https://arm.sputniknews.ru/20260122/pashinjani-fvotvonery-mez-vra-tank-en-nstum-mamijanjany-gazaji-harcvov-khvorhrdi-masin-98001771.html
«Փաշինյանի ֆոտոները մեզ վրա թանկ են նստում»․ Մամիջանյանը՝ Գազայի հարցով խորհրդի մասին
«Փաշինյանի ֆոտոները մեզ վրա թանկ են նստում»․ Մամիջանյանը՝ Գազայի հարցով խորհրդի մասին
Sputnik Արմենիա
Ընդդիմադիր պատգամավորի կարծիքով՝ եթե երկրները տարբեր չափերի ներդրումներ են ունենալու խորհրդում, նշանակում է՝ ձայնի հավասար իրավունք էլ չեն ունենալու։ 22.01.2026, Sputnik Արմենիա
2026-01-22T12:03+0400
2026-01-22T12:03+0400
2026-01-22T12:17+0400
նիկոլ փաշինյան
խաղաղության խորհուրդ
գազայի հատված
ամն
դոնալդ թրամփ
լուսանկար
սու-35ս կործանիչ
https://cdn.am.sputniknews.ru/img/2156/45/21564579_0:31:1600:931_1920x0_80_0_0_61604e93848f2cd5c8488947a0621687.jpg
ԵՐԵՎԱՆ, 22 հունվարի – Sputnik․ ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը կարծում է, որ Հայաստանի՝ Խաղաղության խորհրդին միանալու որոշումը դառնալու է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հերթական թանկարժեք ֆոտոն։Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել էր Գազայի իրավիճակի համատեքստում Խաղաղության խորհրդի ձևավորման մասին և հրավիրել էր մի շարք պետությունների, այդ թվում՝ Հայաստանի, Ադրբեջանի, Ռուսաստանի և Բելառուսի ղեկավարներին: Ամերիկյան մի շարք ԶԼՄ-ներ հայտնել էին, որ եթե երկրները ցանկանում են այս խորհրդին միանալ երեք տարուց ավելի ժամկետով, նրանք պետք է առաջին տարում վճարեն մեկ միլիարդ դոլար։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ինչպես նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն արդեն հայտնել են Խաղաղության խորհրդին որպես հիմնադիր անդամ միանալու պատրաստակամության մասին։ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն էլ հայտարարել է, որ Խաղաղության խորհրդին Ռուսաստանի մասնակցության վերաբերյալ վերջնական որոշում դեռ չի կայացվել:Ինչ վերաբերում է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյան խոսքերին, որ հնարավոր է՝ տարբեր երկրների համար պայմանները տարբեր լինեն, Մամիջանյանը նշեց՝ եթե նույնիսկ այդպես է, պարզ է, որ այն երկիրը, որը 1 միլիարդ դոլար կներդնի և այն երկիրը, որից այդ գումարը չեն ուզի կամ այդքան գումար չի ներդրվի, նշանակում է՝ ձայնի հավասար իրավունք չի լինելու։Փաշինյանը մեկնել է Շվեյցարիա` մասնակցելու Խաղաղության խորհրդի կանոնադրության ստորագրմանը
գազայի հատված
ամն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/2156/45/21564579_134:0:1555:1066_1920x0_80_0_0_281cbec06c226d22769c61cad023590e.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
նիկոլ փաշինյան, խաղաղության խորհուրդ, գազայի հատված, ամն, դոնալդ թրամփ, լուսանկար, սու-35ս կործանիչ
նիկոլ փաշինյան, խաղաղության խորհուրդ, գազայի հատված, ամն, դոնալդ թրամփ, լուսանկար, սու-35ս կործանիչ
«Փաշինյանի ֆոտոները մեզ վրա թանկ են նստում»․ Մամիջանյանը՝ Գազայի հարցով խորհրդի մասին
12:03 22.01.2026 (Թարմացված է: 12:17 22.01.2026) Ընդդիմադիր պատգամավորի կարծիքով՝ եթե երկրները տարբեր չափերի ներդրումներ են ունենալու խորհրդում, նշանակում է՝ ձայնի հավասար իրավունք էլ չեն ունենալու։
ԵՐԵՎԱՆ, 22 հունվարի – Sputnik․ ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը կարծում է, որ Հայաստանի՝ Խաղաղության խորհրդին միանալու որոշումը դառնալու է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հերթական թանկարժեք ֆոտոն։
Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել էր Գազայի իրավիճակի համատեքստում Խաղաղության խորհրդի ձևավորման մասին և հրավիրել էր մի շարք պետությունների, այդ թվում՝ Հայաստանի, Ադրբեջանի, Ռուսաստանի և Բելառուսի ղեկավարներին: Ամերիկյան մի շարք ԶԼՄ-ներ հայտնել էին, որ եթե երկրները ցանկանում են այս խորհրդին միանալ երեք տարուց ավելի ժամկետով, նրանք պետք է առաջին տարում վճարեն մեկ միլիարդ դոլար։ ՀՀ վարչապետ
Նիկոլ Փաշինյանը, ինչպես նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն արդեն հայտնել են Խաղաղության խորհրդին որպես հիմնադիր անդամ միանալու պատրաստակամության մասին։ ՌԴ նախագահ
Վլադիմիր Պուտինն էլ հայտարարել է, որ Խաղաղության խորհրդին Ռուսաստանի մասնակցության վերաբերյալ վերջնական որոշում դեռ չի կայացվել:
«Մենք բոլորս՝ ՀՀ բոլոր քաղաքացիներս, վճարելու ենք 1 միլիարդ դոլար, որ Փաշինյանը ևս 1 ֆոտո ունենա Թրամփի հետ։ Լավ թանկ են նստում մեր վրա Փաշինյանի ֆոտոները․ 60 միլիոնի կարգի նստեց ՍՈւ-երի սելֆին։ Էդ ինքնաթիռները մի վայրկյան չեն օգտագործվել ՀՀ ինքնիշխանության, պաշտպանության, մեր սահմանների, տարածքային ամբողջականության համար։ Հիմա հաջորդ թանկ ֆոտոն է»,- խորհրդարանական խմբակցությունների ճեպազրույցների ժամանակ ասաց Մամիջանյանը՝ պատասխանելով լրագրողի հարցին։
Ինչ վերաբերում է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյան խոսքերին, որ հնարավոր է՝ տարբեր երկրների համար պայմանները տարբեր լինեն, Մամիջանյանը նշեց՝ եթե նույնիսկ այդպես է, պարզ է, որ այն երկիրը, որը 1 միլիարդ դոլար կներդնի և այն երկիրը, որից այդ գումարը չեն ուզի կամ այդքան գումար չի ներդրվի, նշանակում է՝ ձայնի հավասար իրավունք չի լինելու։