվարի – Sputnik․ Հայաստանի քրդական համայնքը Երևանում ՄԱԿ-ի գրասենյակի առջև բողոքի ակցիա է իրականացնում ընդդեմ Թուրքիայի կառավարության կողմից աջակցվող սիրիական իսլամիստների գործողությունների։ Քրդական համայնքի ներկայացուցիչների շարքերում է նաև իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Կնյազ Հասանովը։«Էրդողան՝ տեռորիստ», «Շարաֆան՝ տեռորիստ» վանկարկումներով,ՀՀ քրդական համայնքը երթով հասավ Երևանում ՄԱԿ-ի գրասենյակ։ Սակայն ակցիայի մասնակիցները գրասենյակի դիմաց հայտարարեցին, որ ակցիային միացել են նաև ՀՀ ազգային մյուս փոքրամասնությունները՝ եզդիներն ու ասորիները։Ակցիայի մասնակիցները հայտարարեցին, թե Թուրքիան աջակցում է, որ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը կրկին գլուխ բարձրացնի, ու կոտորածները շարունակվեն։«Մենք հիշում ենք նաև «Իսլամական պետության» կազմակերպված անկարգությունները Եվրոպայում, թե ինչպես էին հիմնարկների, խանութների հրկիզումները, անմեղ ժողովուրդներին վրաերթի ենթարկելը, կողոպուտները, պայթուցիկներով ահաբեկելու փորձերը։ Այս ամենը վերհիշելն անգամ սարսափելի է. քրդերի հանդեպ բարբարոսական գործողությունների նկատմամբ աչք փակելը կհանգեցնի ԻՊ-ի 2-րդ գալուստին, որն աշխարհը կտանի կործանման»,– հայտարարեցին մասնակիցները։Հավաքվածները կոչ արեցին ՄԱԿ-ին և մարդասիրական կառույցներին աջակցել քրդական համայնքին, քանի որ մարդկային իրավունքների պաշտպանությունը միասին խաղաղ ապրելու գրավականն է։ ՄԱԿ-ի աշխատակիցները վերցրին նամակը։Հիշեցնենք, որ Սիրիայի անցումային կառավարության ուժերը Թուրքիայի աջակցությամբ գրավել էին Հալեպ քաղաքի քրդաբնակ Շեյխ-Մաքսուդ և Աշրաֆիա շրջանները: Այնուհետև նրանք բավական արագ ստիպեցին քրդական ուժերին հեռանալ Դեյր-Հաֆիրից։
թուրքիա
երևան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/01/16/98005424_105:0:1545:1080_1920x0_80_0_0_e8acb4a344b4e44889fa6c007af5dafe.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
տեսանյութեր, տեսանյութ, քուրդ, թուրքիա, երևան, միավորված ազգերի կազմակերպություն (մակ), բողոքի ակցիա
տեսանյութեր, տեսանյութ, քուրդ, թուրքիա, երևան, միավորված ազգերի կազմակերպություն (մակ), բողոքի ակցիա
Քրդերի հանդեպ բարբարոսության վրա աչք փակելը կհանգեցնի ԻՊ-ի 2-րդ գալուստին. ակցիա Երևանում
13:17 22.01.2026 (Թարմացված է: 13:22 22.01.2026) «Էրդողան՝ տեռորիստ», «Շարաֆան՝ տեռորիստ» վանկարկումներով ակցիային մասնակցում էր նաև «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Կնյազ Հասանովը։
ԵՐԵՎԱՆ, 22 հունվարի – Sputnik․ Հայաստանի քրդական համայնքը Երևանում ՄԱԿ-ի գրասենյակի առջև բողոքի ակցիա է իրականացնում ընդդեմ Թուրքիայի կառավարության կողմից աջակցվող սիրիական իսլամիստների գործողությունների։ Քրդական համայնքի ներկայացուցիչների շարքերում է նաև իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Կնյազ Հասանովը։
«Էրդողան՝ տեռորիստ», «Շարաֆան՝ տեռորիստ» վանկարկումներով,ՀՀ քրդական համայնքը երթով հասավ Երևանում ՄԱԿ-ի գրասենյակ։ Սակայն ակցիայի մասնակիցները գրասենյակի դիմաց հայտարարեցին, որ ակցիային միացել են նաև ՀՀ ազգային մյուս փոքրամասնությունները՝ եզդիներն ու ասորիները։
«Ցանկանում ենք մեր բողոքներն ու դժգոհությունները բարձրաձայնել Սիրիայում տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ՝ ակնկալելով, որ դուք կդառնաք մեր ձայնը աշխարհին լսելի դարձնելու հարթակ։ Մենք չենք ընդունում և խստորեն դատապարտում ենք ժողովուրդների կոտորածի, բնության ոչնչացման վրա հիմնված շուկայական հարաբերությունների մտածելակերպը»,– ասացին ակցիայի մասնակիցները։
Ակցիայի մասնակիցները հայտարարեցին, թե Թուրքիան աջակցում է, որ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը կրկին գլուխ բարձրացնի, ու կոտորածները շարունակվեն։
«Մենք հիշում ենք նաև «Իսլամական պետության» կազմակերպված անկարգությունները Եվրոպայում, թե ինչպես էին հիմնարկների, խանութների հրկիզումները, անմեղ ժողովուրդներին վրաերթի ենթարկելը, կողոպուտները, պայթուցիկներով ահաբեկելու փորձերը։ Այս ամենը վերհիշելն անգամ սարսափելի է. քրդերի հանդեպ բարբարոսական գործողությունների նկատմամբ աչք փակելը կհանգեցնի ԻՊ-ի 2-րդ գալուստին, որն աշխարհը կտանի կործանման»,– հայտարարեցին մասնակիցները։
Հավաքվածները կոչ արեցին ՄԱԿ-ին և մարդասիրական կառույցներին աջակցել քրդական համայնքին, քանի որ մարդկային իրավունքների պաշտպանությունը միասին խաղաղ ապրելու գրավականն է։ ՄԱԿ-ի աշխատակիցները վերցրին նամակը։
Հիշեցնենք, որ Սիրիայի անցումային կառավարության ուժերը Թուրքիայի աջակցությամբ
գրավել էին Հալեպ քաղաքի քրդաբնակ Շեյխ-Մաքսուդ և Աշրաֆիա շրջանները: Այնուհետև նրանք բավական արագ ստիպեցին քրդական ուժերին հեռանալ Դեյր-Հաֆիրից։